Կարեն Աբրահամյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Աբրահամյան (հունիսի 9, 1960(1960-06-09), Հադրութ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 1992(1992-07-03), Ցոր, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կարեն Ալեքսանդրի Աբրահամյան
հունիսի 9, 1960(1960-06-09) - հուլիսի 3, 1992(1992-07-03) (32 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հադրութ
Մահվան վայրԼՂՀ Ցոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Աբրահամյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 9-ին Հադրութ ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Հադրութում։ Այնուհետև ավարտել է Վանաձորի շինարարական տեխնիկումի հեռակա բաժինը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Թիֆլիս քաղաքում։ Զորացրվելուց աշխատել է կոմունալ տնտեսությունում որպես ինժեներ, այնուհետև գյուղի կոլտնտեսությունում որպես աշխղեկ։

Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, եղել դասակի հրամանատար։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Ցոր գյուղի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել