Ազգային ջրային պարկ Կարաբրուն Սազան (ալբ․՝ Parku Kombëtar Detar "Karaburun-Sazan"), գտնվում է Ալբանիայի հարավ–արևմտյան մասում, պատկանում է Վլորա վարչական կենտրոնին։ Ալբանիայի միակ ազգային ջրային պարկն է։ Ստեղծվել է 2010 թվականի ապրիլի 29–ին։

Կարաբրուն Սազան ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱլբանիա Ալբանիա
Կոորդինատներ40°26′00″ հս․. լ. 19°18′00″ ավ. ե.HGЯO
Տարածք125,7082 կմ²
Հիմնադրված է2010 թվականի ապրիլի 29
Քարտեզ
 Karaburun-Sazan Marine Park Վիքիպահեստում

Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 125,7082 կմ², իրենից ներկայացնում է 1,852 կմ լայնությամբ գիծ, որը ձգվում է Կարաբրուն թերակղզու ամբողջ երկայնքով։ Ազգային պարկի ջրավազանը գտնվում է Օտրանտո նեղուցում։

Ազգային պարկում կարելի է զբաղվել դայվինգով, վայելել պարկի ստորջրյա կյանքը։ Կարելի է տեսնել նաև Հին Հռոմի, Հին Հունաստանի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործված նավերի կմախքներ։ Քանի որ պարկի մի քանի հատվածներ գտնվում են Սազանի ռազմական գոտու մոտ, հետևաբար այդտեղ այցելելու համար պահանջվում է հատուկ թույլատվություն։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել