Կապնդեղ նրբաճյուղ
Կապնդեղ նրբաճյուղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Տրիբա | Selineae |
Ցեղ | Կապնդեղ (Seseli) |
Տեսակ | Կապնդեղ նրբաճյուղ (S. leptocladum) |
Միջազգային անվանում | |
Seseli leptocladum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Կապնդեղ նրբաճյուղ (լատին․՝ Seseli leptocladum Woronow), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել60-100 սմ բարձրությամբ, բարակ վերև ուղղված ճյուղիկներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները երկար կոթերով են, գծային ծայրային մասերով։ Հովանոցի ճառագայթները բարակ են, 2-4 հատ, խիստ անհավասար։ Հովանոցիկները համարյա գլխիկանման են։ Ծածկոցիկի[1] թերթերը ձուլված են։ Պտուղները երկարավուն են` 5 լավ արտահայտված կողերով[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Խաչիկ գյուղերի շրջակայք)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1850 մ բարձրությունների վրա, կրաքարային քարքարոտ լանջերին և ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը բնակավայրերի ընդարձակումն է և ճանապարհաշինությունը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.