Լոնդոնի քաղաքապետ, ընտրված քաղաքական գործիչ, ով Լոնդոնի ժողովի 25 անդամների հետ միասին կազմում է Մեծ Լոնդոն մարտավարական կառավարությունը։ Ներկայիս քաղաքապետն է Սադիկ Խան, ով անցել է պաշտոնի 2016 թվականի մայիսի 9-ին։ Պաշտոնի ձևավորումից հետո այն ստանձնել է Կեն Լիվինգստոնը 2000 թվականի մայիսի 4-ից մինչև 2008 թվականի մայիսը, երբ պարտվեց Բորիս Ջոնսոնոնին, ով պաշտոնավարեց երկու ժամկետ և նրան փոխարինեց Խանը։

Լոնդոնի քաղաքապետ
այլ=
Պաշտոնավարում է՝
Սադիկ Խան
Պաշտոնավարման ժամկետՉորս տարի
Աշխատավարձ£143,911 (տարեկան)[1]
Կայքlondon.gov.uk/mayor

Պաշտոնը ստեղծվել է 2000 թվականին 1998 թվականի Մեծ Լոնդոնի պաշտոնական հանրաքվեից հետո, և առաջին ուղղակի ընտրվող քաղաքապետի պաշտոնն է Միացյալ Թագավորությունում։

Լոնդոնի քաղաքապետը նաև Մեծ Լոնդոնի քաղաքապետն է, ներառյալ Լոնդոնյան Սիթին, որը ձևական նաև ունի Լոնդոն Սիթիի լորդ-քաղաքապետ։ Յուրաքանչյուր Լոնդոնի բյուրո ունի նաև ձևական քաղաքապետ կամ ընտրված քաղաքապետ։

ՆախապատմությունԽմբագրել

Մեծ Լոնդոնի խորհուրդը Մեծ Լոնդոնի ընտրովի կառավարությունն էր, որը վերացվեց 1986 թվականից։ Նրանց գործառույթները բաժանվեցին տարբեր գերատեսչությունների միջև։ Լոնդոնցիները հավանություն տվեցին 1998 թվականի հանրաքվեին, որով ձևավորվեց Լոնդոնի նոր կառավարման մարմին, այդ թվում Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը։

ԸնտրություններԽմբագրել

Լոնդոնի քաղաքապետը ընտրվում է չորս տարի ժամկետով, ընտրությունները կայանում են մայիսին։ Յուրաքանչյուր թեկնածու պետք է ավանդ ունենա £10,000 չափով, որը վերադարձվում է, եթե նա հավաքել է 5% առաջին ընտրության ձայն։ Մեծ Լոնդոնը ընտրողների քանակով ուղղակի ընտրական համակարգով Եվրոպայում միայն զիջում է Ֆրանսիայի նախագահի և Պորտուգալիայի նախագահի ընտրություններին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Greater London Authority – Annual Budget Archived 11 April 2007 at the Wayback Machine.
  2. Parker George, Sullivan Conor (ապրիլի 22, 2016)։ «Zac v Sadiq: the race to become London’s next mayor»։ Financial Times։ Վերցված է մայիսի 9, 2017