Բոնսայ (ճապ.՝ 盆栽՝ բառացի «աճեցրած սկուտեղի վրա»), ծառեր աճեցնելու արվեստ։ Մեծ ծառերը բոնսայի հետևանքով վերածվում են գաճաճ, բայց միևնույն ժամանակ իրենց գործառույթները լրիվ կատարող (ծաղկել, պտուղ տալ, բազմանալ) ծառերի։ Բույսերի աճը և չափերը կարգավորվում են արմատային համակարգով. այստեղ ուղղաձիգ արմատները դառնում են հարթ փնջաձև։

Բոնսայ
արվեստի տեսակ, կրոնական մեկնաբանություն, հոբբի Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաայգեգործություն
 • container gardening Խմբագրել Wikidata
ԵրկիրՃապոնիա Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՉինաստան, Ճապոնիա Խմբագրել Wikidata
Պատրաստման մեթոդbonsai cultivation and care Խմբագրել Wikidata
Բնութագրվում էbonsai aesthetics, bonsai style Խմբագրել Wikidata
Ով է կիրառումbonsai artist Խմբագրել Wikidata
Լեռնավարդը բոնսայ տեխնոլոգիայով
Ծաղկող մրտավարդենի՝ բոնսայի ոճով աճեցրած

Այս արվեստին մոտ են կանգնած արբոմշակույթը, իկեբանան, ակվարիումների դիզայնը և հոնոնբոն։ Չինաստանում գոյություն ունի «Պենցզին» անունով մի արվեստ, որը նույն բոնսայ արվեստն է։

Պատմություն

խմբագրել

Բոնսայ արվեստը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.): Որմնանկարներում հայտնաբերվել է «պենցզյայ» պատկեր, որտեղ նկարված են բույսեր, որոնք բնությունից վերցվել և տեղափոխվել են ծաղկամանների մեջ[1]։

«Բոնսայ» բառը առաջացել է չինարեն «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»[2][3][4]։

Չինական լեգենդներից մեկն ասում է, որ ոմն մի կայսր հրամայել է ստեղծել մի մանրակերտ կայսրություն իր ծառերով, քաղաքներով, լեռներով և գետերով։ Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են մանրակերտ ծառերը։

Համարվում է, որ արվեստը Ճապոնիա է բերվել VI դարում բուդդիստ վանականների միջոցով[1][5]։ Աճեցվող բույսերը օգտագործում էին տան որմնախորշերը զարդարելու համար, այդ իսկ պատճառով նրանց բարձրությունը չէր անցնում կես մետրից։ Որոշ ժամանակ անց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բոնսայները սկսեցին կիրառել թեյախմության արարողակարգերի ժամանակ։ Այդ ժամանակ արվեստը կոչվում էր հատի-նո-կի, որը բառացի թարգմանելիս լինում է՝ «ծառը անոթի մեջ»։ XVIII դարից սկսած ճապոնացիները վերջնականապես բոնսայի տեխնիկան վերածում են արվեստի, և դրանից հետո ձևաորվում են բոնսայի նոր ոճեր։ Տոկուգավայի ժամանակաշրջանում տնամերձ այգիների դիզայնում նոր զարգացում տեղի ունեցավ. լեռնավարդի և թխկու աճեցումը դառնում է հարուստ մարդկանց ժամանցի մի մասը։

Այս արվեստը տարածում էին նաև բուդդիստները, ովքեր համարում էին, որ բոնսայ աճեցնող մարդիկ հավասարազոր էին դառնում Աստծուն, քանի որ նրանց պատկերացմամբ աշխարհը ուներ Բուդդայի այգու տեսքը, որտեղ վերջինս այգեպան էր։

Ներկայումս բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, որոնք փոքր են դառնում շնորհիվ մշտական էտման և այլ մեթոդների։ Այս դեպքում արմատների, սահմանափակ չափի թաղարների և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է իրական բնության մեջ եղած մեծ ծառի չափերին[6]։

Պղնձե մետաղալարերը սկսեցին կիրառել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանից առաջ օգտագործվում էին պարզապես սովորական լարեր[1]։

Բոնսայի առաջին ցուցադրությունը կայացել է Տոկիոյում՝ 1914 թվականին[1]։

Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված են ավելի քան 1200 գրքեր աշխարհի շուրջ 26 լեզուներով[1]։

Ավանդական

խմբագրել
Ավանդական ոճեր[7]
  Ֆորմալ ուղիղ ոճ (ճապ. 直幹 - Տյոկան)

Ուղիղ բուն, որը առավել հաստ է դառնում արմատների մոտ։

  Ոչ ֆորմալ ոճ (ճապ. 模様木 - Մոյոգի)

Ճյուղերը կամ էլ բունը կարող են մի թեթև թեքված լինել, բայց գագաթային մասը միշտ ուղղահայաց է արմատներին։

  Կրկնակի բնով (ճապ. 双幹 - Սոկան)

Կրկնակի բնով կոմպոզիցիա է, որնք կարող են լինել տարբեր բարձրության, սակայն արմատային մասում միանում են։

  Թեքված ոճ (ճապ. 斜幹 - Սյական)

Ուղիղ բունը աճում է հողի նկատմամբ որոշ անկյան տակ։

  Կասկադ (ճապ.懸崖 - Կենգայ)

Պատկերում է լեռներում է ջրերի մետ աճած ծառերը։ Լրիվ կասկադային ոճի բոնսայների գագաթը աճում է թաղարի սահմաններից ներքև և իջնում է հողից զգալի ներքև։

  Կիսակասկադ ոճ (ճապ. 半懸崖 - Հան կենգայ)

Ծառի գագաթը այս դեպքում մնում է հողի մակարդակին հավասար։

  Գեղարվեստական ոճ (ճապ. 文人木 - Բունդզինգի)

Ուղիղ բնով ծառեր, որոնց վրա շատ քիչ են ճյուղերը։

  Արմատը քարի վրա (ճապ. 石上樹 - Սեկիձյոձյու)

Բունը գտնվում է հողի մակերեսին տեղադրված քարի վրա, որը փաթաթված է արմատային համակարգով։

  Քարի վրա աճող (ճապ. 石付 - Իսիցուկի)

Ծառի արմատները աճում են քարի ճեղքերում։ Այս ձևը օգտագործվում է՝ ցուցադրելու ծառի դիմացկունությունը։

  Ցախավելի ոճ (ճապ. 箒立ち - Հոկիդատի)

Բունը ուղիղ է։ Ճյուղերը տարածվում են նրա շուրջը ⅓ բարձրությամբ, տալով նրան գնդաձև տեսք։

  Խմբակային ոճ (ճապ. 寄せ植え - Յոսե Ուե)

Տարայում մի խումբ ծառեր են աճում, բայց ոչ երբեք չորս հատ (ճապոներենում չորս թիվը նշանակում է մահ)։ Շատ հաճախ աճեցնում են նույն տեսակի ծառեր։

  Լաստաձև ոճ (ճապ. 筏吹き - Իկադաբուկի)

Ներկայացնում է ճահճի մեջ ընկած ծառի տեսք։ Այստեղ բունը աճում է հողի վրա սողալով։

Չափերի դասակարգում

խմբագրել
հայերեն Դաս Ճապոներեն Չափ, սմ
Շատ փոքր մամե Կեսի ցուբու մինչև 2,5
Սիտո 2,5—7,5
Գաֆու 13—20
Փոքրիկ Սյոխին Կոմոնո մինչև 18
Մյաբի 15—25
Միջին Կիֆու Կատադե մոտի մինչև 40
Մեծ Տյու 40—60
Օմոնո մինչև 120
Հսկա Դայ Բոնձյու Մետրից ավելի

Տեղավորում

խմբագրել

Մեծամասնությամբ բոնսայը սենյակային բույս չէ, այդ իսկ պատճառով դրանք պետք է տեղադրվեն դրսում՝ թարմ օդին։ Երբեմն կարելի է տուն բերել ինտերիերը զարդարելու նպատակով[8]։

Որոշ ծառեր ձմռանը հատուկ պաշտպանություն են պահանջում, և պետք է հաշվի առնել, թե տվյալ բոնսայը որքանով է հարմարեցված կլիմային։ Եթե բույսն ունի քնի ժամանակահատված, ապա ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել այն, հատկապես լայնատերև բույսերինը։ Բույսը ցրտից պաշտպանելու համար կարելի է տեղադրել լրացուցիչ տարայի մեջ կամ պատել հումուսի հաստ շերտով։

Կա տարածված կարծիք, ըստ որի բոնսայը կարող է տանը մնալ, եթե ապահովված լինի բավարար լուսավորությամբ։ Թխկին կամ սոճին կարող են աճել և՛ դրսում, և՛ ներսում, սակայն նրանք ունեն քնի ռեժիմ։ Շատ ծառեր սկզբից պետք է տանը աճեցնել, հետայդու տեղափոխել այգի։ Ճապոնական սև սոճին և այլ ուրիշ տեսակներ համարվում են դրսի ծառեր, սակայն կարող են սենյակում էլ պահպանվել։ Միայն պետք է ցուրտ սենյակում տեղավորել կամ էլ հատուկ սառնարաններում։

Համապատասխանող բույսեր

խմբագրել

Բոնսայ ոճով բույսեր աճեցնելու համար համապատասխանում են միայն փոքր տերևներով և խիտ ճյուղերով տեսակները։

Բոնսայ ոճով աճեցնելու համար հիանալի համապատասխանում են հետևյալ բույսերը[9].

Վայրի ծառեր

խմբագրել

Բոնսայ բավականին հեշտ է պատրաստել տեղական ծառերի տեսակներից։ Բայց պետք է չմոռանալ, որ այդ ծառերը ունեն ձմեռացման ժամանակահատված։ Բույսերն ընտրելիս պետք է պատասխանել մի շարք հարցերի.

  1. Ինչպիսի՞ հողում է աճում տվյալ ծառը
  2. Ի՞նչ քանակի լույսի կարիք է այն զգում
  3. Ծառի դիրքը. լուսավո՞ր, թե՞ ստվերոտ տեղում է այն աճում
  4. Ինչպիսի՞ վայր է բույսը նախընտրում. չո՞ր, թե՞ խոնավ[10]

Պատվաստում

խմբագրել

Պատվաստումը վեգետատիվ բազմացման եղանակներից մեկն է համարվում[11]։

Ծառը բազմացնում են հիմնականում ցողունային կամ արմատային պատվաստմամբ[11]։ Պատվաստված բույսերը շատ հաճախ կարճ կյանք են ունենում, ուստի պետք է հատուկ խնամք տանել նրանց նկատմամբ։ Պետք է հետևել օդի բարձր խոնավությանը և գրունտի ցածր խոնավությանը։

Լավագույն տարիքը մայր բույսի, որից կտրում են կանաչ շիվերը, տատանվում է հինգից մինչև տասը տարին։

Ամեն տեսակի բույսի համար կարևոր է ճիշտ ժամանակահատվածը ընտրել պատվաստելու համար։ Օրինակ, ՌԴ-ի Եվրոպական մասի միջին լայնություններում լայնատերև ծառերի պատվաստման համար լավագույն ժամանակահատվածը համարվում է մայիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը։ Իսկ փշատերև ծառերինը՝ կամ գարնանը՝ մինչև բողբոջների ուռելը, կամ էլ ամռանը՝ երբ ավարտվում է ակտիվ աճը։

Պատվաստման նպատակով կտրում են այն շիվերը, որոնք կանաչել են և դեռևս բավականին ճկուն են։

Հող, դրենաժ, անոթ

խմբագրել
 
Բոնսայի համար նախատեսված թաղարներ

Որոշ սիրողներ օգտագործում են միայն անօրգանական հող, մյուսները՝ սովորական, երրորդները՝ հողը մշտապես հարստացնում են ռեագենտներով։ Այս բոլոր մեթոդներն էլ համարվում են ընդունելի։ Բոնսայի համար նախատեսված բոլոր հողերը պետք է լինեն թեթև ու հեշտությամբ կլանեն ջուրը։ Հաճախ հողը նախապատրաստելիս ավելացնում են մանրախիճ, կերամիկական կղմինդր, ավազ, հրաբխային կավապեմզային խառնուրդ կամ էլ կոքս։

Բոլոր անոթները պետք է ունենան դրենաժային անցքեր, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա հեռանալ։ Ամեն մի այդպիսի անցք պետք է ծածկված լինի կերամիկական կղմինդրով կամ պլաստիկի կտորներով՝ խուսափելու համար հողի թափվելուց։ Բոնսայի համար կիրառում են ջնարակապատ կամ սովորական, գունավոր կամ միագույն կավե անոթներ։ Առավել ֆորմալ կոմպոզիցիա ստանալու նպատակով ընտրում են սուրանկյուն անոթներ։ Մշտադալար բույսերի համար՝ չջնարակապատված տարաներն են ցանկալի համարվում։ Կարևոր է, որ անոթի գույնը համապատասխանի բույսի գույնին։ Բրուտագործությունը չնայած որ տարածված է ողջ աշխարհում, սակայն չինացի և ճապոնացի վարպետների կողմից պատրաստված անոթներն են համարվում բոնսայի համար լավագույնները։

Տեղափոխում և արմատային համակարգի ձևավորում

խմբագրել
 
Բույսի տեղափոխումը

Բնի և թագի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել նաև արմատային համակարգը[12]։

Սովորաբար տեղափոխումը կատարվում է երկու տարին մեկ անգամ գարնանը։ Երիտասարդ բոնսայները առավել հաճախ են տեղափոխում՝ նոր արմատներից խուսափելու նկատառումներով[13]։ Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում։ Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները։

Տեղափոխման աշխատանքները սկսելուց առաջ բույսը մեկ-երկու օր չեն ջրում։ Հետո հանում են անոթից, էտում ավելորդ արմատները։ Որից հետո մետաղալարերով ամրացնում են անոթից ու հող ավելացնում։ Նախօրոք անոթը լվանում են եռման ջրով։

Սեզոնային էտումը բոնսային նոր տեսք տալու գրավականներից մեկն է։ Շատ հաճախ ճյուղերը դեֆորմացնելու նպատակով այն ոլորում են մետաղալարով։

Որպեսզի ծառին տան հին ծառի տեսք, այն միտումնավոր բնի շրջանում և հաստ ճյուղերին կտրվածքներ են անում։ Հետո ծառը վերականգնվում է վերքի տեղը սպիանում է՝ թողնելով հնամյա ծառի տեսք։ Սակայն այս մեթոդները շատ զգուշորեն պետք է կիրառել, քանզի հնարավոր է ծառը կտրվածք անելու ժամանակ վարակվի։

Բոնսայ ծառերի հողը պետք է հաճախակի հարստացնել պարարտանյութերով։ Մշտապես պետք է հետևել բույսի աճին։ Շատ արագ պետք է հեռացնել ավելորդ տերևներն ու ճյուղերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 История Бонсай Արխիվացված 2013-12-08 Wayback Machine. Дата обращения 26 декабря 2013.
  2. Perkins, 2013, էջ 104
  3. Olivová, 2009, էջ 85
  4. Oxford, 2010, էջ 233
  5. Франсиско Хавьер Алонсо де ла Пас. Происхождение стиля бонсаи // Бонсай. Большой атлас = GRAN ATLAS DEL BONSAI / И. А. Кирсанова. — М.: БММ АО, 2001. — P. 6. — 192 p. — 5000 экз. — ISBN 5-88353-101-6.
  6. Горбачева Г. Н., Житков В. С., Мамедова Э. Т. Бонсай. — М.: ЗАО «Фитон+», 2000. — 160 с. — (Живой мир вокруг нас). — ISBN 5-93457-011-0.
  7. Традиционные стили бонсай. Дата обращения 24 сентября 2013.
  8. Кольхепп, 2000, էջ 9
  9. Энциклопедия комнатного цветоводства (недоступная ссылка). Дата обращения 6 марта 2012. Архивировано 23 апреля 2012 года.
  10. Кольхепп, 2000, էջ 9-10
  11. 11,0 11,1 Черенкование деревьев и кустарников. Дата обращения 18 января 2014.
  12. Подготовка растения к пересадке(չաշխատող հղում).
  13. Пересадка

Գրականություն

խմբագրել
  • В.Кольхепп. Бонсай из деревьев европейских лесов. — 1994.
  • Perkins D. Encyclopedia of China: History and Culture. — Taylor& Francis, 2013. — ISBN 9781135935627.
  • Olivová L.B., Børdahl V., Nordic Institute of Asian Studies. Lifestyle and Entertainment in Yangzhou. — NIAS Press, 2009. — (NIAS studies in Asian topics). — ISBN 9788776940355.
  • Cresswell J. Oxford Dictionary of Word Origins. — OUP Oxford, 2010. — (Opr Series). — ISBN 9780199547937.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնսայ» հոդվածին։