Կաստելյար ամրոց (իսպ.՝ Castillo de Castellar), 13-րդ դարի ամրոց, որը գտնվում է Կաստելյար դե Ֆրոնտերայում` Անդալուզիա, Իսպանիա[1]։

Նկարագրություն խմբագրել

 

Կաստելլյար դե լա Ֆրոնտերան գտնվում է Ջիբրալթարի կենտրոնում` հարավարևելյան նահանգ Կադիսում։ Այն բաղկացած է երեք բնակավայրերից` Ալմորայմա, Պուեբլո Նուեվո դե Կաստիլլո և Կաստելլյար դե լա Ֆրոնտերայից(Կաստելլյար Վյեխո)։ Ալմորայման շատ մոտ է դե Պուեբլո Նուեվո դե Կաստելլյարին։ Նա գտնվում է նույն անունով հայտնի ընկերությունում և պաշտպանության նախարարության կողմից վերահսկողություն է սահմանված ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ երկաթուղային կայարանի վրա։ Գրեթե կիլոմետրից ավել հեռավորության վրա գտնվում է Կաստելլյար Նուեվոն երիտասարդ ու ժամանակակից քաղաքը` սպիտակ ճակատամասերով պատշգամբներով` ծաղիկներով զարդարված։ Կառուցվել է 60-ական թվականներին` 1971 թվականին առաջ բերելով ամենազանգվածային անցումը հին Կաստելլյարից դեպի նորը։ Կաստելլյար Վյեխոն կառուցվել է քարքարոտ հրվանդանի վրա` պահպանելով ծովի մակարդակից 248 մետր բարձրության վրա գտնվող մավրիտանական ամրոցի տեսքը` մուտքը դեպի բերդ-ամրոց` Կաստելլյար դե Ֆրոնտերա (1963 թվականի գեղարվեստական պատմական հուշարձան)։ Իսլամական անցյալի շունչը ներծծված է սպիտակ պատերում և կենդանի բնության մեջ։ Զբոսանքը ոլորուն փողոցներով` դեկորատիվ բուսականությամբ զարդարված, միանում է Անդալուզիայի պատմական և հին ավանդույթների հետ։ Կաստելլյար բերդը ապահովում է կանաչ բնության հետ լիակատար շփման երազանքը։ Այստեղ մենք կարող ենք շնչել թարմ, մաքուր օդը, մեզ զգալ զարմանալի բնության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 
Կաստելլյար դե լա Ֆրոնտերա
 
Կաստելյար
 
Կաստիլո դե Կաստելյար
 
Կստիլո դե Կաստելյար