Կապույտ շնաձուկ (լատին․՝ Prionace glauca), կարկարինակերպերի և մոխրագույն շնաձկների ընտանիքին պատկանող կռճիկային ձկնատեսակ, որը համարվում է օվկիանոսային ձկան տիպիկ օրինակ։

Կապույտ շնաձուկ
Կապույտ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Շնաձկներ
Կարգ Կարկարիններ
Ընտանիք Մոխրագույն
շնաձկներ
Տեսակ Կապույտ շնաձուկ
Լատիներեն անվանում
Prionace glauca
Հատուկ պահպանություն
Տարածվածություն
պատկեր

Տարածված է Համաշխարհային օվկիանոսում։ Մարդու համար վտանգավոր է։ Կապույտ շնաձուկն ունի ոչ մեծ արդյունագործածական նշանակություն։ Միսը օգտագործվում է միայն Ճապոնիայում[1]։

Կապույտ շնաձուկը սնվում է ձկներով և փափկամարմիններով։ Որոշ դեպքերում կապույտ շնաձուկը կարող է հետևել լողացող նավերին և սնվել նավերից թափված ուտելիքի մնացորդներով։

Կենդանածին կենդանի է։ Ձագերի քանակը հասնում է 4-54-ի, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմում է 30 սմ։

Տարածվածություն խմբագրել

Կապույտ շնաձուկը ամենալայն տարածքում ունեցող կռճիկային ձուկն է։ Այն հայտնաբերվել է գրեթե ամենուր՝ բարեխառն ջրերից մինչև արևադարձային ջրեր։

Ապրում է մինչև 350 մետր խորություններում։ Նախընտրում են բնակվել ծովի խորքերում։ Ընդունված է կապույտ շնաձկան տարածվածության սահմանը համարել Չիլիից հյուսիս ընկած Համաշխարհային օվկիանոսի ջրերը։ Այս կռճիկային ձկները հայտնաբերվել են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Ամենաբարձր կենտրոնացումը նկատվել է Խաղաղ օվկիանոսում։

Տարածման արեալը ենթակա է ուժեղ սեզոնային տատանումների։ Նախընտրում են ապրել 7-16 °C ջերմաստիճանային պայմաններում, սակայն կարող են բնակվել մինչև 21 °C-ի պայմաններում։ Կա ապացույց, որ կենդանիների կանոնավոր միգրացիան Ատլանտյան օվկիանոսի ջրերում տեղի է ունենում ժամսլաքի ուղղությամբ։

Օրինակ՝ Նոր Զելանդիայի ափամերձ ջրերից կանոնավոր շարժվելով նա կհաստատվի Չիլիի ջրերում։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 4-ից 6 մետրի։ Մարմինը ունի համաչափ կառուցվածք։ Գույնը վերևից մուգ է, կապտավուն, ներքևից՝ սպիտակ։ Կապույտ շնաձկան քաշը կազմում է 204 կգ, սակայն կան որոշակի առանձնյակներ, որոնց մարմինը կշռում է մինչև 391 կգ։

Ատամները սուր են՝ եռնակյունաձև։ Ունի բավականին հզոր և երկար պոչ։ Օգնում է կենդանուն տեղաշարժվել օվկիանոսի ջրերի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 100 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ շնաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ շնաձուկ» հոդվածին։