Հարիսոն Ֆորդ, 2010 թ. լուսանկար
Հարիսոն Ֆորդ, 2010 թ. լուսանկար

Հարիսոն Ֆորդ (անգլ.՝ Harrison Ford, հուլիսի 13, 1942, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են` «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, Ինդիանա Ջոնսի մասին Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերը, «Խոսակցություն», «Սայրի վազորդ», «Հայրենասերների խաղերը», «Փախստականը», «Նախագահի ինքնաթիռը», «K-19», «Ապոկալիպսիսը հիմա» և այլն։

22 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 19-ի, այդ թվում մեկ անգամ ներկայացվել է «Օսկարի», 5 անգամ «Ոսկե Գլոբուսի»` ստացել է 1-ը, ստացել է 1 Սեզար, ներկայացված է եղել BAFTA-ի։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկի 3 ֆիլմում խաղացել է գլխավոր դեր, ևս 2 ֆիլմում երկրորդ պլանի դերեր, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու դրական հերոս` Ինդիանա Ջոնս «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում 2-րդ տեղ և Հան Սոլո («Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս»` 14-րդ տեղ։

Հարիսոն Ֆորդը ծնվել է 1942 թ.-ի Հունլիսի 13-ին` Չիկագոյում, Իլինոյսի շվեդական հիվանդանոցում։ Նրա մայրը` Դորոտին (օրիորդական անունը` Դորա Նիդելման) եղել է տնային տնտեսուհի և տեղի ռադիոյի դերասանուհի, իսկ հայրը` Քրիստոֆեր Ֆորդը (ի ծնե անուն` Ջոն Ուիլյամ Ֆորդ) նախկին դերասան էր, որ զբաղվում էր գովազդներում նկարահանվելով ...

Շարունակել