Յոհաննես Բրամսը իր ստեղծագործական վերելքի տարիներին
Յոհաննես Բրամսը իր ստեղծագործական վերելքի տարիներին

Յոհաննես Բրամս (գերմ.՝ Johannes Brahms), գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է 1833 թվականի մայիսի 7-ին Համբուրգում՝ Շլյուտերսոֆ թաղամասում և մահացել 1897 թվականի ապրիլի 3-ին (63 տարեկան հասակում) Վիեննայում։ Իր ստեղծագործություններում համատեղել է դասական և ռոմանտիկ երաժշտությունները։ Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի հետ մեկտեղ նա համարվում է մեծագույն գերմանացի կոմպոզիտորներից մեկը։

Յոհաննես Բրամսի հայրը ՝ Յոհան Յակոբը ծնվել է Համբուրգի մոտ գտնվող Դիթմարշեն քաղաքում։ Գերդաստանը բաղկացած էր և՛ գերմանացիներից, և՛ հոլանդացիներից։ Նա լավ երաժիշտ էր և տիրապետում էր բազմաթիվ գործիքների՝ ջութակ, ալտ, թավջութակ, տարբեր փողային գործիքներ, բայց ավելի լավ նա նվագում էր գալարափող և կոնտրաբաս։ 1830 թվականին նա ամուսնանում է իրենից 17 տարի մեծ Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսենի հետ։ Ընտանիքը ֆինանսապես գտնվում էր ոչ բարելավ վիճակում։ Բրամսը երեք երեխաներից երկրորդն էր։ Նրա մեծ քույրը՝ Էլիզաբեթ Վիլհելմին Լուիզան, ծնվել է 1831 թվականին, իսկ կրտսեր եղբայրը՝ Ֆրիդրիխը՝ 1835-ին։

Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Համբուրգի Գայնգըֆիերթել թաղամասում այնուհետև տեղափոխվում է փոքրիկ Դամմթորվալ արվարձան։ Վաղ տարիկից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական տաղանդի հատկանիշներ։ Յոհաննեսը շատ աշխատասեր և կարգապահ էր։ Սկզբում նա սովորում է ջութակ նվագել, բայց շուտով նա անդրադառնում է դաշնամուրին ...

Շարունակել