Բացել գլխավոր ցանկը

Կապորետոյի ճակատամարտ (հոկտեմբերի 24 - դեկտեմբեր 1917 թվական), Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավստրո-գերմանական ուժերի լայնամասշտաբ հարձակում իտալական բանակի վրա իտալական Կապորետո քաղաքի մերձակայքում: Առաջին աշխարհամարտի խոշորագույն ճակատամարտերից մեկն է:

Կապորետոյի ճակատամարտ
Ավստրո-Հունգարի
Battle of Caporetto.jpg
'
Հակառակորդներ
Ավստրո-Հունգարիա, Գերմանական կայսրություն Իտալիայի Թագավորություն
Հրամանատարներ
Օտտո ֆոն Բելով, Կոնրադ ֆոն Գոտցենդորֆ

Մինչ հարձակումըԽմբագրել

1917 թվականի աշնան սկզբին ավստրո-հունգարական բանակի դիրքը իտալական ռազմաճակատում զգուշավորություն է առաջացնում ավստրո-հունգարական ղեկավարության շրջանում: Ավստրիացիների դժվար վիճակը հետևանքն էր այն բանի, որ նույն թվականի ամռանը Իտալական թագավորական բանակը հարձակում էր գործել: Դրությունը կարող էր փրկել միայն նախահարձակ լինելը, ինչն իրագործելու համար ավստրիական ղեկավարությունը օգնություն է խնդրում Գերմանական կայսրությունից:

Գերմանական հրամանատարությունն արձագանքում է դաշնակցի խնդրանքին` Ավստրո-Հունգարիային տրամադրելով 7 դիվիզիա և 776 զենք: Կենտրոնական ուժերը ձևավորում են հարձակման խումբը, որ բաղկացած էր ավստրո-հունգարական 8 և գերմանական 7 դիվիզիաներից: Դրանք միավորվում են 14-րդ բանակում: Բանակն ուներ բավականաչափ ծանր հրետանի ճակատը ճեղքելու համար:

Ավստրո-հունգարական ղեկավարության պլանով 14-րդ բանակը հիմնական հարվածն է հասցնում Տոլմինոյի շրջանում: 1 կմ ճակատին բաժին էր հասնում 207-259 միավոր զենք: Զենքի այդպիսի խտությունն ամենաբարձրն է Առաջին համաշխարհային պատերազմում: 14-րդ բանակի հարձակմանը օժանդակում էին 11-րդ բանակը աջից և Իզոնցի 2-րդ բանակը ձախից:

Իտալացիներին հայտնի էր թշնամու ծրագրածը: Հետախուզությունը բացահայտել էր զորքերի վերադասավորումը և գերմանական զորքերի մուտքը իտալական ճակատ, սակայն իտալական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում:

Գրոհի սկիզբԽմբագրել

1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերը ավստրո-գերմանական ուժերի հետանին սկսում է կրակել Իտալական թագավորական բանակի դիրքերի ուղղությամբ: Կիրառվում են նաև քիմիական արկեր: Կրակն արձակվում էր հրետանու դիրքերին, հաղորդակցման ուղիներին, ղեկավարման կենտրոններին: Շատ կարճ ժամանակում շարքից դուրս են գալիս թաքստոցները, բլինդաժները, խզվում են հաղորդակցական կապերը: Քիմիական հարձակումը տալիս է իր արդյունքը, քանի որ քիմիական պաշտպանության իտալական միջոցները անկատար էին: Իտալական պաշտպանությունը լիովին կազմալուծվում է:

Ժամը 8.00-ին ավստրո-գերմանական հետևակը անցնում է գրոհի, ճակատը երկու տեղից ճեղքվում է: Հարձակման առաջին ժամերին հարձակվողները առաջ են գնում մոտ 6 կմ` գրավելով Պլեցոն և Կապորետոն:

Հոկտեմբերի 26-ին ճեղքումը հասնում է 28-30 կմ լայնության և 10-15 կմ խորության: Իտալական թագավորական բանակի գլխավոր հրամանատար Լուիջի Կադորնան զորքերին հրամայում է նահանջել Տալյամենտո գետից: Իտալական բանակը զիջում է իր դիրքերը: Սակայն նահանջը նույնպես չի կազմակերպվում. իտալական բանակում տիրում էր խուճապը, որն ավելի էին ուժեղացնում հազարավոր փախստականների շարքերը:

Հարձակման շարունակությունԽմբագրել

Անգլիան և Ֆրանսիան, տեսնելով Իտալիայի ողբերգական վիճակը, դաշնակիցներին օգնելու պատրաստակամություն են հայտարարում:

1917 թվականի հոկտեմբերի 30-ին Իտալիա են մտնում անգլիական և ֆրանսիական դիվիզիաները: Դա բարենպաստ ազդեցություն է ունենում իտալական զորքերի վրա: Կապորետոյի մարտերից հետո Իտալիայի կառավարությունը հրաժարական էր տվել: Նոր կառավարությունը` Վիտորիո Էմանուել Օռլանդոյի գլխավորությամբ վճռական քայլեր է ձեռնարկում ճակատում դիրքերն ամրացնելու համար:

1917 թվականի նոյեմբերի 8-ին Լուիջի Կադորնան պաշտոնաթող է արվում, նրա տեղում նշանակվում է Արմանդո Դիազը:

Իտալացիներին չի հաջողվում պահել նահանջողներին Տալյամենտո գետի շրջանում, իսկ ավստրո-գերմանական ուժերը շարունակում էին հարձակումը: Իտալական բանակը ստիպված էր շարունակել նահանջը մինչև Պյավե գետը: Ավստրիական հարձակումը սկսում է դանդաղել, կտրվում է կապը զորքի որոշ մասերի միջև: Չկային անհրաժեշտ ուժեր վերականգնվելու համար. իտալական բանակը ժամանակավոր հանգստի հնարավորություն է ստանում: Նոյեմբերի 9-ին իտալական վերջին ուժերը ուղարկվում են Պյավեով: Իտալական բանակը իր տարածքից նահանջել էր 70-110 մ:

Իտալական բանակը խոշոր կորուստներ է կրում ինչպես մարդկային ուժերի տեսանկյունից, այնպես էլ զինամթերքով: Իտալական բանակը ստիպված էր մարտի դաշտ ուղարկել 18-ամյա նորակոչիկների, որոնք նոր էին միայն հասել ռազմաճակատ:

1917 թվականի նոյեմբերի 11-ից 19-ը հարձակումը վերսկսվում է, որի արդյունքում իտալացիներին հաջողվում է պահպանել ունեցած դիրքերը:

Հարձակման ավարտԽմբագրել

Հարձակման «երկրորդ ալիքի» ընթացքում (1917 թվականի նոյեմբերի 11-19) իտալացիները նույնիսկ սկսեցին հակահարվածներ կազմակերպել` չթողնելով, որ ավստրո-գերմանական ուժերը գրավեն Պյավե գետի ամրությունները:

1917 թվականի նոյեմբերի 29-ին իտալական պաշտպանության նոր ամրացված գիծն արդեն պատրաստ էր: Պաշտպանությունում մեծ տեղ են զբաղեցնում անգլիական և ֆրանսիական զորքերը: Դեկտեմբերի սկզբին հարձակումը դադարում է. իտալական բանակին հաջողվում է կազմակերպել պաշտպանական նոր գիծ:

Կապորետոյի ճակատամարտի արդյունքներըԽմբագրել

Կապորետոյի ռազմագործողությունը Առաջին համաշխարհային պատերազմի ամենանշանակալից ճակատամարտերից է: Նրանում երկու կողմերից մասնակցություն են ունեցել ավելի քան 2.5 միլիոն մարդ: Ավստրո-գերմանական ղեկավարությունը իրականացրել է իր ոչ շատ հաջող գործողություններից մեկը, ինչը հաջողվել էր խիստ գաղտնիության սկզբունքի, զորքերի քողարկման, կարճատև հրետանային նախապատրաստությունների շնորհիվ: Իտալական բանակում փոխվեց ղեկավարությունը, իսկ իտալական ռազմաճակատում հայտնվեցին Անտանտի զորքերը:

Գրականության մեջԽմբագրել

Կապորետոյի ճակատամարտը և իտալական զորքերի նահանջը նկարագրված են Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպում:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել