Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 13, 2018 թ.

< «Օրվա հոդված» նախագիծ
Ատլանտյան օվկիանոս
Ատլանտյան օվկիանոս

Ատլանտյան օվկիանոս (լատին․՝ Oceanus Atlanticus), զբաղեցրած տարածքի մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո: Հյուսիսիում գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, Եվրոպայի և Աֆրիկայի միջև արևելքում, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի միջև արևմուտքում, իսկ Անտարկտիդան օվկիանոսի ծայր հարավում է:

Ատլանտյան օվկիանոսի մակերեսը կազմում է 91.66 միլիոն կմ², որից մոտավորապես 16 %-ը պատկանում է ծովերին, ծոցերին և նեղուցներին: Առափնյա ծովերի մակերեսը մեծ չէ և չի գերազանցում ընդհանուր աքվատորիայի 1 %-ը: Օվկիանոսի ծավալը կազմում է 329.7 միլիոն կմ³, որը կազմում է Համաշխարհային օվկիանոսի ծավալի ավելի քան 25 %-ը: Միջին խորությունը կազմում է 3736 մետր, իսկ առավելագույնը՝ 8742 մետր է (Պուերտո Ռիկո): Ատլանտյան օվկիանոսի ջրերի միջին աղիությունը կազմում է 35 ‰: Օվկիանոսն աչքի է ընկնում խիստ կտրատված ափագծերով, որոնց շնորհիվ շատ են ծովերն ու ծոցերը:

Ատլանտյան օվկիանոսի անվանումն առաջացել է... Ավելին