Կատալոնիայի պատմություն

Կատալոնիա (կատ.՝ Catalunya, իսպ.՝ Cataluña, օքս.՝ Catalonha), պատմական մարզ և ինքնավար տարածք Իսպանիայի կազմում։ Այն տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելյան մասում՝ Միջերկրական ծովի առափնյա շրջանների և Պիրենեյների միջև ընկած հատվածում։

Պատմական Կատալոնիա մարզը՝ բաժանված 2 մասի՝ հյուսիսային և հարավային

Կարլ Մեծի կառավարման ժամանակներից սկսած մինչև 17-րդ դարի միջնամասն այն պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, սակայն 1659 թվականին ստորագրված Պիրենեյան համաձայնագրի համաձայն պատմական Կատալոնիա մարզը բաժանվեց Իսպանիայի և Ֆրանսիայի միջև։ Ներկայումս այն ունի ինքնավար մարզի կարգավիճակ Իսպանիայի թագավորության կազմում։

Աշխարհագրություն և պատմական փուլեր խմբագրել

Պատմական Կատալոնիան կազմված է Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիայի ինքնավար մարզից և Հյուսիսային Կատալոնիայից (Արևելյան Պիրենեյներ), որը գտնվում է Ֆրանսիայի կազմում։ Կատալոնիայի պատմությունը սկսվում է 17-րդ դարի միջնամասից, այսինքն այն պահից, երբ մարզը բաժանվեց 2 մասի։ Այն հիմնականում վերաբերում է Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիայի ինքնավար մարզին։

Կատալոնիան հանդիսանում է կատալոնացիների պատմական հայրենիքը։ Վերջիններս հանդիսանում են արևմտյան ռոմանական ժողովուրդ, և ըստ պատմաբանների նրանք առաջացել են միջնադարում։

Կատալոնիայի պատմության փուլեր խմբագրել

Կատալոնիայի պատմության խրոնոլոգիական ժամանակագրությունը համընկնում է աշխարհում և Եվրոպայում ընդունված ժամանակաշրջանների հետ։ Կատալոնիայի պատմության մեջ առանձնացվում են հետևյալ փուլերը.

  • Նախապատմական ժամանակաշրջանի մասին են վկայում կատարված հնագիտական պեղումները, որոնց արդյունքում գտնվել են նախամարդու մնացորդներ, մասնավորապես նեանդերթալյան մարդու մնացորդներ, որոնք վկայում են այն մասին, որ պալեոլիթի, մեզոլիթի և նեոլիթի ժամանակաշրջանում այստեղ մարդիկ են բնակվել։ Հնագիտական աշխատանքները վկայում են նաև այն մասին, որ բրոնզի դարում՝ մ.թ.ա 1200 թվականին այստեղ դեռ շարունակել են մարդիկ բնակվել։
  • Վաղ շրջանի պատմություն'ը ընդգրկում է Իբերական իշխանության հաստատումը Կատալոնիյում՝ մ.թ.ա 2-1-ին հազարամյակում, փյունիկացիների, հին հույների և կարթագենցիների գաղութայնացումը՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակի վերջից մինչև 2-րդ դարը, ինչպես նաև հռոմեական տիրապետությունը կատալոնական հողերի վրա՝մ.թ.ա 2-րդ դարից մինչև գոթերի ներխուժումը՝ մ.թ. 5-րդ դարը։
  • Կատալոնական միջնադար, ընդգրկում է 5-7-րդ դարերի պատմությունը, երբ Կատալոնիայում տիրապետում էին հյուսիսից ներխուժած արևմտագոթական ցեղերը։ Այս հատվածում կատալոնացիները բազմիցս պայքարել են նաև մուսուլմանակն ցեղախմբերի դեմ, ինչպես նաև ստեղծել են Բարսելոնայի անկախ կոմսությունը(7-12-րդ դարերում), որն էլ իր հերթին հիմք հանդիսացավ Կատալոնիայի անկախացման համար։ Բարսելոնայի կոմսության հարևանությամբ ձևավորվեց Արագոնի կոմսությունը, որը գոյատևեց 1137-1469 թվականներին։
  • Նոր շրջանում Կատալոնիան կազմում էր Իսպանիայի ծովային կայսրության անբաժան մասը՝ 15-18-րդ դարեր, իսկ իր ինքնավարության վերջին մասը կորցրեց 1714 թվականին՝ Իսպանիայի թագավորական ուժերի դեմ մղած պայքարի արդյունքում։
  • Նորագույն շրջանում Կատալոնիան դարձավ ֆրանսիական տարածք և 1808-1814 թվականներին ենթարկվում էր Նապոլեոն Բոնապարտին։ Նորագույն շրջանում տեղի ունեցան նաև մի շարք ուշագրավ դեպքեր. կարլիստական պատերազմներ, հեղափոխություններ, բազմակուսակցական համակարգի հաստատում, ինչպես նաև գործադուլներ, որանք կարևոր դեր խաղացին Կատալոնիայի զարգացման գործում։ 1830—1890 թվականներին վերածնվեց և զարգացման նոր փուլի հասավ կատալոնական ազգայնականությունը։
  • 20-րդ դարից մինչև մեր ժամանակները։ Այս փուլի սկիզբը կապվում է գեներել Ֆրանկոյի անվան հետ (1939−1975 թվականներ)։ Տեղի ունեցավ նաև Կատալոնիայի ինքնավարության վերականգնում (1977 թվական) և ձևավորվեց այժմյան քաղաքական-տնտեսական համակարգը։

Նախապատմական ժամանակաշրջան խմբագրել

Նախամարդու առաջին հետքերը Կատալոնիայի տարածքում կապվում են պալեոլիթի դարաշջրանի հետ։ Մոտ 200 հազար տարի առաջ ապրած նեանդերթալյան մարդու մնացորդներ են գտնվել Բենոլաս քաղաքի մոտակայքում՝ Պլա-դե-լա-Էստան շրջանում։ Սակայն պեղեւմներ իրականաղնեղ հնագետների մեջ չկա հստակ տեսակաետ, թե քանի հարյուր հազար տարվա հնություն ունեն այդ ոսկորները։

Պղնձից պատրաստված առաջին գործիքները վերագրվում են մ.թ.ա. 2500-1800 թվականներին։ Բրոնզե դարը տևել է մ.թ.ա. 1800-700 թվականներին։ Այս դարաշրջանը համընկնում է հնդեվրոպական ցեղատեսակների առաջ գալու հետ՝ սկսած մ.թ.ա. 1200-ական թվականներից։ Այնուհետև սկսեցին ստեղծվել առաջին քաղաքանման բնակավայրերը։ Իսկ սկսած մ.թ.ա. 7-րդ դարի կեսերից Կատալոնիայի տարածքում սկսեց երկաթե դարը։

Կատալոնիայի հնագույն պատմություն (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակ-5-րդ դարի սկիզբ ) խմբագրել

Իբերացիներից մինչև կարթագենցիներ խմբագրել

Կատալոնիայի առաջին բնակիչները եղել են իբերացիները, որոնք այստեղ էին եկել Հյուսիսային Ամերիկայից և հաստատվել էին այսօրվա Բարսելոնայի և Մատարոյի առափնյա շրջաններում։ Մ․թ․ա․ 6-րդ դարից սկսած իբերացիների մասին տեղեկություններ են հաղորդում հնագույն պատմիչներ Գեկատեյ Միլետսկին, Ռուֆ Ֆեստ Ավիենը, Հերոդոտոսը և Ստրաբոնը։

Սկսած մ․թ․ա․ 1100 թվականից միջերկրածովյան առափնյա շրջանում գտնվող Իբերական թերակղզին սկսեց բնակեցվել փյունիկիացի գաղթականներով։

Մ․թ․ա․ 8-րդ դարից սկսած Կատալոնիայում, ինչպես նաև Իբերական առափնյա շրջաններում, ձևավորվեցին հին հունական գաղութներ, որոնցից ամենանշանավորը Ռոդիսն (ներկայումս այն կոչվում է Ռոսաս) էր։ 580 թվականին ստեղծվեց Էմպորիոնը (հուն. Εμπόριον, լատ. Emporiae, այժմ ներառված է Լա-Էսկալա վարչական շրջանի մեջ գտնվում է Ֆրանսիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա)։ Այս գողութները առաջացել էին հին հունական Իոնիայի թագավորության կողմից։ Քանի որ հույները այն ժամանակ բավականին առաջ էին անցել ամբեղջ աշխարհից իրենց զարգացվածությամբ և գիտական նվաճումներով, հենց այդ պատճառով էլ հունական իշխանության տակ գտնվելը բավականին դրական արդյունք ունեցավ երկրամասի զարգացման վրա․ զարգացավ գյուղատնտեսությունը, աշխուժացավ և ցամաքային և ծովային առևտուրը։ Գաղութատերերը բավականին մեծ թվով նորամուծություններ մտցրեցին կատալոնացիների կյանքի մեջ, ինչը նրանց հետագայում շատ օգնեց։ Հնագիտական պեղումների ժամանակ Ռոդիսեի և Էմպորինոնի հարակից շրջաններում գտնվեցին այդ շրջանի մշակույթը բնորոշող բազմաթիվ տարրեր․ հունական խճանկարներ, կերամիկակայից պատրաստված իրեր, արծաթե մետաղադրամներ և այլն։

Հռոմեական գաղութացում խմբագրել

 
Պիրենեյան թերակղզու հին հունական գաղութները՝ մ․թ․ա․ 2-րդ դար-մ․թ․ա․ 27 թվական
 
Իսպանիան Օգոստոս-Օգտավիանոս կայսեր բարեփոխումներից հետո՝ մ․թ․ա․ 29 թվական

Ք․Ա․ 269 թվականին Էբրո գետը, որը բաժանում էր Կարթագենը և Հռոմը, դարձավ առաջին ռազմական սահմանը։ Մ․թ․ա․ 197 թվականին ձևավորված երկու հռոմեական գաղութներից մեկը, որոնցից առաջինի մեջ էր մտնում ներկայիս Կատալոնիայի տարածքը, կոչվում էր Մերձավոր Իսպանիա (լատին․՝ Hispania Citerior), իսկ ահա ավելի հարավ տեղակայված էր Հեռավոր Իսպանիա գաղութը (լատին․՝ Hispania Ulterior

Օգոստոս Օգտավիանոսի կայսր դառնալուց հետո՝ մ․թ․ա․ 27 թվականին, դադարեց գոյություն ունենալ Հռոմեկան հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորվեց կայսրություն։ Այնուհետև անցկացվեին նոր վարչատարածքային բաժանումներ։ Արդյունքում նախկին 2 գաղութները միավորվեցին և ստեղծվեց Տարակոնյան Իսպանիան, որի մեջ էին մտնում Կատալոնիայի ներկայիս տարածքը, Լուզիտանիան և Բեթիկան։

3-րդ դարում Հռոմեկան կայսրությունը անկում էր ապրում և հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ, և դա իր ազդեցությունն ունեցավ նաև հռոմեական գաղութների վրա՝ մասնավորապես Պիրենեյան թերակղզում գտնվող։

Սակայ հենց ներքին խնդիրները հանդիսացաբ երբեմնի հզոր կայսրության թուլացման, հետագայում նաև կործանման համար։

Հյուսիսից տեղի ունեցեղ հաճախակի հարձումները պատճառ դարձան կայսրության թուլացման համար և արդեն 4-րդ դարի 2-րդ կեսին կայսրությունր չուներ իր նախկին հզորությունը։ Վեստգոթերը արագորեն տարածվում էին կայսրության տարածում՝ գրեթե դիմադրության չհանդիպելով։ 410 թվականին կործանվեց Արևմտյան հռոմեական կայսրությունը, իսկ 415 թվականին անկում ապրեց նաև Բարսինոն (Բարսելոնան)։ Գերմանական ցեղերը արագացրին կայսրության անկման գործընթացը և 476 թվականին Արևմտահռոմեական կայսրության վերջին կայսր Ռոմուլ Օգոստոսը զրկվեց իր գահից։

Հռոմեական տիրապետությունը, որը Կատալոնիայի ներկայիս տարածքում տևեց գրեթե 6 դար (մ․թ․ա․ 2-րդ դար-4-րդ դար) ունեցավ դրական ազդեցություն տարածաշրջանի զարգացման վրա և հետագայում ապահովեց կայուն զարգացում նախադրյալներ։ Հռոմեական տիրապետության հիմնական գրավականներից մեկը հռոմեականացումն էր։ Ընդ որում այս երևույթը համընդգրկուն էր և տարածվում էր ինչպես Կատալոնիայի տնտեսության վրա, այնպես էլ մշակույթի։ Տեղական մշակույթը շատ արագ բազմաթիվ փոփոխություններ կրեց՝ վերցնելով բազմաթիվ մշակութային տարրեր հին հունականից և հռոմեականից։ Իսպանական գաղութը շատ հարուստ էր և կայսրությանը շատ լուրջ ֆինանսական օգնություն էր ցույց տալիս։ Հռոմեական ազդեցությունը շատ նկատելի էր հատկապես գյուղատնտեսության բնագավառում։ Երկրորդ կարևոր դրական ազդեցությունը, որ ունեցավ Հռոմը Կատալոնիաի վրա, ուրբանիզացիան էր։ Հենց այս ժամանակ են ստեղծվել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսինոն (լատին․՝ Barcino, ապագա Բարսելոնան),Տարրակոն (լատին․՝ Tarraco, ապագա Տարրագոնան), Գերունդա (լատին․՝ Gerunda, ապագա Ժիրոնան ) և այլն։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կատալոնիայում, հռոմիացիները հավաքում էին հարկեր և դրանք օգտագործում էին ճարտարապետության, նոր ճանապարհների կառուցման, նոր կամուրջների հիմնադրման և այլ նպատակներով։ Հռոմիացիների երկարատև տիրապետության հետևանքով կատալոնացիներիը սովորեցին նաև հռոմեական իրավունքի նորմերը։ Մշակույթի վրա ունեցած ամենակարևոր արդյունքը կատալոնացիների լատինիզացումն էր։ Հենց հռոմեացիների տիրապետության ժամանակ էլ Կատալոնիայում առաջին անգամ տարածում ստացավ նոր կրոնը՝ քրիստոնեությունը՝ 2-3-րդ դարեր։ Կայսրության թուլացման տարիներին կատալոնական քաղաքները ամրացված էին բազմաթիվ շինություններով և պաշտպանական շրջաններով, սակայն սա խոչընդոտ չհանդիսացավ վեստ գոթերի համար, որոնք շատ կարճ ժամանակում ծնկի բերեցին այն։

Կատալոնիան 20-21-րդ դարերում խմբագրել

 
2012 թվականի սեպտեմբերի 11-ի 1,5 մլն․-անոց ցույցը, որոնք պայքարում էին Կատալոնիայի անկախացման համար։

1930-ական թվականներին Կատալոնիան փորձեց հռչակել իր անկախությունը։ Նրանց անջատողական ուժերի ղեկավարները քաղաքացիական պատերազմ սկսեցին, սակայն այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել դիկտատոր Ֆրանկոյի դեմ մղված պայքարում։ Անընդհատ կրկնվող հետապնդումները և զանգվածային բռնությունները կատալոնացիների նկատմամբ՝ հատկապես Ֆրանկոյի կառավարման տարիներին, հանգեցրին կատալոնական անջատողականության առաջացմանը, որը և շուտով բավականին ուժեղացավ և սկսեց վտանգ ներկայացնել կենտրոնական իշխանության համար։

1979 թվականին Կատալոնիան ստացավ ինքնավար մարզի կարգավիճակ։ Մադրիդը Կատալոնիային տվեց ևս մեկ արտոնություն՝ կատալոներենին տալով պետական լեզվի կարգավիճակ։

2006 թվականին Կատալոնիյում ընդունվեց նոր ինքնավար կարգավիճակ՝ ֆինանսական ինքնուրույնության ընդլայնման համար։

2009-2010 թվականներին անցկացվեցին ոչ պաշտոնական հարցումներ՝ Կատալոնիայի անկախացման հարցի հետ կապված, և բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 90-%-ից ավելին, կողմ քվեարկեցին ինքնավար մարզի անկախացման համար։

2012 թվականի սեպտեմբերին Կատալոնիայի ամբողջ տարածքում տեցի ունեցան բազմաթիվ բողոքի ակցիաներ, զանգվածային ստորագրահավաքներ 1,5 մլն կատալոնացիների մասնակցությամբ։ Նրանք հանդես էին գալիս «Կատալոնիա՝ նոր եվրոպական անկախ պետույուն» կարգախոսով։

2012 թվականի նոյեմբերի 25-ին անցկացված տեղական ընտրությունների արդյունքում անջատողականները կարողացան գրեթե բոլոր շրջաններում հաղթանակի հասնել և կազմել մեծասնություն կատալոնական խորհրդարանում։ 2013 թվականի հունվարի 23-ին ընդունվեց Կատալոնիայի անկախության մասին հռչակագիրը, որը իրենից ենթադրում էր Կատալոնիայի սուվերենություն թե քաղաքական, թե տնտեսական հարցերով։ 2014 թվականին պլանովորվեց անցկացնել անկախության հանրաքվե[1]։

 
Կատալոնիայի վարչական շրջանները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Каталония провозгласила себя суверенным субъектом». top.rbc.ru. 24 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել