Կաղապար:Այսօր/Մարտի 28
Հիմնական հոդված՝ Մարտի 28
- 37 թ. - Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր։
- 364 թ. - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվեց արմտյան և արևելյան մասերի։
- 1483 թ. - ծնվել է Ռաֆայել Սանտին, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ (մահ. 1520 թ.)։
- 1776 թ. - բացվեց Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։
- 1797 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց լվացքի մեքենան։
- 1891 թ. - սկսվեց ծանր աթլետիկայի առաջին աշխարհի առաջնությունը։
- 1910 թ. - Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվեց հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։
- 1913 թ. - ծնվել է Նելսոն Ստեփանյանը, հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս: (մահ. 1944 թ. դեկտ. 14-ին):
- 1939 թ. - գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը։
- 1986 թ. - ծնվել է Լեդի Գագան, ամերիկացի երգչուհի և երգահան։
- 1990 թ. - ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշը հայտնի մարզիկ Ջեսսի Օուենսին շնորհեց Կոնգրեսի ոսկե մեդալ։