Ղարաբաղ (Կաղզվանի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղարաբաղ (այլ կիրառումներ)

Ղարաբաղ, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Նախիջևանի տեղամասում, Բագարանից մոտ 3 կմ հյուսիս֊արևելք, Տեկորի գետի աջ ափից ոչ հեռու։

Գյուղ
Ղարաբաղ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԳարապաղ, Խարաբա, Խարապաղ, Կարաբաղ, Ղարապաղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1046 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ղարաբաղ (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)##
Ղարաբաղ (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)

Համապատասխանում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառի Մրեն ավանին։

Պատմություն խմբագրել

1920 թվականին բնակչությունը տեղահանվել է և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

Եղել է բավականին մարդաշատ հայկական գյուղ։ 1907 թվանաին ուներ 955, 1913 թվականին՝ 1036 (114 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ղարաբաղն ուներ Ս․ Հակոբ անվանումով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 521