Կաղապար:ԸԻ/Շաբաթ 50, 2018 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ «Դեղին բաճկոնների» շարժում
- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ընտրողների ավելի քան 70% քվեն։
- ՆԱՍԱ-ն հայտնել է, որ Վոյաջեր-2 միջմոլորակային կայանը դուրս է եկել Արեգակնային համակարգից և մտել է միջաստղային միջավայր։
- Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 12-ը վիրավորվել են։
- Խորվաթիայի հավաքականի և Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել է «France Football»-ի «Ոսկե գնդակը»։
- Մարալիկ քաղաքի մոտ կործանվել է ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռ։
- Մագնուս Կարլսենը Ֆաբիանո Կարուանայի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
- Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը։
- Վրաստանի նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին։