Կարապետ Վարդանի Հախնազարյան (հունվարի 28, 1894(1894-01-28), Վերին Արտաշատ, Հայաստան - փետրվարի 8, 1980(1980-02-08), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Վերին Արտաշատում), հրետանու գեներալ-մայոր (1944

Կարապետ Հախնազարյան
հունվարի 28, 1894(1894-01-28) - փետրվարի 8, 1980(1980-02-08) (86 տարեկան)
ԾննդավայրՎերին Արտաշատ, Հայաստան
Մահվան վայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմներ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և

Կենսագրություն

խմբագրել

1930 թվականին ավարտել է բարձրագույն սպայական հրետանային դպրոցը, 1941 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1917), Հայաստանում 1921 թվականի քաղաքացիական կռիվներին։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է Բրյանսկի ռազմաճակատի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (1941-1943), 1-ին մերձբալթյան ռազմաճակատի 43-րդ բանակի հրետանու հրամանատարի տեղակալ (1943), ապա՝ նույն բանակի 1-ին հրաձգային կորպուսի հրետանու հրամանատար (1944 թվականի հուլիս-1945 թվականի մայիս)։ Հետպատերազմյան տարիներին (մինչև զորացրվելը՝ 1953) վարել է հրամանատարական պաշտոններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։