Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամախ (այլ կիրառումներ)

Կամախ (Քեմախ, քրդ.՝ Kemax, թուրքերեն՝ Dörtağaç), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Դատվանի գյուղախմբում։ Գտնվում էր Բաղեշ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք՝ Ռահօվա լեռան սարահարթում, Մուշ տանող ճանապարհից աջ՝ բլուրներով պատված գոգավորությունում։

Գյուղ
Կամախ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն (մինչև Մեծ եղեռնը)
Բնակչություն463 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկամախցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ434
Փոստային ինդեքս13000
Ավտոմոբիլային կոդ13
Կամախ (Աշխարհ)##
Կամախ (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

Գյուղը եղել է զուտ հայաբնակ և XX դարի սկզբին ուներ 45 տուն՝ 260 հայ բնակչով։ Բնակչությունը թուրքերի կողմից ջարդերի ու կողոպուտի է ենթարկվել 1895 թվականին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակույթային կողթողներ խմբագրել

Գյուղում գործում էին երկու եկեղեցի (Քառասուն Մանուկ և Ս. Ստեփանոս)։ Գյուղի մոտ գտնվում էր Խաթունակ աղբյուրը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 808

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 196