Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 19, 2014 թ.
Գանձակի խանություն (պարս.՝ خانات گنجه — Khānāt-e Ganjeh), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1804 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747թ. վերջնականապես ձևավորվում է Գանձակի խանությունը՝ Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ 1804 թվականից խանությունը մտել է Ռուսաստանի կազմի մեջ։
Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Ուտիք հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը։ Դա Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորված ամենափոքր խանությունն էր։ Այժմ խանության ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Գանձակի խանությունը Ղարաբաղի խանության և մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Ավելի ուշ վերոհիշյալ երկու խանություններից ձևավորվել է մեկ վարչատարածքային միավոր՝ Ելիզավետպոլի նահանգը՝ Ելիզավետպոլ կենտրոնով։
Գանձակը հիմնադրվել է 859թ.՝ Արմինիայի կուսակալ Մուհամմադ իբն Խալիդ իբն Յազիդի կողմից շարունակել...