Կատյա Պասկալևա (բուլղար․՝ Катя Кирилова Паскалева, սեպտեմբերի 18, 1945(1945-09-18) կամ 1945[1], Պետրիչ, Բուլղարիայի թագավորություն - հուլիսի 23, 2002(2002-07-23) կամ 2002[1], Սոֆիա, Բուլղարիա և Սոֆիա, Բուլղարիա[1]), թատրոնի և կինոյի բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վաստակավոր արտիստուհի (1974)[3]։

Կատյա Պասկալևա
բուլղար․՝ Катя Паскалева
Steps-KATYA PASKALEVA-t199.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1945(1945-09-18) կամ 1945[1]
ԾննդավայրՊետրիչ, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 23, 2002(2002-07-23) կամ 2002[1]
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա կամ Սոֆիա, Բուլղարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Georgi Bozhilov?[2] և Ivan Rosenov?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 18-ին Բուլղարիայի Պետրիչ քաղաքում։

1967 թվականին ավարտել է Թատերական արվեստի ազգային «Кръстьо Сарафов» ակադեմիան, սովորել է Մետոդի Անդոնովի դերասանական արվեստի դասարանում։

Նկարահանվել է բազմաթիվ բուլղարական ֆիլմերում։ Նաև աշխատել է Բուլղարիայի դրամատիկական թատրոններում՝ Տոլբուխինի (այժմ՝ Դոբրիչ), Պազարջիկի, Պլովդիվի, Սոֆիայի։ 1985 թվականից եղել է Ալեկո Կոնստանտինովի անվան սատիրայի պետական թատրոնի դերասանուհի։

Եղել է Բուլղարացի կինոգործիչների խորհրդի անդամ, արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների։

Մահացել է 2002 թվականի հուլիսի 23-ին Սոֆիայում կոկորդի քաղցկեղից, որն առաջացել էր երկար տարիներ ծխելու հետևանքով։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
Հայերեն անվանում Բուլղարերեն անվանում Տառադարձում
1966 Երկուշաբթի առավոտ Понеделник сутрин Ponedelnik sutrin Վելիկոյի կին կոմունիստական գրաքննության պատճառով թողարկվել է 1988 թվականին
1967 Շեղում
1971 Երգի ավարտը Краят на песента Krayat na pesenta Նայմե
1972 Այծի եղջյուրը Козият рог Koziyat rog Մարիա ռեժիսոր՝ Մետոդի Անդոնով
1973 Առանց աշխատանքի մարդիկ Мъже без работа Mazhe bez rabota Հրիստինա
1975 Վիլլա զոնա Вилна зона Vilna zona Ստեֆկա ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև
1977 Մայրիշխանություն Матриархат Matriarhat Տանա Ռեժիսոր՝ Լյուդմիլ Կիրկով
Աստղերը նրա մազերի մեջ, արցունքները նրա աչքերում Звезди в косите, сълзи в очите Zvezdi v Kosite, Salzi v Ochite Լիզա Ստրեզովա
1982 Էլեգիա Елегия Elegiya Զդրավկայի պանդոկապանուհի ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև
1987 Եվան երրորդ հարկում Ева на третия етаж Eva na tretiya etazh Նաումովա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. https://www.24chasa.bg/Article/4320322
  3. Կատյա Պասկալևա

ԱղբյուրներԽմբագրել