Կատեգորիա:ISO ստանդարտներ


ԻՍՕ-ն ստանդարտացման միջազգային կազմակերպությունն է: Այն ստեղծվել է 1946 թ. ՄԱԿ-ի կողմից, ունի ավելի քան 120 անդամ պետություններ: ԻՍՕ-ի հիմնական խնդիրներն են.

  • միջազգային ստանդարտների մշակում,
  • ազգային ստանդարտների կորդինացումը և ունիֆիկացումը,
  • նոր ստանդարտների մշակումը, որոնք ընդգրկեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասշտաբներով նույնաբար կիրառվող ընդհանուր կանոններ,
  • ստանդարտացման բնագավառում այլլմիջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Իր գործունեությունն ԻՍՕ-ն իրականացնում է համապատասխան կոմիտեների, տեխնիկական հանձնաժողովների և այլ ստորաբաժանումների միջոցով:

ԻՍՕ-ի նշանաբանն է. «Ասա՝ ինչ ուզում ես, գրիր՝ ինչ որ ասացիր, արա՝ ինչ որ գրեցիր», որը ենթադրում է, մասնավորապես, նորմատիվ փաստաթղթերով հիմնավորված գործընթացների խստագույն պահպանում: Ներկայուս ստանդարտացման հիմքում ընդունված են ԻՍՕ-ի և Եվրոպական ստանդարտները, որոնք միմյանց չեն հակասում: Հայաստանի Հանրապետությունում գործում է ազգային ստանդարտների (ՀՍՏ), միջազգային ստանդարտների (ԻՍՕ), եվրոպական ստանդարտների (ԵՆ), միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ), Ռուսաստանի Դաշնության ստանդարտների (ԳՕՍՏ Ռ), տեխնիկատնտեսական և սոցիալական դասակարգիչների և ՀՀ տեխնիկական պայմանների վերաբերյալ դրույթները: