Կարավանք (Կաղզվանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարավանք (այլ կիրառումներ)
Կարավանք, գյուղ Արևելյան Հայաստանում՝ նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Կաղզվան քաղաքից 6-7 կմ հարավ֊արևմուտք։ Գտնվում է Արաքսի աջ կողմում՝ մի փոքրիկ գետակի ափին՝ արգավանդ ու բարեբեր վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Կարավանք | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Համայնք | Կաղզվան | |
Այլ անվանումներ | Գարավանք, Խարավանք, Ղաչավանք, Ղարավանք, Քարավանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 439 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրել1920 թվականին գյուղը լքվել է։ Բնակիչները արտագաղթել են Արևելյան Հայաստան։
Բնակչություն
խմբագրելԸստ ֆրանսիացի ճանապարհորդ Տեքսեի՝ 1839 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ։ XIX դարի վերջին ուներ 177 (23 տուն) հայ բնակիչ։ 1913 թվականի տվյալներով ուներ 439 (49 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ XX դարի սկզբին ուներ մաքսատուն։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿարավանքն ուներ 2 եկեղեցի, որոնցից նորը համեմատաբար պարզ ու հասարակ կառույց էր։ Հին եկեղեցին կառուցված էր սրբատաշ քարերով, շրջակայքում՝ հին գերեզման՝ 1056 թվականի տապանաքարերով։ Ըստ Ղևոնդ Ալիշանի և Սուքիաս Էփրիկյանի՝ հին եկեղեցին Խավարաձոր վանքն էր։ Գյուղի մոտ կար Ս․ Թորոս անունով եկեղեցի ուխտատեղի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 37)։ |