Կառլեն Ադամյան (սրտաբան)

հայ սրտաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլեն Ադամյան (այլ կիրառումներ)

Կառլեն Գրիգորի Ադամյան (հունվարի 19, 1937(1937-01-19)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1985), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)։ ԱՊՀ երկրների սրտաբանների ընկերակցության նախագահության (1996 թվականից) անդամ։ ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1988), Մխիթար Հերացու մեդալակիր (1998)։

Կառլեն Ադամյան
Ծնվել էհունվարի 19, 1937(1937-01-19)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1959)
Մասնագիտությունսրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1985), ակադեմիկոս (1996) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՍրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտի ասպիրանտ, 1965 թվականից նույն ինստիտուտի աշխատակից, 1972-1982 թվականներին՝ խրոնիկական սրտի իշեմիկ հիվանդության բաժնի վարիչ[3], 1979 թվականից՝ Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից, միաժամանակ, Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան (1979-2001), Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ (1982 թվականից), Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր անսամբլեայի անդամ (1983 թվականից)[4]։

Գործունեություն խմբագրել

Ավելի քան 250 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 4 մենագրությունների հեղինակ է[5]։ Գիտական գործունեությունը նվիրված է սրտաբանության բնագավառում կլինիկաֆունկցիոնալ ուղղության ներդրմանը[3]։ Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։

Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգում։ Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ[6]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հետազոտության ժամանակակից մեթոդներ, Ե., 1990 (համահեղինակ) ;
  • Սրտի իշեմիկ հիվանդությաուն, Ե., 1984 ;
  • Ալկոհոլը և սիրտանոթային համակարգը, Ե., 1987 ;
  • Нагрузочные тесты и ишемическая болезнь сердца, Е.,1984 (համահեղինակ) ;
  • Клиника и лечение нарушенинй ритма серца, Е., 1991 (համահեղինակ) ;
  • Хроническая сердечная недостаточность, Е., 2003 (համահեղինակ)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=494
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  3. 3,0 3,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 53. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. 4,0 4,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 27-28.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Կառլեն Ադամյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

(չաշխատող հղում)

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլեն Ադամյան (սրտաբան)» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլեն Ադամյան (սրտաբան)» հոդվածին։