Կամիլո Վարգաս

կոլումբիացի ֆուտբոլիստ

Կամիլո Անդրես Վարգաս Հիլ (իսպ.՝ Camilo Andrés Vargas Gil, մարտի 9, 1989(1989-03-09)[1], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի և Կոլումբիայի հավաքականի դարպասապահ, որ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Դեպորտիվո Կալի» ակումբի կազմում։ 2014 թվականին Բրազիլիայում և 2018 թվականին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունների մասնակից։

Կամիլո Վարգաս
իսպ.՝ Camilo Vargas
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1989(1989-03-09)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոլումբիա Դեպորտիվո Կալի
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Կոլումբիա Սանտա Ֆե 188 (2)
2015— Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 19 (0)
2016  Արգենտինա Արխենտինոս Խունիորս 6 (0)
2016-2017  Կոլումբիա Դեպորտիվո Կալի 37 (0)
2018—  Կոլումբիա Դեպորտիվո Կալի 18 (0)
Ազգային հավաքական
2009 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20) 5 (0)
2014— Կոլումբիա Կոլումբիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 հունիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հունիսի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

 
Վարգասը «Սանտա Ֆե» ակումբի կազմում

Վարգասը «Սանտա Ֆե» ակումբի սան է։ 2009 թվականի օգոստոսի 9-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Մուստանգա գավաթի խաղարկությունում[2]։ Նույն թվականին Կամիլոն ակումբի կազմում դարձել է Կոլումբիայի գավաթակիր։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը իր ակումբի կազմում[3]՝ հանդիպման ավարտին հակառակորդի տուգանայինից գնդակը գլխի հարվածով ուղարկելով նրա դարպասը[4]։ 2012 թվականին Կամիլոն դարձել է Ապերտուայի չեմպիոն, իսկ 2013 թվականին նվաճել է Կոլումբիայի Սուպերգավաթը։ 2014 թվականին Վարգասը երկրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն։

2015 թվականի սկզբին Վարգասը տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ», որի կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 23-ին՝ «Դեպորտիվո Պաստո» ակումբի դեմ խաղում[5]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա դարձել է Կոլումբիայի չեմպիոն։

2016 թվականի սկզբին Կամիլոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Արխենտինոս Խունիորս»։ Փետրվարի 6-ին «Տիգրե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Արգենտինայի առաջնությունում[6]։ Նույն թվականի ամռանը Վարգասը վարձավճարային հիմունքներով սկսել է հանդես գալ «Դեպորտիվո Կալիում»։ Օգոստոսի 1-ին՝ իր նախկին ակումբ «Ատլետիկո Նասիոնալի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականին Վարգասը Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Վենեսուելայում անցկացվող Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պերուի[8], Արգենտինայի[9], Էկվադորի և երկու անգամ Վենեսուելայի[10][11] հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Սալվադորի հավաքականի հետ ընկերական խաղում Վարգասը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականում[12]։

2014 թվականին Կամիլոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու այդ տարի Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել։ 2015 թվականին հավաքականի կազմում Վարգասը մասնակցել է Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Այդ անգամ ևս նա եղել է պահեստային և ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել։

2018 թվականի մայիսին Կամիլո Վարգասն ընդգրկվել է Կոլումբիայի հավաքականի նախնական հայտացուցակում (35 մարդ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[13]։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային դարպասապահ և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Սանտա Ֆե»

  •   Կոլումբիայի առաջնություն — Ապերտուրա 2012
  •   Կոլումբիայի առաջնություն — Ֆինալիսասիոն 2014
  • Կոլումբիայի գավաթակիր — 2009
  • Կոլումբիայի Սուպերգավաթի խաղարկության հաղթող — 2013

  «Ատլետիկո Նասիոնալ»

  •   Կոլումբիայի առաջնություն – Ֆինալիսասիոն 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. «Սանտա Ֆե VS. Ինդեպենդենտե Մեդելին 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 9.
  3. «Սանտա Ֆե VS. Միլոնարիոս 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 24.
  4. «Կամիլո Վարգասի գոլը» (ռուսերեն). youtube.com. 2011 թ․ նոյեմբերի 24.
  5. «Դեպորտիվո Պաստո VS. Ատլետիկո Նասիոնալ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 23.
  6. «Արխենտինոս Խունիորս VS. Տիգրե 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 6.
  7. «Դեպորտիվո Կալի VS. Ատլետիկո Նասիոնալ 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 1.
  8. «Կոլումբիա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 22.
  9. «Կոլումբիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 25.
  10. «Վենեսուելա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հունվարի 28.
  11. «Վենեսուելա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 1.
  12. «Կոլումբիա VS. Սալվադոր 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 11.
  13. REVEALED: EVERY WORLD CUP 2018 SQUAD - FINAL 23-MAN LISTS

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլո Վարգաս» հոդվածին։