Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 27, 2022 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80-5.jpg/180px-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80-5.jpg)
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ՝ 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։
Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում՝ Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները։
Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը՝ Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը․․․ Ավելին⇒