Կապույտ սենյակ (Պիկասո)


«Կապույտ սենյակ» (իսպ.՝ La Habitación Azul), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված 1901 թվականին։ Յուղաներկով նկարված կտավ է։ Չափսը կազմում է 50,5 х 61,5 սմ է։ Այժմ գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանում՝ «The Phillips Collection»-ում՝ Վաշինգտոնում[2]։

Picto infobox artiste.png
Կապույտ սենյակ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1901
ժանրկենցաղային ժանր
գտնվում էՖիլիպսի ժողովածու[1]
հավաքածուՖիլիպսի ժողովածու
հիմնական թեմալվացում
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրությունԽմբագրել

«Կապույտ սենյակը» ստեղծվել է Փարիզյան ցուցահանդեսից հետո, որը տեղի էր ունեցել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում։ Նկարը «կապույտ շրջանի» ամենավաղ գործերից մեկն է։ Այս նկարում տեսանելի է նաև Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ազդեցությունը։ Կտավի կոլորիտը կապտաերկնագույն երանգն է։ Պայծառ, ծաղկազարդ ծածկոցները, գորգը, ծաղկեփունջը՝ դրված սեղանին, ընգծում են նկարի սառը տոնայնությունը։ Պատին կախված է վերջերս մահացած Տուլուզ-Լոտրեկի «Մեյ Միլթոն» պաստառը՝ որպես հարգանքի տուրք նկարչի հիշատակին։ Պիկասոն նկարը նկարել է սենյակում, որը առաջ նա կիսել էր իր ընկերոջ՝ Կառլոս Կասագեմասի հետ, ով ինքնասպան էր եղել։ Կտավում նկարիչը պատկերել է մերկ Ժերմենին, ով լոգանք էր ընդունում, այն Ժերմենին, ով դարձել էր Պիկասոյի ընկերոջ մահվան մեղավորը։ Ընկերոջ մահը՝ դժբախտ սիրուց, Պիկասոն տխրությամբ և սոցիալական մեկուսացմամբ է տարել։ Նկարիչը հավատում էր, որ նկարելով այս նկարը, կարող է հեռու մնալ իրադարձություններից։ Նա տեսնում էր պատճառահետևանքային կապ իր նկարի և իր կյանքում տեղի ունեցածի միջև։ Կասագեմասի ինքնասպանության հետ Պաբլո Պիկասոյի ստեղծագործության մեջ սկսվում է «կապույտ շրջանը», որտեղ որպես կերպար հաճախ ընտրվում էր մահացած ընկերը[3]։

«Կապույտ սենյակը» Պիկասոյի առաջին նկարն էր, որը 1927 թվականին ձեռք էր բերել ամերկացի կոլեկցիոներ և քննադատ Դ. Ֆիլիպսը՝ գնահատելով նկարչի վաղ աշխատանքը՝ իր գույնի և էմոցիոնալ ռեզոնանսի համար[2]։ 2014 թվականին մոլեկուլյար, ռենտգեն և հիպերպետրալ անալիզների արդյունքում ներկի շերտի տակ հայտնաբերվել է ևս մեկ ստեղծագործություն՝ մորուքով և թիթեռով փողկապով տղամարդու դիմանկար[4]։ Շատ հաճախ Պիկասոն հին նկարները վերարտադրում էր այլ ստեղծագործությունների մեջ, քանի որ նա գումար չուներ նոր կտավների համար։ Այս ձևով, հնարավոր է, որ ապագա գեղանկարչության շատ գլուխգործոցներ կորցրել է աշխարհը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.phillipscollection.org/collection/browse-the-collection?id=1554
  2. 2,0 2,1 «HISTORY AND CONTEXT»։ Phillipscollection։ Վերցված է 2019-11-26 
  3. «Los secretos de “La Habitación Azul” de Picasso»։ GALERIAS DE ARTE BARCELONA։ Վերցված է 2019-11-25 
  4. «Hidden painting found under Picasso's The Blue Room»։ BBC։ Վերցված է 2019-11-26