Կատալին Կարիկո

հունգարացի կենսաքիմիկոս

Կատալին Կարիկո (հունգ.՝ Karikó Katalin, արտասանություն: [ˈkɒrikoː ˌkɒtɒlin]; ծնված՝հունվարի 17, 1955) հունգարա-ամերիկացի[35] կենսաքիմիկոս, ով մասնագիտացած է ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) միջնորդավորված մեխանիզմների մեջ, մասնավորապես՝ վիտրո-ՌՆԹ-ի միջնորդավորված մեխանիզմների։ (mRNA) սպիտակուցին փոխարինող թերապիայի համար[36]։ Կարիկոն, mRNA պատվաստանյութերի համար, գիտական հիմք դրեց՝ հաղթահարելով գիտական հանրության մեջ տիրող հիմնական խոչընդոտներն ու թերահավատությունը[37][38]։ 2023 թվականին Կարիկոն, ամերիկացի իմունոլոգ Դրյու Վայսմանի հետ համատեղ ֆիզիոլոգիայի/բժշկության Նոբելյան րժանացավ[39][40]։

Կատալին Կարիկո
հունգ.՝ Karikó Katalin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1955(1955-01-17)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍոլնոկ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Հունգարիա[3] և  ԱՄՆ[4]
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունMóricz Zsigmond Gimnázium és Közgazdasági Szakközépiskola?, Սեգեդի համալսարան (1978) և Սեգեդի համալսարան (1982)[5]
Մասնագիտությունհետազոտող, կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան[6][7][8], BioNTech AG?[9][10], Biological Research Centre?, Թեմփլի համալսարան[10] և Uniformed Services University of the Health Sciences?
Պարգևներ և
մրցանակներ

Ռոզենստիլի մրցանակ

[11]

Սեչենյիի անվան մրցանակ

[12][13]

For Human Dignity Award?

[14]

Վիլհելմ Էկսների մեդալ

[15]

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[16]

Breakthrough Prize in Life Sciences?

[6]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[17]

Keio Medical Science Prize?

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[18]

Grand Prize of the French Academy of Science?

Թայմ 100

[19]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

[20]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[21]

Pearl Meister Greengard Prize?

[22]

Jessie Stevenson Kovalenko Medal?

[23]

Louis-Jeantet Prize for Medicine?

[24]

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

[25]

Warren Alpert Foundation Prize?

[26]

Albany Medical Center Prize?

[27]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[28][29]
Սուրբ Ստեֆան Հունգարացու շքանշան[30]

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[31]

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[32]

Cameron Prize of the University of Edinburgh?

Debrecen Award for Molecular Medicine?

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[33]

Գայդների միջազգային պարգև

և

William B. Coley Award?

[34]
ԱնդամությունԵվրոպական ակադեմիա, Լեոպոլդինա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներSusan Francia?
Կայքpennmedicine.org/providers/profile/katalin-kariko
 Katalin Karikó Վիքիպահեստում

Կարիկոն ավելի քան քսան տարի Փենսիլվանիայի համալսարանում եղել է որպես վատ աջակցություն ունեցող հետազոտող, օժանդակ պրոֆեսոր[41][42]։ Մինչ Նոբելյան մրցանակի արժանանալը, Փենսիլվանիայի համալսարանը իջեցրել էր նրա հաստիքը, կրճատել աշխատավարձը և Կարիկոյին բնութագրել որպես «դասախոսական կազմին ոչ հարիր»; նա երբեք ակադեմիական իրավունք չի ստացել[43][44]։ 2006-ից 2013 թվականներին Կարիկոն եղել է RNARx-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[41]։ 2013-ից 2022 թվականներին նա BioNTech RNA Pharmaceuticals-ի փոխնախագահն էր, 2019 թվականից՝ ավագ փոխնախագահը[45]։ 2022 թվականին հետազոտությանը ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, նա հեռացավ BioNTech-ից[46]։ 2021 թվականին նա ստացել է Հունգարիայի Սեգեդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[47], այնուհետ նաև պրոֆեսոր[48]։

Կարիկոն Դրյու Վայսմանի հետ միասին գիտական հետազոտություն էր կատարում ՌՆԹ-ի միջնորդությամբ իմունային ակտիվացման վերաբերյալ։ Հետազոտության արդյունքում նրանք բացահայտել են ՌՆԹ-ի իմունոգենությունը ճնշող նուկլեոզիդային փոփոխությունները[49][50][51][52]։ Նա, ոչ իմունոգեն, նուկլեոզիդով ձևափոխված ՌՆԹ-ի կիրառման համար, Միացյալ Նահանգների արտոնագրեր ունի, Վայսմանի հետ համատեղ։ Այս տեխնոլոգիան արտոնագրվել է BioNTech-ի և Moderna-ի կողմից՝ զարգացնելու իրենց սպիտակուցի փոխարինման տեխնոլոգիաները, սակայն այն օգտագործվել է նաև նրանց COVID-19 պատվաստանյութերի համար[53]։

Կարիկոյի կողմից մշակված, ինֆորմացիոն ՌՆԹ-ի վրա հիմնված, տեխնոլոգիան, և դրա վրա հիմնված երկու ամենաարդյունավետ պատվաստանյութերը՝ BioNTech/Pfizer-ը և Moderna-ն, հիմք են հանդիսացել SARS-CoV-2 վիրուսի դեմ արդյունավետ և հաջող պայքարի համար ամբողջ աշխարհում և զգալիորեն նպաստել են COVID-19 համաճարակի զսպմանը[37][54]։ Իրենց աշխատանքի համար Կարիկոն և Վայսմանը, բացի Նոբելից, ստացել են բազմաթիվ մրցանակներ, են ստացել, այդ թվում՝ Լասկեր-ԴեԲեյքի կլինիկական բժշկական հետազոտությունների մրցանակը, Time Magazine-ի 2021 թվականի Տարվա հերոսը և 2022 թվականի Tang Prize մրցանակը կենսադեղագործական գիտության ոլորտում։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

 
Կարիկո Կատալինը Սեգեդի համալսարանում ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Սենտ-Գյորգիի արձանի հետ

Կատալին Կարիկոն ծնվել է Սոլնոկում[55], և մեծացել Հունգարիայի Կիսույշալաշ քաղաքում, մի փոքրիկ տանը՝ առանց հոսող ջրի, սառնարանի և հեռուստացույցի[56]։ Նրա հայրը մսագործ էր, իսկ մայրը՝ հաշվապահ[37][56]։ Նա իր տարրական կրթության ընթացքում առաջադիմել է բնական գիտություններում՝ զբաղեցնելով երրորդ տեղը Հունգարիայի կենսաբանության մրցույթում[56]։

Կարիկոն, 1978 թվականին, կենսաբանության բակալավրի կոչում է ստացել, իսկ 1982 թվականին՝ կենսաքիմիական գիտությունների թեկնածուի, երկուսն էլ Սեգեդի համալսարանից[57]։ Նա իր հետդոկտորական հետազոտությունը շարունակել է Հունգարիայի Կենսաքիմիայի ինստիտուտում, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնում (BRC): 1978-ից մինչև 1985 թվականը նա կոմունիստական հունգարական գաղտնի ոստիկանության գործակալ է եղել, ըստ նրա՝ ընդգրկվել է կառույցում, վախենալով իր կարիերայի վրա հետևանքներից կամ իր հոր դեմ հաշվեհարդարից։ Նա պնդում է, որ ինքը նրանց տեղեկատվություն չի տրամադրել, ոչ էլ ակտիվ է եղել որպես գործակալ[58]։

1985 թվականին BRC-ի նրա լաբորատորիան կորցրեց ֆինանսավորումը[56], և Կարիկոն սկսեց աշխատանք փնտրել այլ երկրների հաստատություններում։ Թեմփլ համալսարանից Ռոբերտ Սուհադոլնիկի կողմից հետազոտական աշխատանքի առաջարկ ստանալուց հետո[59], Կարիկոն ամուսնու և երկու տարեկան դստեր հետ մեկնեց Միացյալ Նահանգներ[56]։

Կարիերա խմբագրել

1985-ից 1988 թվականներին Կարկոն Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանում հետդոկտորանտ էր։ Կարիկոն այնտեղ մասնակցել է ՁԻԱՀ-ով, արյունաբանական հիվանդություններով և քրոնիկ հոգնածության համախտանիշով հիվանդների, կրկնակի շղթայական ՌՆԹ-ով (dsRNA) բուժման փորձարկմանը։ Այն ժամանակ սա համարվում էր նորարական հետազոտություն, քանի որ dsRNA-ի կողմից ինտերֆերոնի ինդուկցիայի մոլեկուլային մեխանիզմը հայտնի չէր, թեև ինտերֆերոնների հակավիրուսային և հականեոպլաստիկ ազդեցությունները լավ փաստագրված էին[60]։

1988 թվականին Կարիկոն համաձայնվեց աշխատանքի անցնել Ջոնս Հոփկինսի համալսարանում՝ Տեմփը լքելու իր մտադրության մասին նախապես չտեղեկացնելով իր գիտական ղեկավար Սուհադոլնիկին, ինչպես նկարագրված է Գրեգորի Ցուկերմանի 2021 թվականի «Կադր՝ աշխարհը փրկելու համար» գրքում։ Սուհադոլնիկն ասել է նրան, որ եթե նա գնա Ջոնս Հոփքինս, նա ստիպված կլինի նրան արտաքսել, այնուհետ նրա մասին հայտնեց ԱՄՆ ներգաղթի մարմիններին՝ հայտնելով, որ նա «ապօրինի» է գտնվում Միացյալ Նահանգներում։ Մինչ Կարիկոն հաջողությամբ վիճարկում էր արտահանձնման հրամանը, Ջոնս Հոփքինսը աշխատանքի առաջարկը հետ կանչեց։ Սուհադոլնիկը «շարունակեց չարախոսել Կարիկոյին՝ անհնարին դարձնելով նրա համար նոր պաշտոն ստանալը» այլ հաստատություններում, մինչև որ նա հանդիպեց Բեթեզդա ծովային հիվանդանոցի մի հետազոտողի, ով «իր սեփական դժվար պատմությունն ուներ Սուհադոլնիկի հետ»[61]։ Կարիկոն այնուհետ հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել այնպես, ինչպես նկարագրել է Ցուկերմանը, բայց ընդգծել է, որ «ավելի կարևոր է, որ ես երախտապարտ եմ [Սուհադոլնիկին] 1985 թվականին ինձ IAP66 ձևաթուղթ ուղարկելու, և ինձ իր լաբորատորիայում աշխատելու հնարավորություն է տվել », նշելով․ «Երբ, մի քանի տարի անց․ ես դասախոսություն էի կարդում [Տեմփլում], ես շնորհակալություն հայտնեցի նրանից սովորած գիտության համար»[62]։ 1988-1989 թվականներին նա աշխատել է Բեթեզդայի Առողջապահական գիտությունների միասնական ծառայությունների համալսարանում, Մերիլենդ[63], որտեղ նա հետազոտություններ էր կատարում ազդանշանային սպիտակուցային ինտերֆերոնների հետ[64]։

1989 թվականին նա աշխատանքի է ընդունվել Փենսիլվանիայի համալսարանում՝ սրտաբան Էլիոթ Բարնաթանի հետ մեսենջեր ՌՆԹ-ի (mRNA) վրա աշխատելու համար[56]։ 1990 թվականին, երբ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի օժանդակ պրոֆեսոր էր, Կարիկոն առաջին անգամ դրամաշնորհի դիմեց, mRNA-ի վրա հիմնված գենային թերապիայի առաջարկությամբ[45]։ Այդ ժամանակվանից ի վեր mRNA-ի վրա հիմնված թերապիան Կարիկոյի հիմնական հետազոտական հետաքրքրությունն էր։ Այնուամենայնիվ, 1990-ականներին mRNA-ն դուրս մնաց հետազոտողների հետաքրքրության շրջանակից, քանի որ շատ հետազոտողներ, կենսատեխնոլոգիաներ և դեղագործական ընկերություններ կասկածում էին դրա ներուժին։ Կարիկոյի համար դժվարացավ ֆինանսավորում ստանալը[42][65]։ Նա նպատակ էր դրել դառնալ լրիվ դրույքով պրոֆեսոր, սակայն դրամաշնորհի բազմակի մերժումներից հետո, 1995 թվականին համալսարանը նրա պաշտոնն իջեցրեց[53][66]։ Nevertheless, she chose to remain and continue her mRNA research.[42][67]

 
Կարիկոն (աջից) Դրյու Վայսմանի հետ, 2022

1997 թվականին նա հանդիպեց իմունոլոգիայի պրոֆեսոր Դրյու Վայսմանին, ով վերջերս էր ժամանել Փենսիլվանիայի համալսարան։ Նրանք սկսեցին մտքեր փոխանակել, այնուհետ համագործակցել։ Վայսմանի ֆինանսավորումը շատ վճռորոշ էր Կարիկոյի հետազոտությունը շարունակելու և ընդլայնել համար[42][67]։ և Վայսմանի իմունոլոգիայի և Կարիկոյի կենսաքիմիայի համադրությունը չափազանց արդյունավետ էր[65]։ Նրանք սկսեցին տեխնոլոգիան առաջ տանել՝ խնդիրները մեկ առ մեկ լուծելով, և, ի վերջո, ճանաչում ձեռք բերեցին։ Վայսմանը մեկնաբանել է. «Մենք ստիպված էինք պայքարել ամբողջ ճանապարհով»[42][67]։ Ակադեմիական հետազոտական աշխատանքի պայմանների նորմերի դեմ Կարիկոյի համառությունը բացառիկ էր[38][64][68]։

  Քեյթը իսկապես անհավատալի էր... Նա միշտ աներևակայելի հետաքրքրասեր էր։ Նա ագահորեն կարդում էր. Նա միշտ տեղյակ էր նորագույն տեխնոլոգիաներց կամ ամենավերջին հետազոտություններից, նույնիսկ այլ ոլորտների, և դրանք համադրերով ասում էր․ «Ինչո՞ւ մենք դա չանենք»։ Կամ՝ «Ինչո՞ւ մենք չենք փորձում այս ձևակերպումը»  

Մինչև 2005 թվականը mRNA-ի թերապևտիկ օգտագործման հիմնական խնդիրն այն էր, որ in vivo օգտագործումը ԲԵՐՈՒՄ Էր բորբոքային ռեակցիաների[36]։ Վճռորոշ պատկերացումն եղավ, երբ Կարիկոյի մոտ հարց առաջացավ՝ թե ինչու հսկողություն փորձի ժամանակ օգտագործվող տրանսֆերային ՌՆԹ-ն (tRNA), նույն իմունային ռեակցիան չի առաջացրել, ինչ mRNA-ն[37]։ 2005 թվականից սկսած մի շարք կարևոր ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ թեև սինթետիկ mRNA-ն բորբոքվածություն էր առաջացնում, սակայն tRNA-ն՝ ոչ։ Կարիկոն և Վայսմանը՝ ուրիդինը պսեւդուրիդինով փոխարինելով, պարզեցին, թե ինչպես mRNA-ում հատուկ նուկլեոզիդային փոփոխությունները հանգեցնում են իմունիտետիի նվազմանը[36][67][69]։ Նրանց հիմնական բացահայտումը, որը վերաբերում էր mRNA-ի քիմիական փոփոխությանը՝ այն դարձնելով ոչ իմունոգեն, մերժվեց Nature և Science ամսագրերի կողմից, [չստուգվեց], բայց ի վերջո ընդունվեց Immunity հրատարակության կողմից[49]։

Հետազոտողների մեկ այլ կարևոր ձեռքբերում էր մՌՆԹ-ն լիպիդային նանոմասնիկների մեջ փաթեթավորելու տեխնիկայի մշակումը, որը դեղամիջոցների առաքման նոր համակարգ է mRNA-ի համար։ mRNA-ն ներարկվում է փոքր ճարպային կաթիլների մեջ (լիպիդային նանոմասնիկներ), որոնք պաշտպանում են փխրուն մոլեկուլը, մինչ այն հասնի մարմնի ցանկալի հատվածին[55][70][71]։ Նրանք ցույց տվեցին դրա արդյունավետությունը կենդանիների վրա[72]։

 
Կատալին Կարինկոյի նկարը պատի վրա, Բուդապեշտ, Հունգարիա

Կարիկոն և Վայսմանը RNARx փոքր ընկերությունը հիմնեցին, և 2006-ին և 2013-ին մի քանի փոփոխված նուկլեոզիդների օգտագործման արտոնագրեր ստացան՝ mRNA-ի հակավիրուսային իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Դրանից անմիջապես հետո, Փենսիլվանիայի համալսարանը մտավոր սեփականության լիցենզիան վաճառեց լաբորատոր սարքավորումներ մատակարարող ընկերության (ներկայումս՝ Cellscript) ղեկավար՝ Գարի Դալին[73]։ Շաբաթներ անց Moderna-ին աջակցող Flagship Pioneering վենչուրային կապիտալի ընկերությունը, պատենտն արտոնագրելու համար, կապվեց նրա հետ, երբ այն այլևս հասանելի չէր[45]։ 2013 թվականի սկզբներին Կարիկոն լսեց Moderna-ի և AstraZeneca-ի 240 միլիոն դոլար արժողությամբ գործարքի մասին՝ mRNA-ի անոթային էնդոթելային աճի գործոնի մշակման համար։ Կարիկոն հասկացավ, որ Փենսիլվանիայի համալսարանումհնարավորություն չի ստանա կիրառելու mRNA-ի հետ իր փորձը, ուստի նա ստանձնեց BioNTech RNA Pharmaceuticals-ի փոխնախագահի պաշտոնը[45] (իսկ 2019-ին դարձավ ավագ փոխնախագահ), միաժամանակ պահպանելով Համալսարանի դոցենտ պրոֆեսոր իր հաստիքը[74]։

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Կարիկոն Հունգարիայի Սեգեդի համալսարանի պրոֆեսոր է[48]։

Գիտական ներդրում խմբագրել

Կարիկոյի հետազոտությունները լայն ազդեցություն ունեն այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են պլյուրիպոտենտ ցողունային բջիջների ստեղծումը և ինֆորմացիոն ՌՆԹ-ի վրա հիմնված գենային թերապիան, ինչպես նաև «դեղերի նոր դասի մուտքը»[42][75]։

Կարիկոյի աշխատանքը BioNTech-ին և Moderna-ին հնարավորություն տվեց ստեղծելու թերապևտիկ mRNA-ներ, որոնք իմունային պատասխան չեն առաջացնում[45]։ 2020 թվականին Կարիկոյիի և Վայսմանի տեխնոլոգիան օգտագործվել է BioNTech-ի և նրա գործընկեր Pfizer-ի և Moderna-ի կողմից, COVID-19-ի դեմ պատվաստանյութերում[52][67]։ mRNA պատվաստանյութերը մշակվել և օգտագործման համար հաստատվել են աննախադեպ արագությամբ և 90% արդյունավետություն են գրանցել։ Բացի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերից, mRNA-ն ներուժ ունի կիրառվելու քաղցկեղի, սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների բուժման մեջ[76][77][78] ներառյալ իշեմիան[79]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Կարիկոն ավելի քան 130 միջազգային մրցանակներ և պարգևներ է ստացել կենսաքիմիայի ոլորտում իր նորարական և համաշխարհային նշանակության աշխատանքի համար։.

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Կարոլինսկայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեան հայտարարեց, որ 2023 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կատալին Կարիկոյին և Դրյու Վայսմանին mRNA տեխնոլոգիայի զարգացման համար[80][81][82]։

2023 թվականին Կարիկոն ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում՝ ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետազոտության համար[83]։

Անձնական կյանք խմբագրել

 
Կարիկոյի դուստրը՝ Սյուզան Ֆրենսիան

Կարիկոն ամուսնացած է Բելա Ֆրենսիայի հետ։ նրանց դուստր՝ թիավարուհի Սյուզան Ֆրենսիան, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է[52]։ Նրանց թոռը ծնվել է ԱՄՆ-ում 2021 թվականի փետրվարին՝ Սյուզանի և ճարտարապետ Ռայան Ամոսի ընտանիքում[84][85]։

ԶԼՄ-ների տեսանելիություն և մեմուարներ խմբագրել

2021 թվականի ապրիլին The New York Times-ը ներկայացրեց նրա կարիերան, ինչը mRNA պատվաստանյութերը COVID-19 համաճարակի դեմ պայքարելու միջոց դարձրեց[37]։

2021 թվականի հունիսի 10-ին The New York Times-ի The Daily podcast-ը հաղորդում վարեց Կարիկոյի կարիերայի մասին՝ ընդգծելով այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք նա հաղթահարել է, մինչ իր աշխատանքի ճանաչումը[86]։

2023 թվականին Կարիկոյի մասին լույս տեսան երկու մանկական գրքեր` «Երբեք մի հանձնվիր. Դոկտոր Քեթի Կարիկո և պատվաստումների ապագայի մրցավազքը» (հեղինակներ Դեբի Դեյդի և Ջուլիանա Օքլի)[87][88], և «Քեթիի փոքրիկ սուրհանդակները՝ դոկտոր Կատալին Կարիկո։ և Covid-19-ի դեմ ճակատամարտը» (Մեգան Հոյթ և Վիվիեն Միլդենբերգեր)[89]։

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Crown Publishing Group-ի կողմից հրապարակվել է Կատալին Կարիկոյի ինքնակենսագրությունը, Նոբելյան մրցանակի արժանանալուց ընդամենը մի քանի օր անց[90][91][92]։ Այն վերնագրված է Դժվարությունների միջով․ Իմ կյանգը գիտության մեջ[93]։ 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nobelprize.orgNobel Foundation.
  2. https://www.szoljon.hu/orszag-vilag/kariko-katalin-felfedezese-is-kellett-a-vakcinahoz-3118372/
  3. How a Researcher 'Clinging To the Fringes of Academia' Helped Develop a Covid-19 Vaccine
  4. 2021 Great Immigrant Awards
  5. Krammer F., Palese P. Profile of Katalin Karikó and Drew Weissman: 2023 Nobel laureates in Physiology or Medicine // Proc. Natl. Acad. Sci. U.S.A. / M. R. Berenbaum[Washington, etc.], USA: National Academy of Sciences [etc.], 2024. — Vol. 121, Iss. 9. — P. e2400423121. — ISSN 0027-8424; 1091-6490doi:10.1073/PNAS.2400423121PMID:38381788
  6. 6,0 6,1 https://www.theguardian.com/world/2021/sep/10/scientists-egos-key-barrier-to-progress-covid-vaccine-pioneer-katalin-kariko
  7. https://www.pennmedicine.org/providers/profile/katalin-kariko
  8. https://www.med.upenn.edu/apps/faculty/index.php/g325/p13418
  9. ARN messager : la leçon de liberté de Katalin Kariko (ֆր.) — 2020.
  10. 10,0 10,1 Sample I. Scientists’ egos are key barrier to progress, says Covid vaccine pioneer — 2021. — ISSN 0261-3077
  11. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  12. https://24.hu/belfold/2021/03/15/szechenyi-dij-kossuth-dij-dijazottak-2021/ — 2021.
  13. MAGYAR KÖZLÖNY — 2021. — P. 1766.
  14. https://hungarytoday.hu/pfizer-vaccine-creator-katalin-kariko-human-dignity-award/
  15. https://www.ots.at/presseaussendung/OTS_20210318_OTS0155/wilhelm-exner-medaillen-2021-an-katalin-karik-und-luisa-torsi
  16. https://www.fpa.es/es/comunicacion/katalin-kariko-drew-weissman-philip-felgner-ugur-sahin-ozlem-tureci-derrick-rossi-y-sarah-gilbert-premio-princesa-de-asturias-de-investigacion-ci.html?idCategoria=0&fechaDesde=&especifica=0&texto=&fechaHasta=&tipo=0
  17. https://web.archive.org/web/20220311133847/https://www.aaas.org/page/2021-fellows
  18. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
  19. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  20. https://www.uni-frankfurt.de/105750216.pdf
  21. https://www.amacad.org/new-members-2022
  22. https://www.rockefeller.edu/greengard-prize/recipients/
  23. http://www.nasonline.org/programs/awards/kovalenko-medal.html
  24. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/%25year_laureat%25/ugur-sahin-ozlem-tureci-and-katalin-kariko/
  25. https://www.unige.ch/archives/adm/documents-en-ligne/listes-docteurs-honoris-causa
  26. https://warrenalpert.org/prize-recipients/katalin-karik%C3%B3
  27. https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
  28. The Nobel Prize in Physiology or Medicine 2023
  29. Katalin Karikó
  30. https://magyarnemzet.hu/belfold/2023/08/kariko-katalin-es-szilagyi-aron-kapta-a-szent-istvan-rendet
  31. https://laskerfoundation.org/award/clinical/
  32. https://www.invent.org/inductees/katalin-kariko
  33. https://www.pauljanssenaward.com/winners
  34. https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  35. Keyton, David; Corder, Mike; Burakoff, Maddie (2023 թ․ հոկտեմբերի 2). «Karikó and Weissman win Nobel Prize in medicine for work that enabled mRNA vaccines against COVID-19». AP News (անգլերեն). Associated Press. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  36. 36,0 36,1 36,2 Hogan, Michael J.; Pardi, Norbert (2022 թ․ հունվարի 27). «mRNA Vaccines in the COVID-19 Pandemic and Beyond». Annual Review of Medicine (անգլերեն). 73 (1): 17–39. doi:10.1146/annurev-med-042420-112725. ISSN 0066-4219. PMID 34669432. S2CID 239050929.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Kolata, Gina (2021 թ․ ապրիլի 8). «Kati Kariko Helped Shield the World From the Coronavirus». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  38. 38,0 38,1 Schmader, Toni (2023 թ․ հունվարի 18). «Gender Inclusion and Fit in STEM». Annual Review of Psychology (անգլերեն). 74 (1): 219–243. doi:10.1146/annurev-psych-032720-043052. ISSN 0066-4308. PMID 35961037. S2CID 251539765.
  39. «The Nobel Prize in Physiology or Medicine 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  40. Mole, Beth (2023 թ․ հոկտեմբերի 2). «After being demoted and forced to retire, mRNA researcher wins Nobel». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  41. 41,0 41,1 «Katalin Karikó». 8th International mRNA Health Conference (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 42,5 De George, Matthew (2021). «The Vaccine Trenches» (PDF). The Pennsylvania Gazette. No. May/June. էջեր 42–49.
  43. Zuckerman, Gregory (2023 թ․ հոկտեմբերի 4). «After Shunning Scientist, University of Pennsylvania Celebrates Her Nobel Prize». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  44. Zahneis, Megan (2023 թ․ հոկտեմբերի 5). «Penn Demoted Her. Then she won the Nobel Prize. On Katalin Karikó's triumphant vindication». The Chronicle of Higher Education.
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 Amanda B Keener (2018년 Սեպտեմբեր 1일). «Just the messenger». Nature Medicine (անգլերեն). 24 (9): 1297–1300. doi:10.1038/S41591-018-0183-7. ISSN 1078-8956. PMID 30139958. S2CID 52074565. Wikidata Q91114205.
  46. «Forscherin verlässt Biontech». FAZ.NET. Frankfurter Allgemeine. 2022 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  47. «Biontech's Karikó to Be Awarded Honorary Doctorate by University of Szeged». Hungary Today (անգլերեն). 2021 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  48. 48,0 48,1 «Nobel Prize goes to scientists behind mRNA Covid vaccines». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  49. 49,0 49,1 Katalin Karikó; Michael Buckstein; Houping Ni; Drew Weissman (2005년 Օգոստոս). «Suppression of RNA recognition by Toll-like receptors: the impact of nucleoside modification and the evolutionary origin of RNA». Immunity (անգլերեն). 23 (2): 165–75. doi:10.1016/J.IMMUNI.2005.06.008. ISSN 1074-7613. PMID 16111635. Wikidata Q24316383.
  50. Bart R. Anderson; Hiromi Muramatsu; Subba R Nallagatla; Philip C. Bevilacqua; Lauren H. Sansing; Drew Weissman; Katalin Karikó (2010년 Մայիս 10일). «Incorporation of pseudouridine into mRNA enhances translation by diminishing PKR activation». Nucleic Acids Research (անգլերեն). 38 (17): 5884–5892. doi:10.1093/NAR/GKQ347. ISSN 0305-1048. PMC 2943593. PMID 20457754. Wikidata Q34146278.
  51. Katalin Karikó; Hiromi Muramatsu; Frank A Welsh; János Ludwig; Hiroki Kato; Shizuo Akira; Drew Weissman (2008년 Սեպտեմբեր 16일). «Incorporation of pseudouridine into mRNA yields superior nonimmunogenic vector with increased translational capacity and biological stability». Molecular Therapy (անգլերեն). 16 (11): 1833–1840. doi:10.1038/MT.2008.200. ISSN 1525-0016. PMC 2775451. PMID 18797453. Wikidata Q37416925.
  52. 52,0 52,1 52,2 Kollewe, Julia (2020 թ․ նոյեմբերի 21). «Covid vaccine technology pioneer: 'I never doubted it would work'». The Guardian. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  53. 53,0 53,1 Garde, Damian; Saltzman, Jonathan (2020 թ․ նոյեմբերի 10). «The story of mRNA: From a loose idea to a tool that may help curb Covid». STAT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  54. Avril, Tom (2023 թ․ հունվարի 10). «Penn scientists are honored for mRNA research used in COVID vaccines». Philadelphia Inquirer (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  55. 55,0 55,1 «Tudományegyetem Szegedi – The University of Szeged congratulates its Professor, Katalin Karikó on the Nobel Prize». u-szeged.hu (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 2.
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 Johnson, Carolyn Y. (2021 թ․ հոկտեմբերի 1). «A one-way ticket. A cash-stuffed teddy bear. A dream decades in the making». The Washington Post. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  57. «Katalin Kariko, PhD profile | PennMedicine.org». www.pennmedicine.org.
  58. Gosh, R. (2021 թ․ մայիսի 25). «Katalin Karikó: Hungarian Biochemist Behind Covid Vaccine Was Once a Listed Communist Informant?». International Business Times. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  59. Nair, Prashant (2021 թ․ դեկտեմբերի 21). «QnAs with Katalin Karikó». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 118 (51). Bibcode:2021PNAS..11819757N. doi:10.1073/pnas.2119757118. ISSN 0027-8424. PMC 8713962. PMID 34903673.
  60. Schwarz-Romond, Thomas (2016 թ․ նոյեմբերի 7). «Transforming RNA research into future treatments: Q&A with 2 biotech leaders». Elsevier Connect (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  61. A Shot to Save the World: The Inside Story of the Life-or-Death Race for a COVID-19 Vaccine; p. 69; by Gregory Zuckerman; published October 26, 2021, by Penguin Books
  62. Part one: The true story of the COVID-19 vaccines, by Rick Morton, in The Saturday Paper; published December 11, 2021 (no. 379); retrieved October 4, 2023
  63. Neill, Ushma S. (2021). «A conversation with Katalin Karikó». The Journal of Clinical Investigation. 131 (21): e155559. doi:10.1172/JCI155559. ISSN 0021-9738. PMC 8553550. PMID 34720092.
  64. 64,0 64,1 Hargittai, I; Hargittai, M (2021). «Our science and the Covid-19 pandemic-Katalin Karikó's research idea and her perseverance». Structural Chemistry. 32 (4): 1353–1356. doi:10.1007/s11224-021-01797-9. ISSN 1040-0400. PMC 8143802. PMID 34054260.
  65. 65,0 65,1 Franzoni, Chiara; Stephan, Paula; Veugelers, Reinhilde (2021 թ․ հունիս). «Funding Risky Research». doi:10.3386/w28905. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  66. Ahmed, Issam (2023 թ․ հոկտեմբերի 2). «Katalin Kariko, scientific maverick who paved way for mRNA vaccines». medicalxpress.com (անգլերեն).
  67. 67,0 67,1 67,2 67,3 67,4 Cox, David (2020 թ․ դեկտեմբերի 2). «How mRNA went from a scientific backwater to a pandemic crusher». Wired. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  68. Scales, David (2021 թ․ փետրվարի 12). «How Our Brutal Science System Almost Cost Us A Pioneer Of mRNA Vaccines». WBUR-FM (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  69. Wilson, Barnabas; Geetha, Kannoth Mukundan (2022). «Lipid nanoparticles in the development of mRNA vaccines for COVID-19». Journal of Drug Delivery Science and Technology. 74: 103553. doi:10.1016/j.jddst.2022.103553. ISSN 1773-2247. PMC 9238147. PMID 35783677.
  70. «Katalin Karikó». American Academy of Arts & Sciences (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5.
  71. Żak, Magdalena M.; Zangi, Lior (2021 թ․ հոկտեմբերի 13). «Lipid Nanoparticles for Organ-Specific mRNA Therapeutic Delivery». Pharmaceutics. 13 (10): 1675. doi:10.3390/pharmaceutics13101675. ISSN 1999-4923. PMC 8538155. PMID 34683969.
  72. «Katalin Karikó and Drew Weissman». National Academy of Sciences.
  73. Doglin, Elie (2021 թ․ սեպտեմբերի 14). «The tangled history of mRNA vaccines». Nature. 597 (7876): 318–324. Bibcode:2021Natur.597..318D. doi:10.1038/d41586-021-02483-w. PMID 34522017. S2CID 237515383. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  74. «Biopharmaceutical Science: Katalin Karikó». Tang Prize. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  75. Verbeke, Rein; Hogan, Michael J.; Loré, Karin; Pardi, Norbert (2022 թ․ նոյեմբերի 8). «Innate immune mechanisms of mRNA vaccines». Immunity. 55 (11): 1993–2005. doi:10.1016/j.immuni.2022.10.014. ISSN 1074-7613. PMC 9641982. PMID 36351374.
  76. Lee, Jisun; Woodruff, Matthew C.; Kim, Eui Ho; Nam, Jae-Hwan (2023 թ․ հուլիս). «Knife's edge: Balancing immunogenicity and reactogenicity in mRNA vaccines». Experimental & Molecular Medicine (անգլերեն). 55 (7): 1305–1313. doi:10.1038/s12276-023-00999-x. ISSN 2092-6413. PMC 10394010. PMID 37430088.
  77. Li, Dongqiao; Liu, Cynthia; Li, Yingzhu; Tenchov, Rumiana; Sasso, Janet M.; Zhang, Di; Li, Dan; Zou, Lixue; Wang, Xuezhao; Zhou, Qiongqiong (2023 թ․ հուլիսի 14). «Messenger RNA-Based Therapeutics and Vaccines: What's beyond COVID-19?». ACS Pharmacology & Translational Science (անգլերեն). 6 (7): 943–969. doi:10.1021/acsptsci.3c00047. ISSN 2575-9108. PMC 10353067. PMID 37470024.
  78. Jung, Han Na; Lee, Seok-Yong; Lee, Somin; Youn, Hyewon; Im, Hyung-Jun (2022 թ․ հոկտեմբերի 24). «Lipid nanoparticles for delivery of RNA therapeutics: Current status and the role of in vivo imaging». Theranostics. 12 (17): 7509–7531. doi:10.7150/thno.77259. ISSN 1838-7640. PMC 9691360. PMID 36438494.
  79. Karikó, Katalin; Weissman, Drew; Welsh, Frank A. (2004 թ․ նոյեմբեր). «Inhibition of toll-like receptor and cytokine signaling—a unifying theme in ischemic tolerance». Journal of Cerebral Blood Flow and Metabolism. 24 (11): 1288–1304. doi:10.1097/01.WCB.0000145666.68576.71. ISSN 0271-678X. PMID 15545925. S2CID 16043744.
  80. «The Nobel Prize in Physiology or Medicine 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  81. «Hungarian and US scientists win Nobel for COVID-19 vaccine discoveries». Reuters (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  82. «The Nobel Prize in Physiology or Medicine 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  83. Singhi, Shaurya. «Penn researchers behind mRNA vaccine inducted into the American National Inventors Hall of Fame». www.thedp.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  84. Krisztina, Balogh (2021 թ․ փետրվարի 25). «Nagymama lett Karikó Katalin». index.hu (հունգարերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  85. «Csodaszép Karikó Katalin unokája» [Katalin Karikó's beautiful grandson]. szeged.hu (հունգարերեն). 2021 թ․ մարտի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  86. Barbaro, Michael (2021 թ․ հունիսի 10). «The Unlikely Pioneer Behind mRNA Vaccines». The Daily (Podcast). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  87. Cronce, Tracy (2023 թ․ փետրվարի 1). «Debbie Dadey: Never Give Up: Dr. Kati Karikó and the Race for the Future of Vaccines (Review)». School Library Journal.
  88. Ciskowski, Megan (2023 թ․ մարտի 14). «Never Give Up: An interview with author Debbie Dadey and illustrator Juliana Oakley». The Lerner Blog.
  89. «Rights Report: Week of December 13, 2021». PublishersWeekly.com (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13.
  90. «Breaking Through: My Life in Science by Katalin Karikó». PublishersWeekly.com.
  91. Karikó, Katalin (2023 թ․ հոկտեմբերի 10). Breaking Through: My Life in Science (English). Crown. ISBN 978-0-593-44316-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  92. BREAKING THROUGH | Kirkus Reviews (անգլերեն).
  93. «Breaking Through by Katalin Karikó: 9780593443163 | PenguinRandomHouse.com: Books». PenguinRandomhouse.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.