Կանաչավուն դեղնաթիթեռ

միջատների տեսակ
Կանաչավուն դեղնաթիթեռ
Կանաչավուն դեղնաթիթեռ
Կանաչավուն դեղնաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Colias
Տեսակ Կանաչավուն դեղնաթիթեռ (C. chlorocoma)
Միջազգային անվանում
Colias chlorocoma

Կանաչավուն դեղնաթիթեռ (լատին․՝ Colias chlorocoma), ճերմակաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միջին չափի թիթեռ է։ Արուների թևերի ընդհանուր գուներանգը դեղին է, տարբեր պոպուլյացիաներում` կիտրոնագույնից մինչև նարնջագույն, առջևի թևի երկարությունը 25-30 մմ է։ էգերը սպիտակ են, երբեմն՝ դեղնավուն երանգով, 30-37 մմ առջևի թևի երկարությամբ, հետին թևերի արտաքին եզրը և առջևի թևերի դիսկալ պուտը սև են, հետին թևերինը՝ դեղնանարնջագույն։ Ստորին մակերեսի հիմնական գույնը դեղնականաչ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Թուրքիայում, Իրանում և Անդրկովկասում։ Մեծ տարածում ունի կենտրոնական Հայաստանում, հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, Արարատի (Լուսաշող և Ուրցալանջ գյուղերի շրջակայք) և Վայոց ձորի (Գնիշիկ, Խաչիկ, Մարտիրոս, Խնձորուտ գյուղերում) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Կանաչավուն դեղնաթիթեռն ապրում են ծովի մակարդակից 1600-2400 մ բարձրությունների վրա՝ տրագանտներում և տափաստաններում։

Մայիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը տալիս են մեկ սերունդ։ Զարգանում են բույսի վրա։ Ձմեռում են, ենթադրաբար, չորրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բավականաչափ բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոններն են արոտավայրերի տրագականտային ֆորմացիաների խաթարումը, տափաստանների հերկումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչավուն դեղնաթիթեռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչավուն դեղնաթիթեռ» հոդվածին։