Կաղապար:Այսօր/Հուլիսի 29
Հիմնական հոդված՝ Հուլիսի 29
- 1817 թ. – ծնվել է Հովհաննես Այվազովսկին, հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ (մահ. 1900):
- 1845 թ. – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը:
- 1907 թ. – Մեծ Բրիտանիայի բանակի Գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծեց առաջին սկաուտական կազմակերպությունը:
- 1927 թ. – ծնվել է Հարի Մուլիշը, հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ (մահ. 2010 թ.):
- 1928 թ. – ծնվել է Կոնստանտին Օրբելյանը, հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր (մահ. 2014):
- 1929 թ. – ծնվել է Ավետ Տերտերյանը, հայ երգահան (մահ. 1994 թ.):
- 1958 թ. – ստեղծվեց ՆԱՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:
- 1981 թ. – տեղի ունեցավ Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը:
- 1983 թ. – մահացել է Լուիս Բունյուելը, իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1900 թ.):
- 2010 թ․ - Վագրի համաշխարհային օր