Լապլանդիայի համալսարան (ֆիններեն՝ Lapin yliopisto, շվեդ.՝ Lapplands universitet), համալսարան Ֆինլանդիայում, տվյալ երկրի ամենահյուսիսային համալսարանը, տեղակայված է Լապլանդիա մարզի Ռովանիեմի քաղաքում։

Լապլանդիայի համալսարան
ֆիններեն՝ Lapin yliopisto
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էմարտի 1, 1979
Ընդհանուր անձնակազմ650 մարդ
ԱնդամակցությունԱրկտիկայի համալսարան, Եվրոպայի համալսարանների միություն[1], FinELib?[2], ORCID[3] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4]
Երկիր Ֆինլանդիա[5][2]
ՏեղագրությունՌովանիեմի
Կայքulapland.fi
Լապլանդիայի համալսարան (Ֆինլանդիա)##
Լապլանդիայի համալսարան (Ֆինլանդիա)
Լապլանդիայի համալսարան, Ֆինլանդիա
 University of Lapland Վիքիպահեստում

Համալսարանը համագործակցում է Արկտիկայի համալսարանի միջազգային ծրագրի այլ գիտական և հետազոտական հաստատությունների հետ․ կապեր ունի Մուրմանսկի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Ներառված է Լապլանդիայի համալսարանի կիրառական գիտությունների համընկերությունում։

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1979 թվականին և մինչև 1991 թվականը կրել է «Լապլանդիայի բարձրագույն դպրոց» (ֆիններեն՝ Lapin korkeakoulu) անվանումը։

Ֆինլանդիայի կրթության նախարարությունը 2013 թվականի փետրվարի 6-ին՝ երկրում նշվող Սաամների ազգային օրը, Լապլանդիայի համալսարանին 1 միլիոն եվրո է հատկացրել սաամական ուսումնասիրությունների անցկացման համար։ 2014 թվականի ապրիլի վերջին համալսարանում բացվել է համալսարանի դասախոս Լեյֆ Ռանտալայի հավաքածուից «Ողջույններ կոլյան սաամներից» ցուցահանդեսը, որը նվիրված էր Կոլյան թերակղզու սաամներին[6]։

Կառուցվածք խմբագրել

Ներկայումս համալսարանում գործում է չորս ֆակուլտետ՝

  • արվեստի և դիզայնի ֆակուլտետ,
  • կրթության ֆակուլտետ,
  • իրավունքի ֆակուլտետ,
  • սոցիալական գիտությունների ֆակուլտետ։

Նախկինում գոյություն ունեցած բիզնեսի և զբոսաշրջության ֆակուլտետն ընդգրկվել է սոցիալական գիտությունների ֆակուլտետի կազմում։ Համալսարանին կից գործող Արկտիկական կենտրոնն Արկտիկայի հետազոտության ոլորտում առաջատար գիտահետազոտական հաստատությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. 2,0 2,1 https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. Анастасия Карева (2014 թ․ ապրիլի 30). «Кольские саамы передают привет в Финляндии». МК в Мурманске. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապլանդիայի համալսարան» հոդվածին։