Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 36, 2023 թ.
- ․․․ծխելուց, բերանի չորությունից, պինդ ուտելիքների բացառմամբ դիետայից, բերանի խոռոչի վատ հիգիենայից և որոշ դեղորայքներից մարդու լեզուն կարող է դառնալ «մազոտ» (լուսանկարում)։
- ․․․ԱՄՆ-ում գոյություն ունի չափազանց հազվագյուտ մետաղադրամ, որն ունենալը արգելվում է օրենքով։
- ․․․Ճապոնիայում գործում են սրճարաններ, որտեղ այցելուներին սպասարկում են միջնադարյան անգլիական կալվածքի սպասուհիների համազգեստով մատուցողուհիներ (լուսանկարում)։
- ․․․Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրել է կապույտ մարդ, որն այդպիսին է դարձել՝ փորձելով բուժել խոցերի, մաշկաբորբի, թթվային ռեֆլյուքսի և այլ խնդիրներ։
- ․․․անցկացվում են մարդու մատներից մեկով մենամարտերի աշխարհի առաջնություններ. կանանց և տղամարդկանց աշխարհի չեմպիոնները զոքանչ և փեսա են։
- ․․․հավերն էլ են ակնոց դրել. 20-րդ դարի սկզբում այդ ակնոցներն արտադրվել են մեծ քանակներով և արագ սպառվել են: