Կաստելան (ֆր.՝ Castellane), համայնք Ֆրանսիայում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 117,79 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.591[4], բնակչության միջին խտությունը կազմել է 13 մարդ/կմ²։

Բնակավայր
Կաստելան
ֆր.՝ Castellane[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎերին Ալպերի Պրովանս և Կաստելան
Մակերես117,79 կմ²
ԲԾՄ639 մետր, 1761 մետր
Բնակչություն1456 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ04120[3]
Պաշտոնական կայքmairie-castellane.fr(ֆր.)
Կաստելան (Ֆրանսիա)##
Կաստելան (Ֆրանսիա)

Կաստելանը ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող շրջկենտրոնն է Ֆրանսիայում։

Հինհռոմեական ժամանակներում բնակավայրը հայտնի է եղել Սալինաս Salinas (Salinae) անվանումով։

Էլբա կղզուց փախուստի դիմած, դեպի մայրաքաղաք Փարիզ շտապող Նապոլեոն Բոնապարտը Կաստելանում ճաշի ընդմիջում է արել։

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1968 1181—    
1975 1234+0.63%
1982 1383+1.64%
1990 1349−0.31%
1999 1508+1.25%
2007 1604+0.77%
2012 1557−0.59%
2017 1524−0.43%
Աղբյուր՝ INSEE[5]

Տեսարժան վայրեր

խմբագրել

184 մետր բարձրությամբ կրաքարե ժայռի վրա 12-րդ դարում կառուցված Նոտր Դամ դյու Ռոկ եկեղեցին

11-12-րդ դարերի կառույց համարվող Սուրբ Թիրսի եկեղեցին

Հին քաղաքամասը՝ նեղ փողոցներով և բազմաթիվ փոքր խանութներով

Մերձակայքում գտնվող Վերդոնի կիրճը

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Կաստելան (շրջան)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Кастеллан» (ֆրանսերեն). cassini.ehess.fr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  • Website der Touristeninformation von Castellane Արխիվացված 2008-10-25 Wayback Machine (ֆրանսերեն)
  • Castellane bei provence-info.de
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելան» հոդվածին։