Կառլ Լամպլանդ (անգլ.՝ Carl Otto Lampland, դեկտեմբերի 29, 1873(1873-12-29)[1], Հեյֆիլդ, Դոջ շրջան, Մինեսոտա, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1951(1951-12-14)[1], Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ.[2], աշխատել է Լոուելի աստղադիտարանում։

Կառլ Լամպլանդ
Carl Otto Lampland
Ծնվել էդեկտեմբերի 29, 1873(1873-12-29)[1]
Հեյֆիլդ, Դոջ շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 14, 1951(1951-12-14)[1] (77 տարեկան)
Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԻնդիանայի համալսարան և Վալպարաիսոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
 Carl Otto Lampland (astronomer) Վիքիպահեստում

Ծնվել է տաս երեխաներից բաղկացած ընտանիքում։ Նրա հայրը, Օլե Հելիկսեն Լամպլանդը (1834–1914), և մայրը, Բերիտ Գուլիկսդատեր Սկարտումը (1850–1943) ծնվել են Նորվեգիայում[3]։

Կառլ Լամպլանդը սովորել է սկզբում Վալպարիսոյի համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի կոչում 1899 թվականին, ապա Ինդիանայի Բլումինգտոն համալսարանում, ստանալով աստղագիտության բակալավրի աստիճան 1902 թվականին, ապա մագիստրոսի կոչում 1906 թվականին, և ապա պատվո դոկտորի կոչում 1930 թվականին[4]։

Սկսել է աշխատել Լոուելի աստղադիտարանում 1902 թվականին, Պարսիվալ Լոուելի հրավերքով[5], որտեղ սերտ համագործակցելով Լոուելի հետ զբաղվել է մոլորակների հետազոտություններով։ Զբաղվել է աստղագիտական լուսախցիկների և աստղադիտակների նախագծումով, ինչպես նաև աստղադիտակների վերանորոգումներով, մասնավորապես վերստին պատել է արծաթով աստղադիտարանի 40 դյույմանոց աստղադիտակի հայելին։ Կառուցել է նաև ջերմազույգեր, որոնք օգտագործել է մոլորակների ջերմաստիճանի չափումների համար։ Կլարկի աստղադիտակի համար իր կողմից ստեղծած լուսախցիկի համար պարգևատրվել է Թագավորական լուսանկարչական միության մեդալով 1905 թվականին]].[6]։ 1907 թվականին Լամպլանդն ու Լոուելը շահել են նաև Թագավորական լուսանկարչական միության ցուցահանդեսի մեդալ, իրենց կատարած Մարսի ջրանցքների լուսանկարների համար[7]։

Վիլիամ Քոբլենցի հետ համատեղ չափել է Մարսի ցերեկային և գիշերային մակերևույթի ջերմաստիճանը, որը ցույց տվեց, որ Մարսի վրա գոյություն ունի միայն նոսր մթնոլորտ։ Լամպլանդը հայտնաբերել է (1604) Տոմբո աստերոիդը։

Լամպլանդի պատվին են անվանվել լուսնային և Մարսի խառնարան, ինչպես նաև (1767) Լամպլանդ աստերոիդը[8] [9]։

Լամպլանդի ծննդյան օրն է ընդունվել Մարսի օրացույցի սկիզբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. «Obituary Information for Dr. Carl Otto Lampland (Arizona Champion/Coconino Sun, Flagstaff, Arizona)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  3. Ole Helliksen Lampland (Dodge-Olmsted MN Norwegian-Americans)
  4. «Recipients of Honorary Degrees (Indiana University)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  5. Hockey, Thomas (2009). The Biographical Encyclopedia of Astronomers. Springer Publishing. ISBN 978-0-387-31022-0. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Biography (Lowell Observatory Archives)». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  7. http://erps.dmu.ac.uk/catalogue_single.php?h=ca2&pnum=E07A029&page=p&efn=Professor+P.+Lowell
  8. 1767 Lampland (JPL Solar System Dynamics)
  9. Carl Otto Lampland (Dodge-Olmsted MN Norwegian-Americans)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Լամպլանդ» հոդվածին։