Կաղապար:Այսօր/Մարտի 18
Հիմնական հոդված՝ Մարտի 18
![Թորոս Թորամանյանը Անիում, 1907 թ. լուսանկար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8_%D4%B1%D5%B6%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4_1907%D5%A9..jpg/140px-%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8_%D4%B1%D5%B6%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4_1907%D5%A9..jpg)
- 1229 թ. - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
- 1858 թ. - ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ. 1913 թ.)
- 1871 թ. - ստեղծվեց Փարիզյան կոմունան։
- 1864 թ. - ծնվել է Թորոս Թորամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ (մահ. 1934 թ.)
- 1949 թ. - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
- 1959 թ. - ծնվել է Լյուկ Բեսոնը, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- 1965 թ. - խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
- 1989 թ. - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
- 2009 թ. - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։