Հարի Մուլիշ (հոլ.՝ Harry Mulisch, հուլիսի 29, 1927(1927-07-29)[1][2][3][…], Հառլեմ, Նիդերլանդներ - հոկտեմբերի 30, 2010(2010-10-30)[4][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ։ Համարվում է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ երեք գրողներից մեկը (մյուսներն են Ֆրեդերիկ Հերմանսը և Խերարդ Ռեյվեն)։

Հարի Մուլիշ
հոլ.՝ Harry Mulisch
Harry Mulisch (1981).jpg
Ծնվել էհուլիսի 29, 1927(1927-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրՀառլեմ, Նիդերլանդներ
Վախճանվել էհոկտեմբերի 30, 2010(2010-10-30)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[5]
ԳերեզմանZorgvlied
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր, գրող և սցենարիստ
Լեզուհոլանդերեն[1]
Ազգությունհոլանդացի
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներՀարձակում, Երկնքի հայտնագործություներ և Q2079832?
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ Պ. Կ. Հոֆտի պարգև Կ. Հյոյգենսի մրցանակ Լիբրիս մրցանակ Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Multatuli Award? Նիդերլանդական գրականական մրցանակ Ֆերդինանդ Բորդեվիյկի մրցանակ Reina Prinsen Geerligs prize? «Ցեստոդա» մրցանակ Athos Prize? Anne Frank Prize? «Մեկկա» մրցանակ Նիդեռլանդական առյուծի շքանշանի կոմանդոր Q2217867? ANV-Visser Neerlandia-prijs voor Drama? Q5573337? Q2683093? և «Nonino» միջազգային մրցանակ
Harry Mulisch signature.svg
Կայքmulisch.nl
Harry Mulisch Վիքիպահեստում

Մուլիշը մեծացել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, որի հուշերը խորը կնիքն են թողնել նրա հետագա գրական ժառանգության վրա։ Նա իր հրեա մոր հետ փրկվել է համակենտրոնացման ճամբարներից շնորհիվ նրա հոր՝ գերմանացիների հետ համագործակցության։

Առավել հայտնի են նրա «Հարձակումը» (1982) և «Երկնքի հայտնագործությունները» (1992) վեպերը։ Վերջինս 2007 թ. ճանաչվել է «Հոլանդերեն գրականության լավագույն նմուշ»։

«Հարձակումը» (հոլանդ.՝ De Aanslag) պատմություն է պատերազմի վերջին օրերին իր ընտանիքը կորցրած մի տղայի մասին, որը տասնամյակների ընթացքում փորձում է պարզել իր հարազատների կորստի իրական պատճառը և գտնել իրական մեղավորներին։

ԾանոթագրություններԽմբագրել