Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են
«Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!»), «Կապիկները» շարքի երկրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։ Այս թողարկման մեջ առաջին անգամ հնչում է «В каждом маленьком ребёнке...»:
Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են ռուս.՝ Осторожно, обезьянки! | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Կապիկները |
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման և Մայա Միրոշկինա |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 566 s |
Շարք | Կապիկները |
Պրիկվել | Կապիկները: Շղթա երեխաներից |
Սիկվել | Կապիկներն ու կողոպտիչները |
Թվական | 1984 |
Սյուժե
խմբագրելԿապիկները, ինչպես միշտ, չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում։ Մայր կապիկն զբաղված է լվացքով, իսկ ամենափոքր կապիկը շշով կաթ է խմում։ Բայց կաթը վերջանում է, մայրը փոքրիկին դնում է մանկասայլակի մեջ ու գնում քաղաք՝ կաթ գնելու։ Նա չի տեսնում, թե ինչպես են փոքրիկները թաքնվում մանկասայլակի մեջ։ Ճանապարհին վերջիններս դուրս են գալիս և սկսում նմանակել շրջապատի մարդկանց։ Նրանք ճանկում են այգեպանի մկրատն ու կենդանի ցանկապատի հետ կտրատում նաև այգեպանի մազերը։ Հետո կապիկները տեսնում են մի կնոջ, որը փորձում էր պտտել «Մոսկվիչ-407» ավտոմեքենայի շարժիչի մասերից մեկը։ Նրանք համատեղ ուժերով ավտոմեքենան բաժանում են մասերի ու դրանցից հեծանիվ հավաքում։ Նրանց հետքերով վազող Մայր կապիկը մասերից նորից ավտոմեքենա է հավաքում, բայց այն վերածվում է մեծ վարկանիշ ունեցող կարմիր «Վոլգայի» («ԳԱԶ-24»)։ Կապիկները վազում են քաղաքով, տեսնում տան վերանորոգման համար պատրաստած ներկեր ու վրձիններ և սկսում պատերը ներկել պատուհանների հետ միասին։ Բնակարաններից մեկի տերը մտածում է, որ արդեն գիշեր է, որովհետև կապիկները ներկել էին նրա պատուհանները, և սենյակը մթնել էր։ Ժամանակին հասած Մայր կապիկը պատուհանը լվանում է և վազում ձագերի հետքերով։ Նա հասցնում է վազել մինչև կամուրջ և ձագերի հետ գետից հանել մեծ արկղի հետ ջուրն ընկած երիտասարդին։ Փրկվածն արկղից հանում ու կապիկներին է նվիրում հեռուստացույց։
Նորից Կենդանաբանական այգում են։ Ամենափոքր կապիկը փողիկով կաթ է խմում տակառից։ Մայրը հոգնել է ու բազկաթոռին ննջել։ Կապիկները հեռուստացույցով հմայված ֆուտբոլ են նայում և երազում մարզադաշտում հայտնվելու ու ֆուտբոլի գնդակը գրավելու մասին։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսորներ | Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Նկարիչներ | Ալլա Գորևա, Ալեքսանդր Գուրև, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Գորլենկո, Վիկտոր Արսենտև, Վիոլետա Կոլեսնիկովա, Տատյանա Պոմերանցևա, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զախարով |
Օպերատոր | Մայա Պոպովա |
Կոմպոզիտոր | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Ելենա Բելյավսկայա |
Ռեժիսորի օգնական | Տ. Դոմբրովսկայա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Հեռուստացուցադրություններ
խմբագրել1984-1991 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ ԿԵնտրոնական հեռուստատեսությամբ։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, փոքրիկնե՛ր» մանկական հաղորդման շրջանակներում։ 1992-1996 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է МТК, իսկ 1990-ական թվականների կեսերին՝ НТВ հեռուստաալիքներով։ Ռուսաստանի Առաջին ալիքով մուլտֆիլմը ցուցադրվել է 1995, 1996 թվականներին և 1999 թվականի փետրվարին 5-ին։ 1997 թվականից մուլտֆիլմը ցուցադրվել է СТС, 1998 թվականից՝ [[РТР]], 2000-ական թվականների վերջերին և 2010 թվականին՝ «Теленяня» հեռուստաալիքներով։ Ցուցադրվել է նաև «Культура», «Карусель», «Мульт» ալիքներով։
Վիդեոթողարկում
խմբագրել1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը VHS տարբերակով թողարկվել է «Крупный план» կինոմիավորման «Կապիկները» շարքի առաջին մուլտֆիլմերի հավաքածուով։ Ռուսաստանում 1990-ական թվականների կեսերին Stidio PRO Video ստուդիան այս մուլտֆիլմը թողարկել է VHS տարբերակով, իսկ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Союз Видео» հրատարակության կողմից։ Մուլտֆիլմը թողարկվել է նաև Lizard ընկերության Video CD խտասկավառակների նույն հավաքածուում։
Մրցանակներ
խմբագրելՄուլտֆիլմն արժանացել է Համամիութենական 18-րդ կինոփառատոնի՝ երեխաների համար լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար մրցանակի (Մինսկ, 1985 թվական)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Аниматор.ру «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են»
- ↑ Кино: энциклопедический словарь / Главный редактор С. И. Юткевич. — М.: Издательство «Советская энциклопедия», 1986. — С. 531.
Գրականություն
խմբագրել- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6. Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
Արտաքին հղումներ
խմբագրել« Զգո՛ւյշ, կապիկներն են» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում