Կարգիլ (հինդի՝ कारगील, հնչյունական՝ kərɡɪl, լադախ․՝ ཀརགིལ ), քաղաք Հնդկաստանի Լադախ նահանգի Կարգիլ շրջանի կենտրոնում։ Լադախում մեծությամբ երկրորդ քաղաքն է Լեխից հետո[1]։ Գտնվում է Դրասից 60, իսկ Սրինագարից՝ 204 կմ հեռավորության վրա, Լեխից 234 կմ դեպի արևմուտք և 1047 կմ հյուսիս՝ մայրաքաղաք Դելիից։

Բնակավայր
Կարգիլ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված էհուլիսի 1, 1979 թ.
Մակերես14 086 կմ²
ԲԾՄ2676±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ1985
Փոստային դասիչ194103
Պաշտոնական կայքkargil.nic.in
Կարգիլ (Հնդկաստան)##
Կարգիլ (Հնդկաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է 2676 մետր բարձրության վրա, Շինգոյի վտակ Սուրուի ափին։ Կարգիլը Հնդկաստանի քաղաքներից Պակիստանի սահմանին ամենամոտ գտնվող քաղաքն է։

Ժողովրդագրություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով[2]՝ քաղաքում ապրում է 16338 մարդ, որոնց 61,7 %-ը՝ տղամարդիկ և 38,3 %-ը՝ կանայք։ Գրագետ է բնակչության 75,5 %-ը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից (63 %)։ Տղամարդկանց շրջանում գրագիտությունը 85 % է, իսկ կանանց շրջանում՝ 59 %։ Քաղաքի բնակչության կազմում 9,6 %-ը մինչև 6 տարեկան երեխաներն են։

Բնակչությունը ներկայացնում է դարդերի և տիբեթցիների խառնուրդից ծագած էթնոսները։ Բնակչությունը հավատարիմ է եղել Տիբեթական բուդդայականությանը ընդհուպ մինչև XIV-XV դարեր, երբ այստեղ հաստատվեց իսլամը։ Այսօր բնակչության 90 %-ը շիա են, 5 %-ը՝ սունի և 5 %-ը՝ տիբեթական բուդդայականներ։ Հին տները կառուցված են իրանական և տիբեթական ճարտարապետական ոճերի համատեղ ոճով, իսկ մզկիթները՝ ժամանակակից արաբա-իրանական ոճով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Osada et al. (2000). Mapping the Tibetan World. Yukiyasu Osada, Gavin Allwright, and Atsushi Kanamaru. Reprint: 2004. Kotan Publishing, Tokyo. ISBN 0-9701716-0-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարգիլ» հոդվածին։