Դզոն
«Դզոն», Կարեն Անտաշյանի բանաստեղծական չորրորդ ժողովածուն, որը լույս է տեսել 2021 թվականին «Գրանիշ» հրատարակչությունում[1]։ Խմբագիր՝ Տիգրան Պասկևիչյան, սրբագրիչ` Հասմիկ Հակոբյան, շապիկը` Միքայել Մարտիրոսյանի, գրքի ձևավորումը` Արփինե Գուլոյանի։ 176 էջ։ Գիրքը գրվել է 2015–2021 թվականներին[2]։
Դզոն | |
---|---|
![]() Գրքի շապիկը | |
Հեղինակ | Կարեն Անտաշյան |
Տեսակ | ժողովածու |
Ժանր | բանաստեղծություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2015-2021 |
Էջեր | 176 |
Խմբագիր | Տիգրան Պասկևիչյան |
Կազմի հեղինակ | Միքայել Մարտիրոսյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Գրանիշ |
Հրատարակման տարեթիվ | 2021 |
ԳՄՍՀ | 978-9939-9175-8-0 |
ՀՏԴ | 891.19-1 |
ԳՄԴ | 84(5Հ)-5 |
Գրքի հանձնարարականը
խմբագրել«Դզոն» գրքում իր տեղորոշման հստակ կոորդինատները կորցրած մարդն ու իր հավաստիության ինքնորոշումը կորցրած հայերեն բանաստեղծությունը միմյանց արտահայտող մետաֆորներ են։ «Դզոնի» չորս` պարտության, հայտնության, բերկրության և արթնության գրքերում բանաստեղծն իր ընթացիկի պատումով և բանաստեղծությունն իր լեզվական ինքնությամբ անցնում են փոխակերպության հերթագա պարուրակները` փորձելով միմյանց գոյության համար վերագտնել նոր ափդեյթներ` նոր գիտակցություն, նոր չափում, նոր արդարացումներ։
Մինչ մարմնի պարտության անխուսափելիության գիտակցումն իբրև գոյաբանական փնտրտուքի ելակետ հանգում է նոր հոգևոր փորձառության հնարավորության, գերֆորմալացված լեզվի անհաղորդությունը հաղթահարելու ճիգը բերում է նրա` առ աշխույժ ու կենդանի ժամանակակից ժողովրդական բանահյուսություն կազմաքանդման կարիքին։ Ի վերջո վաճառող ու կանխակալ մեդիահոսույթից այդ քանդոնի հավաքչությունը, դրվագումն ու բանաստեղծումը դառնում է սպեկուլյատիվ իրականության վերընթերցման գործիք և կյանքի հավաստի ապրումը վերագտնելու փորձ` որոշակի նոր միֆականություն արտածելով կյանքի և բանաստեղծության ինչ է-ի և ինչ չէ-ի սահմանին։
Բովանդակություն
խմբագրելԳիրք 1։ դզոն պարտության
խմբագրել- Ներբողական. շարքային Մարտիրոսյանին
- Տանկամարտ
- Ars Poetica
- Ոգի
- Գագոն և տիեզերական ձանձրույթը
- Արփիկը և ոգիները
- եկվորները
- Հաց բերողը
- մեկը ոչ մեկը
- Սև հայելի
- 33
- Qachal Vulgaris
- Վիրուս Ազատության
- Պահանջվում է
- Լրափոս
- #մարդավատացել
- Կարենավիրուս 2020
- Կորոնամանտրա. դզոն պատին
- Միջազգային օր
- Տոնածառի փոխարեն
- Չի օգնում
- Չարի վերջը
Գիրք 2։ դզոն հայտնության
խմբագրել- Բա չլներ
- Փխրուն դզոն
- Երկրաբանության ներածություն
- Դզոն երկրորդ պատմությանը
- Դեղձի հրաշագործ ազդեցությունն օրգանիզմի վրա
- Խորհուրդներ մեռելի պես քնելու համար Զոռի Ամառային ցերեկվա երազ
- Դզոն սովին
- Ֆրուստրացիա
- Դզոն սնկերին
- Դզոն հիպոթետիկ լռակյացին
- Հայերի աստվածը Ոչ ավել, ոչ պակաս
- Գեշ դզոն
- Բոնսայ. գաճաճ ծառեր աճեցնելու արվեստը
- Ստատուսչի Ծկուլի աներևակայելի ճամփորդությունը դբա լավը
- (սերիալ պոետական)
Գիրք 3։ դզոն բերկրության
խմբագրել- Դզոն ձմերուկին
- Դզոն ամառվան
- Սքրինշոթներ երազներից
- Դզոն առավոտվան
- Դզոն արտֆուդի տոմատին
- Դզոն տարփալի սթորիներին
- Դզոն գինու մարմնին
- Շփոթուկ
- Հաճույքների հանրագիտարան
- Կարոտ
- Դիլխոր
- Մեռնել սիրուն
- Նոր օրը
Գիրք 4։ դզոն արթնության
խմբագրել- Հո՛ արա
- Բան չի փոխվել
- Արտակարգ դրություն
- Երկու ստեք
- Պետքարան
- Վերջակետ
- Հանդիսատեսի խնդրանքով
- Տոնական
- Բանաստեղծական տենդերի ուղեցույց
- Անուշեղեն «Անդաստան»
- Զորավարժություն փարթի
- Antash MC ft DJ Tashi-Tushi. #Antirap V1
- Antash MC ft DJ Bzbz. #Antirap V2
- Antash MC ft Tuf&Cube. #Antirap V3
- Առավոտ լուսո
- Orhnyal.am
- Ծուղակ
- Ձմեռնամուտ
- Ամփոփում
- Մայրեններ խրատական Դզոն կյանքին
- Բոցը, չէ՛
- Դզոն պնթիկին[3]
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նոր գիրք»-18/21. Եվս չորս #ՆորԳիրք
- ↑ «Վերնատուն»․ «Դզոն» կամ համակարգային «դավադրության» ակտ
- ↑ Կարեն Անտաշյան, Դզոն, Ե., Գրանիշ, 2021, էջ 174-175։