Պի թվի օրը, մաթեմատիկական հաստատունին նվիրված տոն, որը նշում են մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք իմաստալից նիշի հետ[1][2]։ Այն հիմնադրել է Exploratorium-ի աշխատակից Լարի Շոուն 1988 թվականին։ Տոնակատարությունները հաճախ ներառում են կարկանդակ ուտելը կամ պի թվի նիշերն անգիր ասելու մրցույթներ անցկացնելը։ 2009 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պի թվի օրվա նշանակմանը[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսը 2019 թվականի նոյեմբերին պի թվի օրը հայտարարել է մաթեմատիկայի միջազգային օր[4][5]։

Վաթերլոյի համալսարանում թվի օրը առաջարկվում է անվճար կարկանդակ (pie)

Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր թվի օրը» (անգլ.՝ Pi Approximation Day), որովհետև ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է -ի մոտավոր արժեքին[6]։

Մարտի 14-ին նշվում է նաև Ալբերտ Այնշտայնի (1879-1955) ծննդյան օրը, իսկ 2018 թվականի այդ օրը 76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։

Պատմություն խմբագրել

Պի թվի օրվա հայտնի ամենավաղ պաշտոնական կամ մասշտաբային տոնակատարությունը 1988 թվականին կազմակերպել է Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիումում (անգլ.՝ Exploratorium)[7], որտեղ Շոուն աշխատում էր որպես ֆիզիկոս[8], որին մասնակցել են նրա աշխատակիցները և այլ մարդիկ, իսկ միջոցառման ավարտին կերել են մրգային կարկանդակներ[9]։ Հետագայում Էքսպլորատորիումը շարունակել է տոնել պի թվի օրը[10]։

2009 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոչ պարտադիր բանաձև (111 H. Res. 224)[3], որը 2009 թվականի մարտի 14-ը ճանաչել է Պի թվի ազգային օր (անգլ.՝ National Pi Day)[11]։ 2010 թվականի մարտի 14-ին Google-ը ներկայացրել է պի թվի օրվան նվիրված Google Doodle-ը, որում Google բառը գտնվում էր շրջանագծերի և պի թվի խորհրդանիշների պատկերների վրա[12], իսկ 2018 թվականին՝ տոնի 30-ամյակին, դա եղել է Դոմինիկ Անսելի կարկանդակը՝ իր տրամագծով բաժանված շրջանագիծ[13]։

2014 թվականի ամբողջ մարտ ամիսը (3/14) ոմանց կողմից նշվել է որպես «Պի թվի ամիս»[14][15]։ 2015 թվականին մարտի 14-ը նշվել է որպես «սուպեր Պիի օր» (անգլ.՝ Super Pi Day)[16], որովհետև այդ ամսաթիվը գրվել է որպես 3/14/15 (ամիս/օր/տարի ձևաչափով)։ Ժամը 9:26:53-ին ամսաթիվը և ժամը միասին ներկայացնում էին π թվի առաջին 10 նիշերը[17]։

Տոնակատարություն խմբագրել

 
  թվի արժեքով կարկանդակ

Պի թվի օրը նշվում է տարբեր կերպ․ այդ օրը ձոն են կարդում   թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում, թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց   թվի, ինչպես նաև կարկանդակ են ուտում, կարկանդակներ նետում․ դա կապված է անգլերենում «pi» (պի) և «pie» (կարկանդակ) բառերի նմանության (/paɪ/) և այն հանգամանքի հետ, որ շատ կարկանդակների ունեն կլոր ձև (շրջան)[18][19]։ Բացի այդ, որոշ դպրոցներում անցկացվում են մրցումներ, թե աշակերտներից ով կարող է հիշել պի թիվը ստորակետից հետո ամենաշատ նիշեր[20][21]։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ապագա ուսանողներին իրենց դիմումների վերաբերյալ որոշումների ընդունման մասին նամակները հաճախ ուղարկում է պի թվի օրը[22]։ Սկսած 2012 թվականից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարել է, որ այդ որոշումները (հասանելի միայն հասցեատերերին) առցանց հարապարակվելու են պի թվի օրը երեկոյան ուղիղ ժամը 6:28, որը նրանք կոչվում է «տաու ժամանակ»՝ հավասարապես պատվելու համար նաև պի թվի մրցակից տաու թիվը[23][24]։ 2015 թվականին կանոնավոր որոշումները համացանցում հրապարակվել են ժամը 9:26-ին՝ այդ տարվա «պի րոպեին»[25], իսկ 2020 թվականին կանոնավոր որոշումները հրապարակվել են ժամը 1։ 59-ին, երբ ամսաթիվն ու ժամը կազմել են պի թվի առաջին վեց նիշերը[26]։

Հունիսի 28-ը հայտնի է որպես «Two Pi Day», «տաու թվի օր», 2π, հայտնի է հունական տաու (𝜏) տառով, որը մաթեմատիկական բանաձևերում ընդհանուր բազմապատիկ է։ Ոմանք պնդում են, որ τ-ն ավելի հիմնարար հաստատում է, և որ դրա փոխարեն պետք է նշել տաուի օրը[27][28]։ Այս օրվա տոնակատարությունը կատակով առաջարկում է ուտել «երկու անգամ ավելի շատ կարկանդակ»[29][30][31][32]։

Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրվա (որը նույնպես նշվում է մարտի 14-ին) և պի թվի օրվա համատեղ տոնակատարության շրջանակներում[33]։ Այնշտայնը Փրինսթոնում ապրել է ավելի քան քսան տարի՝ աշխատելով Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ Կարկանդակներ ուտելուց և պի թվի նիշերի անգիր ասելու մրցույթից բացի այդ օրն անցկացվում է Այնշտայնի նմանակների ամենամյա մրցույթը[33]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bellos, Alex (2015 թ․ մարտի 14). «Pi Day 2015: a sweet treat for maths fans». theguardian.com. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  2. Program on Sveriges Radio – Swedish national radio company Read March 14, 2015
  3. 3,0 3,1 United States. Cong. House. Supporting the designation of Pi Day, and for other purposes. 111th Cong. Library of Congress Արխիվացված Օգոստոս 7, 2009 Wayback Machine.
  4. «International Day of Mathematics». UNESCO (անգլերեն). 2020 թ․ մարտի 4.
  5. Rousseau, Christiane (2019 թ․ սեպտեմբերի 1). «International Day of Mathematics» (PDF). Notices of the American Mathematical Society. 66 (8): 1. doi:10.1090/noti1928.
  6. «Pi Approximation Day is celebrated today». Today in History. Verizon Foundation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  7. Berton, Justin (2009 թ․ մարտի 11). «Any way you slice it, pi's transcendental». San Francisco Chronicle. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  8. Borwein, Jonathan (2011 թ․ մարտի 10). «The infinite appeal of pi». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  9. Apollo, Adrian (2007 թ․ մարտի 10). «A place where learning pi is a piece of cake» (PDF). The Fresno Bee. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  10. «Exploratorium 22nd Annual Pi Day». Exploratorium. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  11. McCullagh, Declan (2009 թ․ մարտի 11). «National Pi Day? Congress makes it official». Politics and Law. CNET News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  12. «Pi Day». Google Doodles. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «30th Anniversary of Pi Day!». www.google.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  14. Main, Douglas (2014 թ․ մարտի 14). «It's Not Just Pi Day, It's Pi Month!». Popular Science. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Pi Month Celebration & Circle of Discovery Award Presentation | College of Computer, Mathematical, and Natural Sciences». Cmns.umd.edu. 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  16. Mack, Eric (2015 թ․ մարտի 14). «Celebrate The Only Super Pi Day Of The Century». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  17. Ro, Sam (2014 թ․ մարտի 13). «March 14, 2015 Will Be A Once-In-A-Century Thrill For Math Geeks». Business Insider. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  18. Landau, Elizabeth (2010 թ․ մարտի 12). «On Pi Day, one number 'reeks of mystery'» (անգլերեն). CNN. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  19. Smith, K.N. «Wednesday's Google Doodle Celebrates Pi Day». Forbes.
  20. «Honiton Community College Pi Day – Jazmin Year 9». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  21. «HCC Celebrate International Pi Day». Honitoncollege.devon.sch.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  22. McClan, Erin (2007 թ․ մարտի 14). «Pi fans meet March 14 (3.14, get it?)». NBC News. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  23. «I have SMASHING news!». MIT Admissions. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  24. McGann, Matt. «Pi Day, Tau Time». MIT Admissions. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  25. «Keep your eyes to the skies this Pi Day» (անգլերեն). MIT Admissions. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  26. «[Pinned] This is the way…to check your decisions». MIT Admissions (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  27. «It's Pi Day today. But these people say we should refuse to celebrate it». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  28. «Pi Day Turns 25: Why We Celebrate an Irrational Number». 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  29. Bartholomew, Randyn Charles. «Why Tau Trumps Pi». Scientific American (անգլերեն).
  30. Landau, Elizabeth. «In case Pi Day wasn't enough, it's now 'Tau Day' on the Internet». CNN (անգլերեն).
  31. «Tau Day – Come Eat Twice the (Pi)e» (անգլերեն).
  32. Tau Day: Why you should eat twice the pie – Light Years – CNN.com Blogs Արխիվացված Հունվար 12, 2013 Wayback Machine
  33. 33,0 33,1 «Princeton Pi Day & Einstein Birthday Party». Princeton Regional Convention and Visitors Bureau. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել