Բաշքյոյ (Կաղզվանի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշքյոյ (այլ կիրառումներ)

Բաշքյոյ (թուրքերեն՝ Başköy), Բաշ, Պաշ, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Կաղզվանից 40 կմ արևմուտք։ Գտնվում էր Նախիջևանի տեղամասում[1]։

Գյուղ
Բաշքյոյ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2393 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ36600
Բաշքյոյ (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)##
Բաշքյոյ (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակիչները տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջերին ուներ 803 հայ բնակիչ (126 տուն), իսկ 1913 թվականին՝ 2393 (228 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Տեղական ճանապարհներով կապված էր Կաղզվանի և Կարսի հետ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին՝ կառուցված 1842 թվականին)։ Շրջակայքում (Մաչիթլու) կային վանքի ավերակներ։ Եկեղեցում պահվում էր ձեռագիր մի Հայսմավուրք՝ գրված 1667 թվականին։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 606
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 297