Ձկների միգրացիա
Ձկների միգրացիա, ձկների մեծ մասին բնորոշ կանոնավոր երևույթ, որի դեպքում ձկների առանձնյակները զանգվածային կերպով տեղափոխվում են տեղից տեղ՝ փորձելով գտնել այնպիսի տեղամասեր, որոնք համապատասխանում են իրենց կենսաշրջանի տվյալ փուլի պահանջներին։ Միգրացիաների տևողությունը կարող է տևել մեկ օրից մինչև տարի և ավելի, իսկ տեղափոխման տարածությունը՝ մի քանի մետրից մինչև մի քանի կիլոմետր։ Ինչպես ցամաքային կենդանիների դեպքում, ձկների միգրացիան նույնպես գլխավորապես կատարվում է սննդի հայթայթման և/կամ վերարարտադրման պատճառներով, չնայած չի բացառվում անհայտ գործոնների առկայությունը։ Միգրացիաները կարող են իրականացվել պասիվ եղանակով, որի դեպքում ձկնատեսակները տեղափոխվելիս էներգիայի մեծ պաշարներ չեն կորցնում և օգտագործում են հոսանքը։ Այնուամենայնիվ, ձկների մեծ մասին բնորոշ է միգրացիայի ակտիվ եղանակը։
Գրականություն
խմբագրել- «Ձկնաբանություն և ձկնաբուծություն» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Պիպոյան Սամվել, Կրթության ազգային իսնտիտուտ
- Ueda H and Tsukamoto K (eds) (2013) Physiology and Ecology of Fish Migration CRC Press. ISBN 9781466595132.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկների միգրացիա» հոդվածին։ |