Կակաչների դաշտ (նկար, Մոնե)

Կլոդ Մոնեի նկար

«Կակաչների դաշտ» (ֆր.՝ Champ de coquelicots), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 60,5 × 92 սմ[3]։

Picto infobox artiste.png
Կակաչների դաշտ
Monet, Claude - Poppy Field.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1890
բարձրություն60,5 սանտիմետր[1]
լայնություն92 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Poppy Field (1890) by Claude Monet Վիքիպահեստում

Այսօր «Կակաչների դաշտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)[3]։

ՊատմությունԽմբագրել

«Կակաչների դաշտ» ստեղծագործությունը հեղինակը նկարել է Ժիվերնիում՝ մոտավորապես 1890 թվականին. Մոնեն այդտեղ էր ապրում սկսած 1883 թվականից։

Նկարը սկզբից գտնվել է Տրետյակովյան պատկերասրահում, որից հետո՝ 1925 թվականին փոխանցվել է Մոսկվայի Նոր Արևմտյան արվեստի թանգարանին, իսկ 1948 թվականից ցայսօր ցուցադրվում է Էրմիտաժում[4]։

ՆկարագիրԽմբագրել

Կտավում պատկերված է կակաչի դաշտ, որը գտնվում է Ժիվերնիում[5]. Հեղինակը դաշտը պատկերել է քամու ժամանակ։ Կտավում Մոնեն ուշադրություն չի դարձրել դետալիզացիային[4]։ Հորիզոնին երևում են ծառեր։ Կտավի ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28487/
  2. Картина в коллекции Государственного Эрмитажа
  3. 3,0 3,1 «Клод Моне - Маковое поле в Живерни 1890г - Клод-Моне.рф»։ xn----gtberfihed.xn--p1ai։ Վերցված է 2020-09-04 
  4. 4,0 4,1 «Կակաչների դաշտ»։ Էրմիտաժի պաշտոնական կայք։ 04.09.2020 
  5. «Поле маков в ложбине у Живерни»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին։ Վերցված է 2017-09-28 

Արտաքին հղումներԽմբագրել