«Շաբաթվա հոդված» նախագիծ

Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը։ Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին և Մեծ Լոնդոն վարչական շրջանին, որը կառավարում է ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։

Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն Նյու Յորքի հետ միասին համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է...Ավելին