Կառլո Կաստելանի (իտալ.՝ Carlo Castellani, հունվարի 15, 1909(1909-01-15)[1] կամ հունվարի 20, 1909(1909-01-20)[2], Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[2][1] - օգոստոսի 11, 1944(1944-08-11)[1] կամ օգոստոսի 14, 1944(1944-08-14)[2], Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, խփած գոլերի քանակով (61 Իտալիայի առաջնությունում) համարվում է «Էմպոլի» ակումբի ռեկորդակիր[3]։

Կառլո Կաստելանի
Քաղաքացիությունը  Իտալիայի թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1909(1909-01-15)[1] կամ հունվարի 20, 1909(1909-01-20)[2]
Ծննդավայր Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[2][1]
Մահվան ամսաթիվ օգոստոսի 11, 1944(1944-08-11)[1] (35 տարեկան) կամ օգոստոսի 14, 1944(1944-08-14)[2] (35 տարեկան)
Մահվան վայր Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականի հունվարի 15-ին Ֆլորենցիա գավառի Մոնտելուպո Ֆիորենտինո քաղաքում։ 1926 թվականին ընդգրկվել է «Էմպոլի» ակումբի կազմում և այնտեղ հանդես եկել մինչև 1930 թվականը։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել «Ջենոայի» դեմ խաղում։ Նրա կարիերայի 65 գոլերից 61-ը Կառլոն խփել է «Էմպոլի» ակումբի կազմում։

«Էմպոլի» կազմում ելույթների առաջին շրջանում Կաստելանին անցկացրել է 77 հանդիպում և դարձել 49 գոլի հեղինակ։ Հետագայում՝ 193-1933 թվականներին, Կաստելանին խաղացել է «Լիվորնո» ակումբում 52 խաղում դարձել 3 գոլի հեղինակ։

1933 թվականին ֆուտբոլիստին գնել է «Վիարեջիո» ակումբը, որտեղից նա հեռացավ մեկ տարի անց։ «Վիարեջիո» ակումբում Կաստելանին անցկացնել է 13 խաղ և խփել մեկ գոլ։

Հետագայում Կաստելանին վերադարձել է «Էմպոլի» և այնտեղ հանդես եկել մինչև 1939 թվականը։ Նա 68 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Կառլոն ընտանիքի հետ տեղափոխվեց Ֆիբիանա քաղաք, որտեղ ձեռք է բերել սղոցարան և զբաղվել մանր բիզնեսով։

Մահ խմբագրել

1944 թվականի մարտի 4-ին Մոնտելուպոյի ապակու գործարանի աշխատակիցները զանգվածային գործադուլի են դուրս եկել գերմանական օկուպացիայի դեմ։ Դա եղել է առաջին ապստամբ շարժումը գերմանական օկուպացիայի դեմ։ Ի պատասխան բողոքի, կառավարությունը լայնածավալ գործողություն է կազմակերպել ամբողջ Տոսկանայում, որի նպատակն է եղել ձերբակալել դիմադրության անդամներին և յուրաքանչյուրին, որը կասկածվում էր բողոքներին մասնակցելու կամ իշխանությունների շահերի դեմ հրապարակավ հանդես գալու մեջ։ Կաստելանիի հայրը, որը եղել է սոցիալիստ, Բենիտո Մուսոլինիի և ֆաշիզմի կատաղի քննադատ, ապակու գործարանում գործադուլներից հետո հետապնդվել է գերմանական ուժերի կողմից։ Քանի որ նրա հայրն այդ ժամանակ հիվանդ է եղել, Կաստելանին կամավոր գնացել է իր հոր փոխարեն՝ հավատալով, որ նրան կուղարկեն մոտակա զորանոց, որտեղ նա կարող է բացատրություն տալ։ Սակայն Կաստելանիին տարան Ֆլորենցիայի երկաթուղային կայարան, որտեղից էլ՝ Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար։ Հետագայում Կառլո Կաստելանիին տեղափոխել են Գուսենի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1944 թվականի օգոստոսի 11-ին մահացել է դիզինտերիայից[4]։ Ֆուտբոլիստի մարմինը դուրս է բերվել շենքից և նույն օրը թաղվել «Եղբայրական գերեզմանեղբայրական գերեզմանում»[5]։

1965 թվականին Էմպոլին իր նորակառույց մարզադաշտն անվանել է նրա անունով՝ Կառլո Կաստելանի մարզադաշտ[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Donne e Uomini della Resistenza (իտալ.)Associazione Nazionale Partigiani d'Italia.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Room of Names
  3. peoplepill.com. «Carlo Castellani: Italian footballer (1909 - 1944) | Biography, Facts, Career, Wiki, Life». peoplepill.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  4. Metropolitan, Redazione (2020 թ․ ապրիլի 7). «Carlo Castellani, la storia della casa dell'Empoli». Metropolitan Magazine (իտալերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  5. «Власть и футбол. Карло Кастеллани: футболист, погибший в концлагере». Футбол ⇒ Новости футбола ⇒ Результаты футбола ⊕ Footballhd.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  6. «Крепость новичка. Итальянская Серия А». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  7. «Карло Кастеллани (Эмполи) - Стадионы - Италия - Серия B 2019/2020 - Футбол». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Կաստելանի» հոդվածին։