Կամերունի տնտեսությունը արևադարձային Աֆրիկայի ամենազարգացած տնտեսություններից մեկն է։

Կամերունի տնտեսություն
Վիճակագրություն
ՀՆԱ34 798 596 482,427 $[1]
ՀՆԱ-ի աճ4,4 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով1451 $[3]
Գնաճ (ՍԳԻ)0,3 ± 0,1 տոկոս[4]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է աշխատունակ բնակչության 70%-ը (2001 թվական), այն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 22%-ը։ Մշակման համար պիտանի 7,5 մլն հա հողատարածքից 3-ը մշակվում է։ Աճեցվում են ավոկադո, գետնանուշ, բանան, բրինձ, տարո, շաքարեղեգ։ Հողատարածքի մեկ երրորդը զբաղեցնում են արտահանվող պլանտացիոն մշակաբույսերը՝ կակաո (125 հազար տոննա), սուրճ (78 հազար տոննա), բամբակ, թեյ, հևեա։ Անասնաբուծությունը թույլ է զարգացած, անտառտնտեսությունն ավելի լավ է զարգացած։ Գոյություն ունեն բազմաթիվ արժեքավոր ծառատեսակներ՝ ազոբ, բիբելո, բիլինգա, նգոլոն։ Անտառահատումները հանգեցրել են անապատացման երկրի մի շարք շրջաններում՝ անտառային տարածքը 1990-ից 2000 թվականներին նվազել է 222 հազար հեկտարով։

Արդյունաբերություն խմբագրել

Արդյունաբերության տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է գրեթե 30%։

Հանքարդյունաբերություն խմբագրել

Ինտենսիվ զարգանում է հանքարդյունաբերությունը՝ արդյունահանվում են բնական գազ և նավթ, բոքսիտ և կրաքար։ 2018 թվականին կոնսորցիումը, որը բաղկացած էր՝ «New Age Cameroon Offshore Petroleum SА»-ից՝ բլոկային օպերատորից՝ 37,5% բաժնետոմսով, «LUKOIL»-ը՝ 37,5% և բրիտանական «Bowleven» 25%-ից, մեկնարկեց նավթի արդյունահանումը Կամերունի տարածքում։ 2019 թվականի ընթացքում Կոնսորցիումը կիրականացնի հետագա երկրաբանական և տեխնիկական վերլուծություն՝ ներառյալ արտադրության հեռանկարների ճշգրտումը[5]։

Չնայած այն հանգամանքին, որ նավթն ապահովում է արտահանման հասույթի մինչև 30%-ը, Կամերունում նավթի արդյունահանումը շարունակում է նվազել՝ հանքավայրերի «ծերացման» և անհաջող ֆինանսական ներդրումների պատճառով, սակայն կառավարության փաստացի եկամուտն այս կարևոր տնտեսական ոլորտից մնում է կայուն, 2013 թվականի դրությամբ գնահատվում է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար[6]։

Արտադրական արդյունաբերություն խմբագրել

Կամերունում զարգացած է արտադրական արդյունաբերությունը. երկրում հավաքված փայտի մինչև 40%-ը վերամշակվում է Կամերունում, կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ՝ խմիչքների, շաքարավազի և այլնի արտադրության համար, նաև տեքստիլի, քիմիական և դեղագործական։ Դուալան ունի «Land Rover» ավտոմեքենաների հավաքման գործարան։ Եդեայում ալյումինի ձուլարանն աշխատում է ներմուծվող կավահողով (արտահանման համար)։ Պահպանվել են ավանդական արհեստներ՝ փղոսկրի և փայտի փորագրություն (օրինակ՝ փայտե դիմակներ), բրոնզից և պղնձից արձանիկների պատրաստում, ուլունքագործություն[7]։

Էներգիա խմբագրել

Կամերունի էլեկտրաէներգիայի 99%-ը արտադրվում է հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Խոշորագույն հիդրոէլեկտրակայանները տեղակայված են Սանագա և Լագադո արագահոս գետերի վրա։ 2012 թվականին Կամերունն արտադրել է 6,155 միլիարդ կՎտ էներգիա՝ ապահովելով երկրի ամբողջական պահանջարկը։

Տրանսպորտ խմբագրել

Մայրուղիներ

  • ընդհանուր - 51 350 կմ (2011 թվական), ներառյալ.
  • կոշտ ծածկությ - 4108 կմ
  • առանց կոշտ ծածկույթի - 47 242 կմ

Երկաթուղիներ

  • ընդհանուր - 987 կմ (2014 թվական)։

Օդանավակայաններ

  • ընդհանուր - 33 (2013 թվական), ներառյալ.
    • կոշտ ծածկով - 11
    • առանց կոշտ ծածկույթի - 22։

Ջրային տրանսպորտ

  • ընդհանուր տրանսպորտային նավերի քանակ - 1։

Կապ խմբագրել

Փոստային ծառայությունը Կամերունում տրամադրվում է «Campost»-ի կողմից։ Այն ներառում է 232 փոստային բաժանմունք ամբողջ երկրում։ Կամերունում ինդեքսային համակարգ գոյություն չունի։ Հասցեները նշվում են սովորական եղանակով։ Բջջային կապը ներկայացված է երկու հիմնական օպերատորներով՝ ֆրանսիական «Orange» ընկերությամբ և «MTN»: Հաղորդակցությունը գործում է GSM 900 համաշխարհային ընդունված ստանդարտով[8]։

Ինտերնետը Կամերունում թերզարգացած է, 2017 թվականին կառավարությունը ակտիվորեն արգելափակել է ինտերնետի հասանելիությունը երկրի անգլախոս տարածքներում[9]։ «ADSL» ստանդարտի հիմնական մատակարարներն են «Camtel»-ը, «Creolink Communication»-ը և «Telkom»-ը[10], իսկ ինտերնետի ապահովման առումով 2013 թվականին[11], Կամերունը զբաղեցրել է 182-րդ հորիզոնականը աշխարհում՝ 5,7% ցուցանիշով (այսինքն՝ մի փոքր պակաս, քան 100-ից 6 հոգի հնարավորություն ուներ համաշխարհային ինտերնետ ցանցից օգտվել)։

Առևտուր խմբագրել

Արտահանում` 4,26 միլիարդ ԱՄՆ դոլար (2018 թվական)[12]։

Արտահանվող ապրանքներ՝ նավթ (35.1%), փայտանյութ (16.23%), կակաո (11.5%), ոսկի (9.74%), բանան և այլ մրգերի տեսականի, ալյումին, գյուղատնտեսական այլ տիպի ապրանքներ և հումք։ Լավագույն գնորդներն են՝ Չինաստանը (999 մլն ԱՄՆ դոլար), Իտալիան (494 մլն ԱՄՆ դոլար), Արաբական Միացյալ Էմիրությունները (425 մլն դոլար), Ֆրանսիան (399 մլն ԱՄՆ դոլար) և Նիդեռլանդները (341 մլն ԱՄՆ դոլար)։

Ներմուծումը՝ $5,51 մլրդ (2018 թվական)։

Ներմուծվող ապրանքներ՝ մեքենաներ և սարքավորումներ (21.8%), սննդամթերք, ներառյալ բրինձ, ձուկ և ցորեն։ Զտված յուղ (3,5%), փաթեթավորված դեղամիջոցներ (2,8%), ինչպես նաև այլ քիմիական և մետալուրգիական պատրաստի արտադրանք։ Հիմնական մատակարարներն են Չինաստանը (1,71 միլիարդ ԱՄՆ դոլար), Ֆրանսիան (562 միլիոն ԱՄՆ դոլար), Իտալիան (239 միլիոն ԱՄՆ դոլար) և Թաիլանդը (189 միլիոն ԱՄՆ դոլար)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. «Есть промышленные притоки! Консорциум с участием ЛУКОЙЛа открыл запасы нефти на шельфе Камеруна». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Добыча нефти в Камеруне продолжает уменьшаться». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Камерун на www.gecont.ru». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Камерун на restbee.ru». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Жизнь в Камеруне, лишившемся интернета». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Интернет провайдеры в Камеруне». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  11. «РЕЙТИНГ СТРАН МИРА ПО УРОВНЮ РАЗВИТИЯ ИНТЕРНЕТА». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Cameroon (CMR) Exports, Imports, and Trade Partners | OEC». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել