Կառլա Լոնցի (իտալ.՝ Carla Lonzi, մարտի 6, 1931(1931-03-06)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 2, 1982(1982-08-02)[1][2][3][…], Միլան, Իտալիա), արվեստի իտալացի քննադատ, ֆեմինիստ և հեղինակ, առավել հայտնի է որպես 1970 թվականին հիմնադրված Ռիվոլտա Ֆեմին իտալական ֆեմինիստական կազմակերպության համահիմնադիր։ Լոնցիի հիմնական աշխատանքներից են Autoritratto("Ինքնադիմանկար", 1969), "Գրվածքներ արվեստի մասին" (1970), Manifesto di Rivolta femminile ("Ռիվոլտա Ֆեմինի մանիֆեստը", 1970); Sputiamo su Hegel, La donna clitoridea e la donna vaginale e altri scritti ("Եկեք խոսենք Հեգելից[4], "Ֆեմինիստի օրագիրը" (1977):

Կառլա Լոնցի
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1931(1931-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 2, 1982(1982-08-02)[1][2][3][…] (51 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան
Մասնագիտությունգրող, արվեստի քննադատ, ֆեմինիստ, ակտիվիստ և հրապարակախոս
ԵրեխաներBattista Lena?
Carla Lonzi Վիքիպահեստում

Անձնական կյանքԽմբագրել

Կառլա Լոնցին ծնվել է Ֆլորենցիայում, (Իտալիա), 1931 թվականի մարտի 6-ին, միջին դասի ընտանիքում։ Նրա հայրը փոքր արդյունաբերական կազմակերպություն ուներ, իսկ մայրն իր կյանքը նվիրել էր Լոնցիի և նրա չորս փոքր քույր ու եղբայրների դաստիարակությանն ու կրթությանը։ Լոնցին 1955 թվականին ամուսնացել է Մարիո Լենայի հետ։ 1960 թվականին ծնվել է նրա որդին, Բատիստա Լենան։ Լոնցիի ամուսնական կյանքը լարված է եղել. նա և Լենան բաժանվել են 1963 թվականին։ Հաջորդ տարի, 1964 թվականին, Լոնցին հարաբերություններ է սկսել իտալացի քանդակագործ Պիետրո Կոնսագրայի հետ։ Լոնցին և Կոնսագրան երբևէ չեն ամուսնացել։ Նրանց հարաբերություններն ավարտվել են Լոնցիի` «Ինքնադիմանկար» ("Autorittrato") աշխատության հրատարակությունից հետո։ Լոնցին մահացել է 1982 թվականի օգոստոսի 2-ին, Միլանում, 51 տարեկան հասակում։

Արվեստի քննադատությունԽմբագրել

Լոնցին սկսել է իր կարիերան որպես արվեստի քննադատ 1950-ական թվականների վերջերին։ Նրա կարիերան ծաղկում է ապրել 1960-ականներին։ Լոնցիի` արվեստի քննադատության վերաբերյալ շատ աշխատություններ ուղղակի աննկատ են անցել և հազվադեպ են հիշատակվել արվեստի քննադատության և արվեստի պատմության դիսկուրսներում։ Օրինակ, Լոնցիի վեջին և շատ հայտնի աշխատանքը` «Ինքնադիմանկարը», արագորեն մոռացվել է։ Դրա համար մի քանի բացատրություններ կան, որոնցից մեկն այն է, թե Լոնցիի աշխատանքներում շատ են ֆեմինիստական գաղափարները, ինչն անընդունելի է եղել 1970-1980-ականների իտալական արվեստում գերիշխող պահպանաողական մոտեցման համար[5]։

Գրական ստեղծագործություններԽմբագրել

Արվեստի քննադատության ոլորտում Լոնցիի ամենահայտնի աշխատանքներից են «Ինքնադիմանկարը» և «Գրվածքներ արվեստի մասին» ստեղծագործությունները։ 1969 թվականին հրատարակված «Ինքնադիմանկարը» գրվել է 1965-1969 թվականներին Լոնցիի և 14 արվեստագետների միջև տեղի ունեցած զրույցների հիման վրա։ Աշխատանքում քննարկվում է արվեստի քննադատության դերն ու ինքնությունը[6]։ «Ինքնադիմանկար»-ում ներկայացված արվեստագետներն են.

  • Լուցիո Ֆոնտանա
  • Յաննիս Կունելլիս
  • Լուչանո Ֆաբրո
  • Պինո Պասկալի
  • Խուլիո Պաոլինի
  • Միմո Ռոտելա
  • Կարլա Ակարդի (միակ կին արվեստագետը)
  • Ջուզեպպե Ալվիանի
  • Էնրիկո Կաստելանի
  • Մարիո Նիգրո
  • Սալվադոր Սկարպիտա
  • Խուլիո Տուրկատո
  • Սայ Տվոմբլի
  • Պիետրո Կոնսագա

Լոնցիի «Գրվածքներ արվետսի մասին» ստեղծագործությունը գրված է օրագրի նման, 1955-1970 թվականներին։ Քանի որ այն գրվել է 15 տարվա ընթացքում, դրա մեջ ներկայացվող գաղափարները փոփոխվել են։ «Գրվածքներ արվեստի մասին» աշխատության մեջ հավաքված է տեղեկատվություն պարբերականներից, համաժողովների փաստաթղթերից և ամսագրային էսսեներից։

Ֆիլմագրություն և թատրոնԽմբագրել

Լոնցին մեծ ներդրում է ունեցել ֆիլմարտադրությունում և թատրոնի ոլորտում` և որպես հանդիսատես, և՛ որպես արվեստի գործերի ստեղծող։ Լոնցին իրական կյանքի փորձը փոխանցել է բեմ։ Նա դա համարում էր կյանքը վերապատմելու և ճշմարտություններ հայտնաբերելու միջոց։ Ավելի ուշ ֆիլմերից ու ներկայացումներից ստացած փորձը նա կիրառել է իր այլ աշխատանքներում, օրինակ, «Ինքնադիմանկար» աշխատության մեջ Լոնցին կիրառում է ֆիլմերում օգտագործվող երկխոսություններ։

Ֆեմինիստական գործունեությունԽմբագրել

Գործունեության սկիզբԽմբագրել

1970-ական թվականների սկզբին Լոնցին օգտագործել է ֆեմինիզմն ըննդեմ արվեստի [7]։ Նա զարգացնում էր այն գաղափարը, ըստ որի արվեստը կանանց ճնշող ու ոչ հավասար հարաբերություններ պարտադրող համակարգի ու ենթակառուցվածքների մաս է կազմում[8]։ Նա արվեստի քննադատությունը համարում էր «կեղծ մասնագիտություն»[7]։ Այդ պատճառով նա հրաժարվել է արվեստի քննադատի իր մասնագիտությունից և զբաղվել է ֆեմինիստական գործունեությամբ։ Նա չէր հավատում, որ հնարավոր է համատեղել գործունեության այս երկու ոլորտները[8]։ Չնայած արվեստի ու արվեստի քննադատության հանդեպ ունեցած իր բացասական մոտեցմանը, Լոնցին նշել է, որ իր աշխատանքից ստացած փորձն ու գիտելիքը մեծապես օգնել են նրան որպես ֆեմինիստ և տեսաբան[7]։

Ռիվոլտա ՖեմինիլԽմբագրել

Ռիվոլտա Ֆեմինիլը (անգլ.՝ Rivolta Femminile) իտալական ֆեմինիստական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1970 թվականին Կառլա Լոնցիի, Կառլա Ակարդիի և Էլվիրա Բանոտիի կողմից, Հռոմում։ 1970 թվականի հուլիսին Հռոմի պատերին հայտնվում է կազմակերպության մանիֆեստը[9], որը մշակվել էր կազմակերպության երեք համահեղինակների կողմից մեկ տարի առաջ։ Կազմակերպության քաղաքականությունը մեծապես հիմնված է «ինքնագիտակցության» տեսության ու փորձի վրա։ «Ինքնագիտակցությունը» ֆեմինիզմի «գիտակցության բարձրացման» փորձերից է[7]։ Այն սահմանում է, որ կանայք կարող են ավելի լավ հասկանալ միմյանց ու երկխոսել այլ կանանց հետ։ Ավելին, այն փաստարկում է, որ կնոջ «ինքնագիտակցությունը» երբեք լիարժեք չի լինի, եթե չգնահատվի այլ կնոջ «ինքնագիտակցության» կողմից։ Ռիվոլտա Ֆեմինիլն ուներ սեփական հրատարակչատուն, ինչը հնարավորություն էր տալիս խմբին տարածել իրենց աշխատանքները։ Սա հատկապես կարևոր էր Լոնցիի համար, քանի որ նա հետաքրքրված էր տպագրությամբ և գրելով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել