Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 15, 2023 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/The_Headington_Shark_-_geograph.org.uk_-_1220282.jpg/120px-The_Headington_Shark_-_geograph.org.uk_-_1220282.jpg)
- ․․․ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է մի բառ, որը թարգմանվում է «հայացք, որ առանց բառերի փոխանցվում է երկու հոգու միջև, ովքեր ցանկանում են նախաձեռնել ինչ-որ բան, բայց ոչ ոք չի սկսում»։
- ․․․ π թվի օրվանից բացի, նշվում է նաև նյութի քանակի միավորի օրը՝ հոկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 6:02-ից մինչև երեկոյան 6:02-ը։
- ․․․ ծովային խոշոր գիշատիչ կարելի է տեսնել նաև շենքի տանիքին (լուսանկարում)։
- ․․․ հուշարձան կարող է ունենալ նաև թթու դրած բանջարաբույսը։
- ․․․ եթե շինարարական նախագծերից մեկն իրականացվի, Ճապոնիայի մայրաքաղաքում վեր կխոյանա 800-հարկանի շենք, որում կկարողանա ապրել 700․000-ից 1․000․000 մարդ։
- ․․․ Հյուսիսային բևեռային շրջանի մոտ գտնվող երկրում բանաններ են աճեցնում։