Կատրի Բրիիթա Իլոնա Կուլմունի (ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni, սեպտեմբերի 4, 1987(1987-09-04)[1][2], Տորնիո, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2]), ֆինն քաղաքական գործիչ, 2019 թվականի սեպտեմբերի 7-ից՝ «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության ներկայացուցիչ։ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կազմավորված Մարինի կաբինետում զբաղեցնում է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից վարչապետի տեղակալն է։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր։

Կատրի Կուլմունի
ֆիններեն՝ Katri Kulmuni
Ֆինլանդիա Ֆինլանդիայի Ֆինանսների նախարար
 2019 թվականի դեկտեմբերի 10
Վարչապետի տեղակալ
Նախորդող Միկա Լինտիլյա
 
Կուսակցություն՝ Ֆիննական կենտրոն
Կրթություն՝ Լապլանդիայի համալսարան և Tornion yhteislyseon lukio? (2006)
Գիտական աստիճան՝ մագիստրոս (2018)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1987(1987-09-04)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Տորնիո, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni
 
Կայք՝ katrikulmuni.fi
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կատրի Կուլմունին ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 4-ին Թորնիոյում։ 2006 թվականին ավարտել է գիմնազիան։ 2010 թվականին ավարտել է Լապլանդիայի համալսարանը՝ ստանալով հասարակական գիտությունների բակալավրի աստիճան։ 2018 թվականին ստացել է հասարակական գիտությունների մագիստրոսի աստիճան։

Արագ սննդի ռեստորանում աշխատել է գանձապահ[4]։

2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսն աշխատել է արտաքին առևտրի և զարգացման նախարար Պաավո Վյայուրյունենի մամուլի քարտուղար։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է 37-րդ գումարման Էդուսկունտայի (խորհրդարան) պատգամավոր՝ հավաքելով 9702 ձայն։ 2015 թվականից «Ֆինլանդիա - Ռուսաստան» ընկերության նախագահն է։ 2019 թվականի հունիսի 6-ին Ռինեի կաբինետում հրաժարվել է պաշտոնից՝ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնին անցնելու պատճառով։

2019 թվականի ապրիլի 14-ի խորհրդարանական ընտրություններում երկրորդ ժամկետով վերընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր՝ հավաքելով 8423 ձայն։

2019 թվականի սեպտեմբերին Կուվոլում կայացած արտահերթ կուսակցական համագումարում «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության նախագահի ընտրություններում Կատրի Կուլմունիի օգտին տրվել է 1092 ձայն, իսկ Անտի Կայկոնենի օգտին՝ 829 ձայն[5]։

2019 թվականի սեպտեմբերին նշանակվել է վարչապետի տեղակալ։

2019 թվականի դեկտեմբերի 10-ին Մարինի կաբինետում ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/EN/kansanedustajat/Pages/1340.aspx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1340.aspx
  3. https://ritarikunnat.fi/ritarikunnat/annetut-kunniamerkit/vuonna-2023-annetut-kunniamerkit-forlanade-utmarkelsetecken-2023/06-12-2023-itsenaisyyspaiva-sjalvstandighetsdagen-06-12-2023/
  4. Мазикина, Лилит (2019 թ․ դեկտեմբերի 18). «Как «молодая шпана» управляет Финляндией: Дочь однополой пары, «Пеппи Длинныйчулок» и другие женщины у власти». Kulturologia.Ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Новым председателем «Центра» стала Катри Кулмуни». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2019 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրի Կուլմունի» հոդվածին։