Կակաչ արևելյան
Կակաչ արևելյան
Կակաչ արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Կակաչայիններ (Papaveroideae)
Ցեղ Խաշխաշ (Papaver)
Տեսակ Կակաչ արևելյան (P. orientale)
Միջազգային անվանում
Papaver orientale

Կակաչ արևելյան (լատ.՝ Papaver orientale), կակաչազգիների ընտանիքին պատկանող բազմամյա դեղաբույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

Հաստ ցողունով, 50-90 սմ բարձրությամբ թավոտ բազմամյա խոտաբույս է։ Բազմաթիվ առէջները բարակ առէջաթելերով են։ Մանր սերմերով պտուղը գլանաձև երկարավուն մերկ տուփիկ է[1]։ Մինչև 20 սմ տրամագծով ծաղիկները խոշոր են, իսկ վառ կարմիր, նարնջակրակակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով պսակաթերթիկները 4-6 հատ են։ Կոշտ աղվամազով ծածկված տերևները փետրաբաժան են։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ-ի։ Ծաղկում է հունիսին։ Բազմացնում է սերմերով և արմատային կտրոններով։ Ցանքը կատարում են մարտ-ապրիլին՝ անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն և պահանջկոտ չէ հողի նկատմամբ[2]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայրենիքը Հայաստանն է։ Աճում է չոր, քարքարոտ լանջերում ու թփուտներում, միջին և վերին լեռնային գոտիներում։ Տարածված է Շիրակի դաշտերում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում։ Հանդիպում է նաև Իրանում, Փոքր Ասիայում[2]։ Գեղազարդային բույս է[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա զանգվածը։ Տերևներն ու ցողունները պարունակում են ալկալոիդներ (օրիպավին, կվերցետին և այլն), ճարպային յուղեր, սպիտակուցներ, C, E վիտամիններ, կարոտին և այլն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 
  2. 2,0 2,1 Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»