Կավայոն
Կավայոն (ֆր.՝ Cavaillon, օքս.՝ Cavalhon), Պրովանս-Ալպեր-Լազուր ափ շրջանի ֆրանսիական Վոքլյուզ գավառի քաղաք և համայնք։ Հանդիսանում է համանուն կանտոնի կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Cavaillon[1] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 45,96 կմ² | ||
ԲԾՄ | 75 մետր | ||
Բնակչություն | ▲26 236 մարդ (հունվարի 1, 2019)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 84300[3] | ||
Պաշտոնական կայք | cavaillon.com | ||
| |||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Կավայոն քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ շրջանի Վոքլյուզի գավառում։ Այն մտնում է Ապտ շրջանի մեջ և հանդիսանում է համանուն կանտոնի կենտրոնը։ Համայնքի մակերեսը կազմում է 45,96 քառ․ կմ։
ԺողովրդագրությունԽմբագրել
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 24 951 մարդ։
Բնակչության թվաքանակն ըստ տարիների | ||||||
---|---|---|---|---|---|---|
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 1999 |
17 058 | 21 388 | 21 259 | 20 615 | 23 102 | 24 572 | 24 951 |
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքը գտնվում է Կուլոն և Դյուրանս գետերի միջգետային հատվածում։ Կավայոնի միջով անցնում է Սեն Ժուլիեն ջրանցքը։ Բացի այդ, կոմունայի տարածքով հոսում է Բուլոն գետը։
ՊատմությունԽմբագրել
Կավայոն բնակավայրը հիմնադրվել է գալերի կողմից, որը կառուցվել է այստեղ՝ Սեն-Ժակ բլրի վրա։ Հռոմեացիները տեղափոխեցին այն հարթավայր և կոչեցին Կաբելիո (անգլ.՝ Cabelio):
Միջնադարում Կավայոնը մտնում էր Կոնտա-Վենեսենի պապական տարածքի կազմի մեջ։ 1251 թվականին Իննոկենտիոս IV Պապը այստեղ օծեց Սեն-Վերեն տաճարը։ 5-րդ դարից մինչև 1801 թվականը Կավայոնը հռոմակաթոլիկական եպիսկոպոսության կենտրոն էր, որը մտնում էր Ավինյոնյան արքեպիսկոպոսության կազմի մեջ։ Շնորհիվ ազատական քաղաքականության պապական իշխանությունների՝ սկսած XIII դարից, Կավայոնը Ավինյոն և Կարպանտրաս քաղաքների հետ միասին համարվում է ֆրանսիական հրեաների կենտրոնը, որոնք փախել էին Ֆիլիպ IV Գեղեցիկի հետապնդումներից։ Քաղաքում կար իրենց գետտոն և XIV դարում այստեղ կառուցվեց սինագոգ։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Կավայոնյան տաճար, կառուցվել է 1251 թվականին։
ԿինոԽմբագրել
Կավայոնի կայարանում և քաղաքի տարբեր մասերում նկարահանումներ են կատարվել 2007 թվականին վարձույթ դուրս եկած «Միսթր Բինի արձակուրդները» կինոֆիլմի համար։
Այստեղ նկարահանվել են նաև «Մահացու ամառը» (1983)՝ Իզաբել Աջանի հետ, և «Անիծված գազոն» (1994) ֆիլմերը։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (ֆր.)
- Վիճակագրության ազգային ինստիտուտ (ֆր.)