Հեդինգթոնյան շնաձուկը (անգլ.՝ Headington Shark, նախկին անունը Անվերնագիր 1986) Անգլիայի Օքսֆորդ քաղաքի Հեդինգթոն արվարձանի Նյու Հայ սթրիթ 2 հասցեի տան տանիքին տեղադրված արձան է, որ պատկերում է մի խոշոր շնաձկան, որ գլխովի խրվել է տան տանիքի մեջ։ Սա բողոքի արվեստի նմուշ է, որ տեղադրվել է առանց թույլտվության և խորհրդանշում է շենքերն ավերող ռումբերը։

Հեդինգթոնյան շնաձուկ
անգլ.՝ Untitled 1986
տեսակքանդակ
քանդակագործՋոն Բաքլի
տարիօգոստոսի 9, 1986[1]
բարձրություն7,6 ± 0,1 մետր
նյութապակեգործվածք և ներկեր
գտնվելու վայրՀեդինգթոն
քաղաքՕքսֆորդ
կայք
 Headington Shark Վիքիպահեստում

Նկարագրություն և դիրք խմբագրել

 
Հեդինգթոնյան շնաձուկը 2013 թվականին՝ վերանորոգումից հետո

Շնաձուկն առաջին անգամ հայտնվել է 1986 թվականի օգոստոսի 9-ին՝ որպես տան սեփականատեր, տեղական ռադիոհաղորդավար Բիլ Հեյնի պատվեր[2]։ Հեյնը ներշնչվել էր արձանի գաղափարով, երբ լսել էր ամերիկյան ռազմական օդանավերի թռիչքը Օքսֆորդի մոտով, երբ դրանք Լիբիայի ահաբեկչական խմբավորումներին ռմբակոծելու իրենց ծրագիրն իրագործելու ճանապարհին էին։ արձանը տեղադրվեց ի նշան ռմբակոծության և միջուկային զենքի դեմ բողոքի՝ շնաձուկը ներկայացնելով որպես շենքերի վրա թափվող ռումբեր[3][4][5]։

Շնաձուկը նախագծել է քանդակագործ Ջոն Բաքլին և տեղադրել է Անտոն Կաստիոն՝ տեղացի ատաղձագործ և Բաքլիի ընկերը։ Հեյնը ասել է. «Տանիքի մեջ խրված շնաձուկը պետք է արտահայտեր մեկին, որն իրեն լիովին անզոր է զգում տանիքի մեջ բացված անցքի մտքից՝ լցվելով անզորությամբ, զայրույթով ու հուսահատությամբ։ Դա ինչ-որ բան է ասում ՄԶԱ-ի, միջուկային էներգետիկայի, Չեռնոբիլի և Նագասակիի մասին[6]։ Քանդակը տեղադրվել է ի հիշատակ Նագասակիի Fat Man ատոմային ռումբի արձակման 41-րդ տարելիցի[7]։

Ներկված ապակեպլաստե քանդակը կշռում է 200 կգ[6], ունի 7.6 մետր բարձրություն[7] և սկզբում կոչվում էր Անվերնագիր 1986, որը գրված էր տան դարպասին[8]։ Արձանը պատրաստելը տևել է երեք ամիս[9]։ Արձանը կարծես դիտավորյալ հակադրվում է արվարձանային սովորական միջավայրին[8]։ 2007 թվականի օգոստոսին, շնաձկան 21-րդ տարեդարձի առթիվ քանդակագործը մի շարք բարելավումներ ավելացրեց դրան[2]՝ հետևելով քանդակի և տան վիճակի մասին ավելի վաղ հնչած բողոքներին[10]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին Հեյնի որդին՝ Մագնուս Հանսոն Հեյնը գնեց ամբողջ շենքը, որպեսզի պահպանի շնաձկան արձանը[11]։ 2017 թվականի հուլիսին տան նախկին սեփականատիրոջ մոտ լեյկեմիա ախտորոշվեց[12]։ Նա մահացավ 2019 թվականի ապրիլի 2-ին[13]։

2018 թվականից ի վեր տունը դարձել է Airbnb հյուրատուն[8]։ Մագնուսը նաև կայք է վարում՝ շնաձկան մասին ընդհանուր տեղեկությունների և հարցումների համար[14]։ 2022 թվականին Օքսֆորդի քաղաքային խորհուրդը, հակադրվելով Հանսոն Հեյնին, արձանը ներառեց քաղաքի մշակութային ժառանգության ցանկում՝ «յուրահատուկ ներդրման» համար, որ քանդակն ունեցել է համայնքի համար[5]։ Հանսոն Հեյնը հայտարարեց, որ «պլանավորման ապարատի օգտագործումը պլանավորման օրենքի հակասության պատմական խորհրդանիշը պահպանելու համար անհեթեթ է»[5]։

Խորհրդի ընդդիմություն խմբագրել

Երբ առաջին անգամ տեղադրվեց, շնաձուկը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց։ Օքսֆորդի քաղաքային խորհուրդը փորձում էր արձանը իջեցնել տալ և տեղադրել գետնին, որպեսզի շնաձկանը պլանավորման թույտվություն տալու հարկ չլինի։ Նրանք առաջարկեցին նույնիսկ շնաձկանը «տեղավորել» տեղական լողավազանում, սակայն բնակիչները հակադրվեցին՝ ի աջակցություն շնաձկան[15]։ Ի վերջո, գործը հասավ կենտրոնական կառավարությանը, որտեղ Թոնի Բելդրին, շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղարը, որը գործը գնահատել էր պլանավորման հիմքերով, 1992 թվականին որոշեց, որ շնաձկանը կթույլատրվի մնալ, քանի որ դա չի վնասում տեսողական հարմարությանը[2][16]։

«Մայքլ Հեզելթայնի պլանավորման տեսուչը՝ Փիթեր Մըքդոնալդը, ուսումնասիրեց և վերջիվերջո հանդես եկավ քանդակի պահպանման օգտին, պաշտոնական որոշմամբ, որը քաղաքաշինական նախագծողների շրջանում լեգենդար կարգավիճակ է ձեռք բերել արվեստի պաշտպանության համար»։
«Այս դեպքում անվիճելի է, որ շնաձուկը ներդաշնակ չէ իր շրջապատի հետ, բայց մի՞թե այն նախատեսված է նրանց հետ ներդաշնակ լինելու համար»,- գրել է Մըքդոնալդն իր պաշտոնական որոշման մեջ։ «Խորհուրդը, հասկանալի է, որ մտահոգված է այստեղ նախադեպով՝ մտահոգությունը պարզ է. շնաձկների բազմացումը (և Աստված գիտի, թե ուրիշ ինչ) և բախումը քաղաքի բոլոր տանիքներին։ Այս վախը չափազանցված է։ Շնաձկան տեղադրումից հետո հինգ տարվա ընթացքում այլ օրինակներ չեն եղել։ Կառավարման ցանկացած համակարգ պետք է փոքր տեղ հատկացնի դինամիկ, անսպասելի, ուղղակի տարօրինակ նախագծերի համար։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս, որ Հեդինգթոնյան շնաձկանը թույլատրվի մնալ»[17]։

Արձանը մեդիայում խմբագրել

Բիլ Հեյնը մի համառոտ գիրք է գրել շնաձկան մասին, որը լույս է տեսել 2011 թվականին[18]։ 2013 թվականին «Օքսֆորդ մեյլը» ապրիլմեկյան մի հոդված հրատարակեց արձանի մասին, որտեղ պատմում էին 200.000 ֆունտ ստեռլինգանոց մտացածին մի ֆոնդ ստեղծելու մասին, որը պիտի տարածքի բոլոր տների տանիքներին նմանատիպ արձաններ տեղադրեր[19]։ 2018 թվականին Օքսֆորդի Բրուքս համալսարանը, ոգեշնչված Հեդինգթոնյան շնաձկան արձանից, «Շնաձուկ» անվամբ ամսագիր ստեղծեց[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.newyorker.com/news/letter-from-the-uk/in-memory-of-the-englishman-who-kept-a-shark-on-his-roof
  2. 2,0 2,1 2,2 «Shark comes of age». Oxford Mail. 2007 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  3. Stoppard, Lou (2019 թ․ մայիսի 5). «In Memory of the Englishman Who Kept a Shark on His Roof». The New Yorker.
  4. Norris, Miranda (2021 թ․ փետրվարի 7). «Headington Shark: The story behind Oxford's quirkiest landmark».
  5. 5,0 5,1 5,2 «Oxford house with shark sculpture on roof made heritage site despite owner's objection». The Guardian. Associated Press. 2022 թ․ մարտի 25.
  6. 6,0 6,1 «The Headington Shark». Unofficial Headington Website. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  7. 7,0 7,1 «In praise of... the Headington shark». The Guardian. 2007 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 «The Headington Shark, Oxford». www.headington.org.uk. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  9. Mohdin, Aamna (2019 թ․ ապրիլի 7). «'It went in beautifully as the postman was passing': the story of the Headington Shark». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Shabby shark house angers residents». Oxford Times. 2003 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  11. «"Why I snapped up the Headington shark house", The Guardian, 12 March 2017». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  12. Hughes, Tim (2017 թ․ նոյեմբերի 9). «Bill Heine: 'Doctors have given me 18 months to live - and I've already had three of them'». Oxford Mail.
  13. «Bill Heine, journalist and broadcaster who made waves when he put a fibreglass shark on the roof of his house – obituary». The Telegraph. 2019 թ․ ապրիլի 4.
  14. «"The Shark House", Home Owners Website, 17 October 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. Purves, Libby (2007 թ․ օգոստոսի 9). «Let's salute fibreglass fish and wacky artists». The Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  16. MacKinnon, Ian (1992 թ․ մայիսի 22). «Officials reprieve shark for art's sake». The Independent. էջ 2.
  17. «'It went in beautifully as the postman was passing': the story of the Headington Shark». the Guardian (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.
  18. Heine, Bill. (2011). The hunting of the shark. Oxford: OxfordFolio. ISBN 9780956740526. OCLC 773696300.
  19. Jennings, Tom (2013 թ․ ապրիլի 1). «Shark 's tale is given £200k of added bite». The Oxford Mail.
  20. «The Shark». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել